Կոռնելիս վան Հաուտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Կոռնելիս վան Հաուտեն
Cornelis van Houten
Ծնվել է փետրվարի 18, 1920(1920-02-18)
Հաագա, Նիդերլանդներ, Նիդերլանդներ
Մահացել է օգոստոսի 24, 2002(2002-08-24) (82 տարեկանում)
Հաագա, Նիդերլանդներ, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Մասնագիտություն աստղագետ
Հաստատություն(ներ) Լեյդենի համալսարան
Գործունեության ոլորտ աստղագիտություն
Ալմա մատեր Լեյդենի համալսարան
Գիտական ղեկավար Յան Հենդրիկ Օորտ[1]
Ամուսին(ներ) Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդ

Կոռնելիս վան Հաուտեն (հոլ.՝ Cornelis Johannes van Houten, 1920 - 24 օգոստոսի 2002), հոլանդացի աստղագետ, աշխատել է Լեյդենի համալսարանում, զբաղվել է աստերոիդների որոնմամբ և հետազոտություններով։

Կոռնելիս վան Հաուտեն ծնվել է Հաագայում, իր կյանքի մեծ մասն աշխատել է Լեյդենի համալսարանում, բացառությամբ կարճ ժամանակահատվածի (1954-ից 1956), երբ նա աշխատել է որպես գիտաշխատող Յերկյան աստղադիտարանում։ Նա ստացել է իր ուսանողական կոչումը 1940 թվականին, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմը ընդհատել է նրա հետազոտությունները, Փիլիսոփայության դոկտորի կոչում նա ստացել է միայն 1952 թվականին։ Ամուսնացել է աստղագետ Ինգրիդ Գրունևելդի հետ (հոլ.՝ Ingrid Groeneveld, ամուսնությունից հետո՝ Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդ, հոլ.՝ Ingrid van Houten-Groeneveld), հետագայում նրանք հետազոտում էին աստերոիդները միասին։ Նրանք ունեին մեկ որդի, Կարելը (Karel)։

Կոռնելիսը և Ինգրիդը համատեղ Թոմ Գերելսի հետ (անգլ.՝ T. Gehrels) հայտնաբերել են մի քանի հազար աստերոիդներ։ Կոռնելիսը հայտնաբերել է, որ աստերոիդները միավորվում են որոշակի «ընտանիքներով»։ Նա նույնպես ուսումնասիրել է մոտ գտնվող կրկնակի աստղերի շառավղային արագությունները։ Նա երբեք չի դադարեցրել իր հետազոտությունները, նոր աշխատանքներ և հետազոտության արդյունքներ հրատարակվել են մինչև նրա մահը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրությունը


  1. Mathematics Genealogy Project — 1997.