Jump to content

Կոպեռնիկոս. զրույց Աստծո հետ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոպեռնիկոս. զրույց Աստծո հետ
տեսակգեղանկար
նկարիչՅան Մատեյկո
տարի1873
բարձրություն225 ± 1 սանտիմետր
լայնություն315 ± 1 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էԿրակովի համալսարան
հավաքածուJagiellonian University Museum?
Ծանոթագրություններ

«Կոպեռնիկոս. զրույց Աստծու հետ» (լեհ.՝ Astronom Kopernik, czyli rozmowa z Bogiem), լեհ նկարիչ, Կրակովի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Յան Մատեյկոյի նկարներից[1]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1873 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 225 × 315 սմ։ «Կոպեռնիկոս. զրույց Աստծու հետ» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Կրակովի համալսարանում (Կրակով, Լեհաստան

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Մատեյկոն «Կոպեռնիկոս. զրույց Աստծու հետ» ստեղծագործությունը սկսել է վրձնել 1871 թվականից՝ աշխարհահռչակ աստղագետ, մաթեմատիկոս Նիկոլայ Կոպեռնիկոսի 400-ամյակին նվիրված հոբելյանի շրջանակներում։ Ինչպես շատ նկարներում, այստեղ նույնպես Մատեյկոն պատկերել է Լեհաստանի պատմության կարևորագույն պահերից մեկը։ Այստեղ պատկերված է արևակենտրոն համակարգի ջատագով Կոպեռնիկոսը։ Նկարը ստեղծելու համար հեղինակն ուսումնասիրել է պատմական փաստաթղթեր, որոնք պահվում էին Յագելոնյան համալսարանում (ներկայիս Կրակովի համալսարան)։ Յան Մատեյկոն սկզբից մատիտով մի քանի էսքիզներ է կատարում և երկու յուղաներկով արված էսքիզ, որոնց հիման վրա էլ ստեղծում է այս կտավը։ 1872 թվականի ամռանը սկսում է նկարել այն և ավարտին հասցնել 1873 թվականի սկզբին Կրակովի իր բնակարանում[2]։

Կրակովում Կոպեռնիկոսի հոբելյանական միջոցառումների կազմակերպիչները չաջակեցեցին Յան Մատեյկոյին և թույլ չտվեցին, որ նկարը ցուցադրվի պաշտոնական միջոցառման շրջանակներում։ Այս իրավիճակում օգնության հասան Կոպեռնիկոսի հայրենի քաղաքի՝ Թորունի իշխանությունները։ Այդ ժամանակ Թորունը գտնվում էր Գերմանական կայսրության կազմի մեջ։ Քաղաքի իշխանությունները ցանկացան գնել Մատեյկոյի նկարը, սակայն հեղինակը մերժում է։ Նա կազմակերպում է իր նկարների սեփական ցուցադրությունը Կրակովում։ Ցուցադրությունը տեղի է ունենում 1873 թվականի փետրվարին՝ Կրակովի ռատուշայի շենքում։ Այդ ցուցահանդեսից ստացված հասույթը տրամադրվեց բարեգործական նպատակների համար։ Նույն թվականին «Կոպեռնիկոս. զրույց Աստծու հետ» ստեղծագործությունը հանդիսատեսի համար ցուցադրության է ներկայացվում Վիեննայում։ Մարտ ամսին Կրոկովի հասարակությունը Մատեյկոյից գնեց կտավը 12 հազար լեհական զլոտիով և փոխանցեց Կրակովի համալսարանին։ Ցայսօր էլ կտավը պահպանվում և ցուցադրվում է այդտեղ[2]։

Փոստային նամականիշ ԽՍՀՄ, 1955 թվական

Կոպեռնիկոսի նկարների մեծամասնության համար բնորոշ է մասսայական տեսարանների առկայությունը, մինչդեռ «Կոպեռնիկոս. զրույց Աստծու հետ» ստեղծագործությունը հանդիսանում է բացառություն[2]։

Կտավում հեղինակը վրձնել է Կոպեռնիկոսին, որը հետազոտական աշխատանքներ է կատարում։ Նա հետազոտում է երկինքը ցայգի պահին։ Գիտնականը գտնվում է շինության պատշգամբում, որը գտնվում է Ֆրոմբորկ քաղաքում՝ տաճարի դիմաց։ Կոպեռնիկոսը շրջապատված է աստղագիտական գործիքներով։ Նրա կողքին Երկրի հելիոցենտրիկ կառուցվածքի սխեման է՝ մեծ հարթ տախտակի վրա[2]։

Այն տեղը, որտեղ նստած է մեծ գիտնականը՝ մտացածին է։ Հայտնի է, որ Ֆրոմբորկում Կոպեռնիկոսը չուներ աստղադիտարան[3]։

Կոմպոզիցիայի առանձնահատկություններից է համարվում կենտրոնական համաչափությունը և կենտրոնի գունային կտրուկ հակադրությունը շրջապատող գույներին. կենտրոնում լուսավոր է, ծայրամասերում՝ մութ։ Էքստազի մեջ գտնվող Կոպեռնիկոսը պատկերված է նուրբ գունային խաղով։ Որպես մոդել Յան Մատեյկոյի համար կեցվածք է ընդունել Հենրիկ Լևիտան և նկարչի զարմիկը՝ Անտոնիո Սերաֆինսկին[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կոպեռնիկոս. զրույց Աստծո հետ».
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Janina Mazurkiewicz (2010 թ․ մայիսի 27). «Astronom Kopernik czyli Rozmowa z Bogiem». Muzeum Okręgowe. էջ 3. Վերցված է 2012 թ․ մայիսի 26-ին.
  3. Natasza Jatczyńska. «Skąd Kopernik patrzył w niebo?». DziennikBaltycki.pl. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Janina Mazurkiewicz, Jan Matejko - astronom Kopernik czyli Rozmowa z Bogiem: wystawa z okazji 522 rocznicy urodzin Mikołaja Kopernika, Ratusz Staromiejski, 17 II-17 III 1995, Toruń (Kujawsko-Pomorska Biblioteka Cyfrowa)