Կաղնի ոսկեգույն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաղնի ոսկեգույն
Quercus petraea 06.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Հաճարածաղկավորներ
Ընտանիք Հաճարազգիների
Ցեղ Կաղնի
Լատիներեն անվանում
Quercus hypochrysa Stev
Արեալ
պատկեր

Կաղնի ոսկեգույն (լատ.՝ Quercus hypochrysa Stev), հաճարազգիների ընտանիքի, կաղնիի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները երկարակոթունավոր են, ավելի մանր, քան վրացական կաղնունը, երկարավուն-օվալաձև, վերևի կողմից մերկ, ներքևից թեթևակի աղվամազապատ, ոսկեդեղին, կանաչավուն, յուրաքանչյուր կողմից 5-7 (հազվադեպ 8) ձվաձև, բութ, կարճ բլթակներով։ Կաղինները գտնվում են տերևակոթուններից ավելի կարճ պտղակոթունների վրա, մազմզուկապատ են, պտղագավաթից կրկնակի անգամ երկար։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, հատկապես Արևելյան Կովկասում, Արցախում, Բալիշում: Անտառ կազմող ծառատեսակ չէ և հանդիպում է հատ ու կենտ ծառերով, վրացական կաղնու անտառներում, ստորինից մինչև վերին լեռնային գոտին։ Հայաստանում հանդիպում է Շամշադինի շրջանում և Զանգեզուրում, ստորին և միջին լեռնային գոտիների անտառներում, ծովի մակերևույթից մինչև 1400-1500 մ բարձրության վրա։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափազանց լուսասեր է, բավականին չորադիմացկուն, հարմարված խիստ չորային, կոնտինենտալ կլիմայի պայմաններին։ ճողային պայմանների նկատմամբ պահանջկոտ չէ։ Մշակության մեջ հայտնի չէ, սակայն մեծ հետաքրքրություն է ներկայացնում չոր, քարքարոտ լեռնալանջերի կանաչապատման և անտառապատման համար։ Էկոլոգիական խումբը՝ VIII: Մշակության հավանական շրջանները՝ 8-10, 12, 18-20, 23-25, 28, 31-32:[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 192։