Կոսովոյի Հանրապետության Սահմանադրություն
Կոսովոյի Հանրապետության Սահմանադրություն, ուժի մեջ է մտել 2008 թվականի հունիսի 15-ին։ Մինչև սահմանադրության ընդունումը իրավիճակը Կոսովոյում կառավարվում էր ժամանակավոր սահմանադրական համակարգի դրույթներով, հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի № 1244 բանաձևի վրա, որը վավերացվել է 2001 թվականին։ Այս սահմանադրական համակարգը նախատեսում էր ինքնակառավարման ժամանակավոր ինստիտուտները
Սերբիայի կառավարությունը, որը դիտարկում է Կոսովոն որպես իր սեփական ինքնիշխան տարածքում և հրաժարվում է Կոսովոյի կողմից անկախության պահանջներից, չի ճանաչել նոր սահմանադրությունը։ Կոսովոյի ինքնիշխանության մասին խնդիրը առաջացել է XX դարի վերջին՝ Հարավսլավիայի փլուզումից հետո, որի մասն էր կազմում Սերբիան։
2008 թվականի սահմանադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր սահմանադրության նախագիծը պատրաստվել և հրապարակվել է 2008 թվականի ապրիլին[1]։
Կոսովոյի Սահմանադրությունը վավերացվել է 2008 թվականի ապրիլի 9-ին և ուժի մեջ է մտել 2008 թվականի հունիսի 15-ին[2]։
Պետական լեզուներն են ալբաներենն ու սերբերենը։ Թուրքերեն, բոսնիերենը և գնչուերենը ստանում են երկրորդական կարգավիճակ։ ՄԱԿ-ի առաքելությունը Կոսովոյի ժամանակավոր վարչակազմի գործերով չի պատրաստվում լքել Կոսովոն, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը չի դադարեցնում իր առաքելությունը։ Քանի որ նոր սահմանադրությունը չի կատարվելու Կոսովոյի սերբական անկլավաներում, նրա ուժի մեջ մտնելը ալբանական դե-ֆակտո հատվածում արձանագրել է Կոսովոյի բաժանումը[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «W&M professor advises Kosovo constitution drafters». Associated Press. 2008 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 15-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ «Kosovo adopts a new constitution». BBC News. 2008 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ AFP; ITAR-TASS; AP(չաշխատող հղում)(չաշխատող հղում)