Կոռուպցիան Ադրբեջանում
Ադրբեջանում կոռուպցիան երկրի ներքին տնտեսությունը քայքայող էական խնդիրներից մեկն է։
Ադրբեջանում կոռուպցիայի առաջացման հիմնական նախադրյալները իշխանության և կապիտալի մերձավորությունն են, ինչպես նաև կառավարության շարունակական գտնվելը իշխանության ղեկին։
Transparency International-ի տվյալներով՝ 2016 թվականին Ադրբեջանը կոռուպցիայի ընկալունակության վարկանիշում զբաղեցրել է 176-ից 123-րդ տեղը[1]։
Սերտիֆիկացված հաշվապահների Ասոցիացիայի գնահատմամբ՝ 2017 թվականին ուսումնասիրված 30 երկրներից Ադրբեջանը եղել է ամենամեծ ստվերային տնտեսությամբ երկիրը՝ 67 %-ը[2]։
Օրենսդրություն և մասնակցություն միջազգային կազմակերպություններում
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի փետրվարի 1-ին ստեղծվել է «Ադրբեջանում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ» ոչ կառավարական կազմակերպությունը[3]։
2004 թվականին Ադրբեջանը անդամակցել է կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների միջազգային խմբին (ԳՐԵԿՈ)[4][5]։
Այնուհետև ընդունվել են «կոռուպցիայի դեմ պայքարի մասին» (2004) և «պետական պաշտոնյաների կողմից ֆինանսական միջոցների հայտարարագրման ընթացակարգերի մասին» (2005) օրենքները և մի շարք այլ օրենքներ։ 2004-2006 թվականներին երկրում գործել է կոռուպցիայի դեմ պայքարի պետական ծրագիր, իսկ 2007-2010 թվականներին գործել է կոռուպցիայի դեմ պայքարի և թափանցիկության բարձրացման պետական ռազմավարություն[6]։
Ադրբեջանը միացել է «միջազգային հակակոռուպցիոն ակադեմիա հիմնելու մասին» համաձայնագրին և դարձել այդ կառույցի անդամ[7][8]։ 2012 թվականի նոյեմբերի 29-30-ը Ադրբեջանի պատվիրակությունը մասնակցել է Վիեննայում անցկացված «միջազգային հակակոռուպցիոն ակադեմիա հիմնելու մասին» համաձայնագիրը ստորագրած երկրների և կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների առաջին Վեհաժողովին։ Ադրբեջանում ուժի մեջ է մտել կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան կոռուպցիայի դեմ Միավորված ազգերի կազմակերպության Կոնվենցիան (uncac), Եվրոպայի խորհրդի «կոռուպցիայի համար քրեական պատասխանատվության մասին» կոնվենցիան և «կոռուպցիայի համար քաղաքացիաիրավական պատասխանատվության մասին» կոնվենցիան։ Ստեղծվել է Ադրբեջանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով[9][10]։
2012-2015 թվականներին «Բաց կառավարության խրախուսման և կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների ազգային պլանները» ստեղծվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահին առընթեր քաղաքացիներին ծառայությունների մատուցման և սոցիալական նորարարությունների ադրբեջանական պետական գործակալությունը, «ASAN» ծառայության կենտրոնը։ ASAN xidmət ծառայությունը (Asan ծառայության) արժանացել է Միավորված ազգերի կազմակերպության մրցանակին՝ պետական ծառայության զարգացման գործում ներդրած ավանդի համար (2015)։ 2015 թվականի ապրիլի 20-24-ը ընտրվել է ՄԱԿ-ի պետական կառավարման փորձագետների կոմիտեի առաջին նստաշրջանի հաղթող։ Առաջին տեղը զբաղեցրել է «պետական ծառայությունների մատուցման կատարելագործման» համար[11]։ Երկրում ներկայումս գործում են 11 Asan Xidmət ֆիլիլալներ[12]։ «ASAN ծառայության» ադրբեջանական մոդելը պարբերաբար հետազոտվում և գործնականում կիրառվում է ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում[13]։
Հուլիսի 12-ին Աֆղանստանի նախագահի պալատում հուշագիր է ստորագրվել՝ ուղղված Աֆղանստանի պետական հաստատություններում ադրբեջանական «ASAN xidmət» մոդելի կիրառմանը։
Չնայած հակակոռուպցիոն օրենքների բազայի առկայությանը՝ իրավիճակը սկսել է վատանալ։ 2011 թվականին Ադրբեջանը Transparency International-ի վարկանիշում 134-143-ից իջել է 143-151-ի։ 2012 թվականին երկիրն աննշան բարձրացել է մինչև 139-րդ տեղ[14]։
Ըստ գլխավոր դատախազին կից կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Կամրան Ալիևի՝ 10 տարվա ընթացքում կոռուպցիոն սխեմաներից պետությանը պատճառված վնասը կազմել է մոտ 200 միլիոն մանաթ[15]։
Իլհամ Ալիևին ուղված կոռուպցիոն մեղադրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան բազմաթիվ հաղորդումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի կոռուպցիայի մասին։ 2012 թվականին «կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը» (OCCRP) Իլհամ Ալիևին անվանել է տարվա կոռուպցիոներ։ 2015 թվականի սեպտեմբերի 10-ի բանաձևում Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ի իշխանություններին մանրամասն հետաքննություն անցկացնել Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների դեմ կոռուպցիայի մեղադրանքների վերաբերյալ։
Խավիարային դիվանագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք միջազգային հետաքննությունների համաձայն, գոյություն ունի Ադրբեջանի լոբբիստական ռազմավարությունը, որը բաղկացած է օտարերկրյա քաղաքական գործիչների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցների կողմից ընդունող կողմի հաշվին Ադրբեջան թանկարժեք հրավերներից և թանկարժեք նվերներից, որոնք մատուցվում են որպես «Արևելյան ավանդույթի տուրք»։ Հետաքննության հեղինակները պնդում են, որ ԵԽԽՎ-ում կան մի շարք անձինք, այդ թվում՝ ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտը, որոնք անշահախնդիր կերպով արգելափակում են Ադրբեջանին ոչ պիտանի որոշումները։ Ըստ իտալական դատախազության, հետաքննություն է սկսվել ԵԽԽՎ խոշորագույն խմբակցության ղեկավար Լուկա Վոլոնտեի դեմ, ով Ադրբեջանից միլիոնավոր դոլարներ է ստացել՝ փոխարենը արգելափակելով Ադրբեջանին ոչ ձեռնտու որոշումները։ 2017 թվականի ապրիլին ԵԽԽՎ-ն որոշում էր կայացրել հետաքննել եվրապատգամավորների կոռուպցիոն մեղադրանքները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Transparency International - Azerbaijan». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Emerging from the shadows. The shadow economy to 2025 // ACCA report
- ↑ «Azerbaijan Corruption Report». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Азербайджан присоединился к международной Группе государств по борьбе с коррупцией/Azerbaijan is a GRECO Member
- ↑ Group of States Against Corruption,GRECO//GRECO website
- ↑ «Борьба с коррупцией в Азербайджане - жертва приоритетов». contact.az. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ СОГЛАШЕНИЕ ОБ УЧРЕЖДЕНИИ МЕЖДУНАРОДНОЙ АНТИКОРРУПЦИОННОЙ АКАДЕМИИ В КАЧЕСТВЕ МЕЖДУНАРОДНОЙ ОРГАНИЗАЦИИ
- ↑ Азербайджан вошел в состав бюро Международной антикоррупционной академии Արխիվացված 2018-11-02 Wayback Machine/04 September 2012
- ↑ Сеть по борьбе с коррупцией для Восточной Европы и Центральной Азии.
- ↑ Anti-Corruption Reforms in AZERBAIJAN//ORGANISATION FOR ECONOMIC CO-OPERATION AND DEVELOPMENT ANTI-CORRUPTION NETWORK FOR EASTERN EUROPE AND CENTRAL ASIA
- ↑ 2015 UNITED NATIONS PUBLIC SERVICE AWARDS WINNERS Արխիվացված 2018-12-21 Wayback Machine/Занял первое место за "Совершенствование предоставления государственных услуг
- ↑ The Azerbaijan service and assessment network//www.theguardian.com
- ↑ Azerbaijan’s awarded public service goes international//hurriyetdailynews.com
- ↑ «Азербайджан. Летальная коррупция». radioazadlyg.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Размер ущерба от коррупции в Азербайджане » ANN.az. Главные новости Азербайджана». ann.az. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fighting Corruption in Transition Economies: Azerbaijan 2005. ОЭСР, 2005. 176 с. (անգլ.)
|
|