Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդ
հոլ.՝ Ingrid van Houten-Groeneveld
Ingrid van Houten-Groeneveld.jpg
Ծնվել էհոկտեմբերի 21, 1921(1921-10-21)
Բեռլին, Գերմանական ռայխ, Գերմանիա
Մահացել էմարտի 30, 2015(2015-03-30) (93 տարեկան)
Ուխստխեյստ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունաստղագետ
ԳործակիցԼեյդենի աստղադիտարան
Հաստատություն(ներ)Լեյդենի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն[1]
Ալմա մատերՀայդելբերգի համալսարան
Տիրապետում է լեզուներինդանիերեն[1] և անգլերեն[1]
Ամուսին(ներ)Կոռնելիս վան Հաուտեն
Commons-logo.svg Ingrid van Houten-Groeneveld Վիքիպահեստում

Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդ (հոլ.՝ Ingrid van Houten-Groeneveld, օրիորդական անունը՝ Ինգրիդ Գրունևելդ, հոլ.՝ Ingrid Groeneveld, ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 21-ին, Բեռլինում - մահացել 2015 թ. մարտի 30-ին), հոլանդուհի աստղագետ։

Ավարտել է Հայդելբերգի համալսարանը (1944)։ Աշխատել է Լեյդենյան համալսարանում, զբաղվել է աստերոիդների որոնմամբ և հետազոտություններով։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համատեղ իր ամուսնու՝ Կոռնելիս վան Հաուտենի և Թոմ Գերելսի հետ նա հայտնաբերել և հետազոտել է հազարավոր աստերոիդներ (ավելին քան 4 հազար), ներառյալ Ապոլոնի աստերոիդները, Ամուրի աստերոիդները և բազմաթիվ Յուպիտերի տրոյացի աստերոիդներ։

Իր դիտարկումների համար Թոմ Գերելսը օգտագործում էր 48-դյույմանոց շմիդտի համակարգի աստղադիտակ Պալոմարյան աստղադիտարանում և ուղարկում էր ֆոտոթերթիկները երկու հոլանդացի աստղագետներին Լեյդենյան համալսարան, որոնք և վերլուծում էին դրանք և հայտնաբերում նոր, անհայտ, աստերոիդներ։ Այս եռյակին են վերագրում մի քանի հազար աստերոիդների հայտնաբերումը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Czech National Authority Database