Տխլենի սովորական
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սառապուու | |
Սառապուու | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հաճարածաղկավորներ (Fagales) |
Ընտանիք | Կեչազգիներ (Betulaceae) |
Ցեղ | Տիզենի (Corylus) |
Տեսակ | Սառապուու (C. avellana) |
Միջազգային անվանում | |
Corylus avellana | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Տխլենի սովորական (լատ.՝ Córylus avellána), պատկանում է կեչազգիների ընտանիքին։ Ունի 2-5 մ բարձրություն։ Կեղևը հարթ է և բաց գույնի, իսկ ընձյուղները գորշամոխրավուն են, ճյուղերը՝ կարմրագորշավուն։ Տերևներն ունեն 5-9 սմ երկարություն։ Ծաղիկները բաժանասեռ են։ Ծաղկում է մարտին, իսկ պտուղները հասունանում են օգոստես-սեպտեմբեր ամիսներին։ Աճում է հիմնականում չափավոր խոնավ և հարուստ հողերում։
Ճյուղերը ծածակված են մոխրավուն կեղևով։ Երիտասարդ ընձյուղները չորսանկյունանի են, մերկ կամ մազմզուկապատ։ Տերևները վերևի կողմից մուգ կանաչ են, մերկ, ներքևի կողմից` բաց գույնի կամ կապտականաչ։ Ծաղիկները ծոցային են, երկուական, վարդամանուշակագույն։ Չի վնասվում անգամ ամենաուժեղ սառնամանիքներից։ Լավ է աճում բոլոր տիպի հողերում։ Հեռանկարային է հակաէրոզիոն տնկարկների համար, քանի որ մեծ քանակությամբ արմատային մացառներ է տալիս։ Դեկորատիվ է, կարելի է օգտագործել կանաչ շինարարության բնագավառում։
Պտուղներն օգտագործում են հրուշակեղեցնի արդյունաբերության մեջ, դրանց միջուկը պարունակում է 58-60 տոկոս ճարպեր, 16-18 տոկոս սպիտակուցներ, 15-20 տոկոս ածխաջրեր, 4.3 տոկոս երկաթ, 4-9 մգ տոկոս B վիտամին։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Կովկասում, Հյուսիսային Սկանդինավիայում, Սիրիայում, Հյուսիսային Իրանում, Փոքր Ասիայում։ Հանդիպում է նաև Զանգեզուրում։