Կոնտագիոզ մոլյուսկ
Կոնտագիոզ մոլյուսկ Ջրային գորտնուկ | |
---|---|
![]() Մարմնագույն, մարգարտյա և գմբեթաձև հանգույցներ | |
Տեսակ | MCV-1, MCV-2, MCV-3, MCV-4[1] |
Պատճառ | Կոնտագիոզ մոլյուսկի վիրուս տարածվում է ուղղակի շփման կամ աղտոտված առարկաների միջոցով[2] |
Հիվանդության ախտանշաններ | Փոքր, արտափքված, վարդագույն օջախներ՝ կենտրոնում փոսությամբ[3] |
Բուժաքննություն | ֆիզիկալ զննում, Լուսային մանրադիտակ և Բիոպսիա |
Բժշկական մասնագիտություն | Մաշկաբանություն |
Ռիսկի գործոններ | թույլ իմուն համակարգ, ատոպիկ մաշկաբորբ, մարդաշատ վայրում բնակվելը[4] |
Ախտորոշում | Հիմնված է արտաքին զննման վրա[1] |
Տարբերակիչ ախտորոշում | Գորտնուկներ, հասարակ հերպես, ջրծաղիկ, ֆոլիկուլիտ[5] |
Բուժում | Բացակայում է, սառեցում, հանգույցի բացում և ներսից քերում, լազերային թերապիա[6] |
Կանխարգելում | Ձեռքերի լվացում, անձնական իրերը չկիսել[7] |
Սկիզբը | 1-10 տարեկան երեխաներ[4] |
Տևողություն | Սովորաբար 6-12 ամիս, սակայն կարող է երկարել մինչև 4 տարի[3] |
Հանդիպման հաճախականություն | 122 միլիոն / 1.8% (2010)[8] |
![]() |
Կոնտագիոզ (հպավարակիչ) մոլյուսկ, անվանում են նաև ջրային գորտնուկ, մաշկի վիրուսային վարակիչ ախտահարում՝ ոչ մեծ, արտափքված, վարդագույն, կենտրոնում փոսությամբ հանգույցներով[3]։ Նրանք երբեմն կարող են առաջացնել քոր կամ լինել ցավոտ[3]։ Հանդիպում են ինչպես առանձին տեղակայված, այնպես էլ խմբերով[3]։ Կարող է ախտահարվել մաշկի ցանկացած հատված, սակայն հիմնական տեղակայման գոտիներն են՝ որովայնը, ոտքերը, ձեռքերը, պարանոցը, սեռական օրգանների շրջանը և դեմքը[3]։ Ախտահարումը սկսվում է վարակումից 7 շաբաթ անց[1]։ Սովորաբար վերանում է մեկ տարի անց՝ առանց սպիացման[3]։
կոնտագիոզ մոլյուսկի հարուցիչը պատկանում է պոքսվիրուսների ընտանիքին, կոչվում է նաև կոնտագիոզ մուլյուսկի վիրուս[3]։ Վիրուսը փոխանցվում է կամ ուղղակի շփման ճանապարհով՝ ներառյալ սեռական ակտիվությունը, կամ ոչ մաքուր առարկաների, օրինակ՝ սրբիչի միջոցով[2]։ Մարդու մաշկի միջոցով այն կարող է տարածվել և ախտահարել մարմնի տարբեր հատվածներ[2]։ Ռիսկի գործոններն են՝ թույլ իմուն համակարգը, ատոպիկ մաշկաբորբը և մարդաշատ վայրում բնակվելը[4]։ Մեկ անգամ վարակվելուց հետո հնարավոր է կրկին վարակվել[9]։ Ախտորոշումը հիմնված է արտաքին զննման վրա[1]։
Կանխարգելումը ներառում է ձեռքերի հաճախակի լվացում և անձնական հիգիենայի պահպանում (անձնական իրերը չտալ ուրիշներին)[7]։ Չնայած բուժումը պարտադիր չէ, ոմանք ցանկանում են հեռացնել հանգույցները ելնելով կոսմետիկ պատճառներից կամ տարածման դադարեցման նպատակով[6]։ Հեռացումը կատարվում է սառեցման ճանապարհով, բաց եղանակով, քերելով հեռացմամբ կամ լազերային թերապիայի միջոցով[6]։ Քերելու ընթացքում վնասելը կարող է նպաստել սպիագոյացմանը[9]։ Ցիմետիդինի պերօրալ օգտագործումը կամ պոդոֆիլոտոքսինի քսուքը նույնպես կիրառվում են բուժման նպատակով[6]։ 2010թ․-ի տվյալներով, աշխարհում շուրջ 122 միլիոն մարդ վարակված է եղել կոնտագիոզ մոլյուսկով (բնակչության 1,8%-ը)[8]։ Այն հիմնականում հանդիպում է 1-10 տարեկան երեխաների շրջանում[4]։ Այս ախտաբանական վիճակը ԱՄՆ-ում սկսել է լայն տարածվել 1966թ․-ից[4]։ կոնտագիոզ մոլյուսկը չի հանդիսանում դպրոցից կամ մանկապարտեզից երեխայի բացակայելու պատճառ[10]։
Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

կոնտագիոզ մոլյուսկի հանգույցներն ունեն մարմնագույն, մարգարտյա և գմբեթաձև տեսք։ Նրանք հիմնականում ունեն 1-5մմ տրամագիծ և կենտրոնում փոսություն[11]։ Երեխաների մոտ մոլյուսկը սովորաբար ախտահարում է դեմքը, ձեռքերը, ոտքերը, իրանը և անութային շրջանը։ Մեծահասակների մոտ մոլյուսկը մեծ մասամբ ախտահարում է սեռական օրգանների շրջանը, ուստի այն համարվում է սեռական ուղիների միջոցով փոխանցվող վարակ, այդ պատճառով, եթե երեխայի մոտ տեսնում ենք սեռական օրգանների ախտահարում, կարելի է ենթադրել սեռական բռնության մասին[1]։ Այս ախտահարումներն որպես կանոն ցավոտ չեն, սակայն կարող են առաջացնել քոր և բորբոքում։ Հանգույցիկների միավորումը կամ վնասվելը կարող է նպաստել մոլյուսկին բնորոշ վիրուսային վարակի տարածմանը, լրացուցիչ բակտերիալ վարակի միացմանը և սպիագոյացմանը[1][12]։ Շուրջ 10% դեպքերում ախտահարման շուրջ զարգանում է էկզեմա։
Եզակի մոլյուսկային ախտահարումները կարող են ինքնուրույն վերանալ երկու ամսվա ընթացքում և ամբողջությամբ մաքրվել՝ առանց բուժման կամ սպիագոյացման, 6-12 ամսվա ընթացքում[1]։ Բռնկումների միջին տևողությունը կարող է լինել տարբեր․ սկսած 8-ից[13] մինչև 18 ամիս[14][15], սակայն կարող է երկարել 6 ամսից մինչև 5 տարի՝ ավել թույլ իմուն համակարգով անձանց շրջանում[15]։
Փոխանցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես հետևում է անվանումից՝ կոնտագիոզ մոլյուսկն ունի վարակելիության բարձր աստիճան[1]։ Վիրուսը կարող է փոխանցվել տարբեր ուղիներով. մաշկի հետ սերտ շփում (օրինակ՝ կոնտակտային սպորտ, սեռական ակտիվություն), շփում վարակված մակերեսի հետ (ֆոմիտ), ինքնավարակում՝ քորելու և մոլյուսկը վնասելու հետևանքով, որը բերում է մաշկի չախտահարված հատվածների վարակմանը[1]։ Երեխաները առավել հակված են ինքնավարակման, ուստի կարող են ունենալ մաշկի խմբային ախտահարումներ։
Վիրուսային ինֆեկցիան տեղակայված է մաշկի մակերեսային շերտի ամենավերևում[16]։ Վիրուսով ախտահարված հատվածի ոչնչացումից հետո ինֆեկցիան անհետանում է։ Կենտրոնական կորիզը պարունակում է վիրուս։
Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ախտորոշվում է արտաքին տեսքի հիման վրա, քանի որ հնարավոր չէ անջատել վիրուսային կուլտուրա։ Ախտորոշումը կարող է հաստատվել էքսցիզիոն բիոպսիայի օգնությամբ։
Հյուսվածաբանորեն, կոնտագիոզ մոլյուսկը բնութագրվում է վերնամաշկում՝ հիմային շերտի վրա, մոլյուսկային մարմնիկների առկայությամբ, որոնք իրենցից ներկայացնում են խոշոր բջիջներ՝ կազմված հարուստ հատիկավոր էոզինոֆիլային ցիտոպլազմայով (վիրիոնների կողմից կուտակած) և ոչ մեծ, ծայրամասում գտնվող կորիզով[17]։
-
Կոնտագիոզ մոլյուսկի մանրադիտակային պատկեր՝ փոքր խոշորացմամբ
-
Կոնտագիոզ մոլյուսկի մանրադիտակային պատկեր՝ փոքր խոշորացմամբ, ներկված հեմատոքսիլին–էոզինով
-
Կոնտագիոզ մոլյուսկի մանրադիտակային պատկեր՝ մեծ խոշորացմամբ․ երևում են մոլյուսկային մարմնիկները, ներկված է հեմատոքսիլին-էոզինով
Վարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանի որ կոնտագիոզ մոլյուսկը հիմնականում անցնում է առանց բուժման, իսկ բուժման տարբերակները կարող են առաջացնել տհաճություն երեխաների մոտ, ուստի հաճախ պարզապես առաջարկվում է սպասել, մինչև ախտահարումը չի անցնի ինքնուրույն[18]։ Հասանելի բուժման մեթոդները վերահսկող ռանդոմիզացված հետազոտությունների մետաանալիզը ցույց տվեց, որ չկա վիճակի լավացում կարճաժամկետ բուժման դեպքում, և ոչ մի բուժում ավելի լավը չէ, քան վիճակի բնականոն լավացումը[19]։
Սեռական օրգանների շրջանում տեղակայված հանգույցիկներն անհրաժեշտ է բուժել, որպեսզի հնարավոր լինի կանխել վարակի տարածումը[15]։ Եթե բուժումը հանգեցնի բոլոր հանգույցիկների վերացմանը, ապա ինֆեկցիան կարելի է համարել ամբողջությամբ վերացած, եթե մարդը նորից չվարակվի[20]։
Դեղամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեթև դեպքերում, առանց դեղատոմս, գորտնուկների դեմ օգտագործվող այնպիսի դեղորայքը, ինչպիսին սալիցիլաթթուն է[21], կարող է կրճատել ինֆեկցիայի տևողությունը։ Տրետինոին քսուքի ամենօրյա տեղային կիրառումը թուլտվության կարիք ունի[22]։
Հետազոտությունները ցույց են տվել, որ կանտարիդինը արդյունավետ և անվտանգ միջոց է կոնտագիոզ մոլյուսկի հեռացման համար[23]։ Այս դեղամիջոցը սովորաբար լավ ընդունելի է օրգանիզմի կողմից, չնայած թեթև կողմնակի ազդեցությունը, ինչպիսին ցավն է կամ բշտիկների առաջացումը, համարվում է սովորական երևույթ[23]։ Ցիմետիդինի համար չկան որակյալ ապացույցներ[24]։ Այնուամենայնիվ, ցիմետիդինը պերօրալ օգտագործվել է մանկաբուժական պրակտիկայում, որպես այլընտրանքային բուժման միջոց, քանի որ լավ է ընդունվում օրգանիզմի կողմից և քիչ ինվազիվ է[25]։
Իմիքվիմոդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իմիքվիմոդը համարվում է իմունոթերապիայի տեսակ, որը սկզբնական շրջաններում առաջարկված է եղել մոլյուսկի բուժման համար՝ եզակի դեպքերի և կլինիկական փորձարկումների խոստումնալից արդյունքների հիման վրա[26]։ Այնուամենայնիվ, երկու խոշոր, ռանդոմիզացված և վերահսկվող փորձարկումներ հատկապես պահանջված են ԱՄՆ-ում։ Սննդի և դեղերի վերահսկման դեպարտամենտն (FDA) ու երեխաների համար նախատեսված լավագույն դեղամիջոցների օրենքը ցույց են տվել, որ իմիքվիմոդ քսուքը՝ շաբաթական 3 անգամ կիրառվող, չի եղել առավել արդյունավետ, քան մոլյուսկի բուժման համար 18 շաբաթ կիրառվող պլացեբո քսուքը, որը օգտագործվել է մոտ 720 երեխաների մոտ՝ 2-12 տարեկան[27]։ Այն հետազոտությունների արդյունքները, որոնք մնացին չհրապարակված, սննդի և դեղերի վերահսկման դեպարտամենտի կողմից ներառվեցին իմիքվիմոդի նշանակման մասին հետևալ եզրակացության մեջ՝ սահմանափակ օգտագործել 2-12 տարեկան երեխաների կոնտագիոզ մոլյուսկի բուժման դեպքում, քանի որ արդյունավետություն չի նկատվել[27][28]։ 2007թ․-ին FDA-ը թարմացրեց իմիքվիմոդի պիտակը՝ անվտանգության վերաբերյալ հարցերից ելնելով, որոնք բարձրացվել էին երկու խոշոր հետազոտությունների ժամանակ և FDA-ի կողմից կատարված ֆարմակոկինետիկ հետազոտություններից հետո (որոնցից վերջինը հրապարակվել է)[27]։ Անվտանգության վերաբերյալ նորացված պիտակում ասվում է հետևյալը․
- Իմիքվիմոդի կիրառման հնարավոր կոմնակի ազդեցություններն են՝ «Ինպես մեծերի մոտ կատարված հետազոտությունների դեպքում, այնպես էլ այն հետազոտությունները, որոնք կատարվել են կոնտագիոզ մոլյուսկ ունեցող երեխաների շրջանում, ցույց են տվել, որ հիմնական կողմնակի ազդեցությունն ունի տեղային բնույթ »։ Անբարենպաստ հետևանքներ հիմնականում առաջացել են Ալդարայով բուժվող մարկանց, քան լուծիչի կիրառման դեպքում և հիշեցրել են այն կողմնակի ազդեցությունները, որոնք նշվել են մեծահասկների հետազոտությունների ժամանակ, ներառելով միջին ականջի բորբոքում (5% ալդարա կամ 3% լուծիչ) և կոնյուկտիվիտ (3% ալդարա կամ 2% լուծիչ)։ Էրիթեման մաշկի առավել հաճախ հանդիպող տեղային ռեակցիա է։ Մանկաբուժական հետազոտությունները ցույց են տվել, որ ալդարայի օգտագործման դեպքում մարդկանց մոտ առաջանում են մաշկի տեղային ծանր ռեակցիաներ, օրինակ՝ էրիթեմա (28%), այտուց (8%), քոսոտում, կեղևակալում (5%), թեփոտում (5%), էրոզիա (2%) և էքսուդատի առաջացում (2%)։
- Իմիքվիմոդի համակարգային կլանումը բացասաբար է ազդում լեյկոցիտների ընդհանուր մակարդակի վրա և հատկապես նեյտրոֆիլների․ 20 հիվանդների շրջանում կատարված լաբորատոր հետազոտությամբ լեյկոցիտների մակարդակը կազմել է 1,4 * 109 / լ, իսկ նեյտրոֆիլների բացարձակ պարունակությունը՝ 1.42×109 լ−1[29]։
Վիրաբուժություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիրաբուժական բուժման տարբերակներից է կրիովիրաբուժությունը, որի ժամանակ հեղուկ ազոտը կիրառվում է սառեցման, ախտահարված հատվածների ոչնչացման, ինչպես նաև կյուրտաժով քերելու և հեռացնելու նպատակով։ Հեղուկ ազոտը կարող է առաջացնել այրման կամ դաղոցի զգացում, որը շարունակվում է պահպանվել բուժման ավարտից մի քանի րոպե հետո։ Հեղուկ ազոտի կիրառման տեղում կարող է առաջանալ բշտիկ, բայց այն անհետանում է 2-4 շաբաթ անց։ Կրիովիրաբուժությունն ու կյուրետաժով քերելը կարող են լինել ցավոտ միջամտություններ և հանգեցնել մնացորդային սպիացման[30]։
Լազերային թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի մի շարք դեպքերի և հիվանդության պատմությունների համակարգային վերլուծության հիման վրա եզրակացվեց, որ իմպուլսային լազերը համարվում է կոնտագիոզ մոլյուսկի բուժման անվտանգ և արդյունավետ միջոց և որպես կանոն, երեխաների կողմից լավ ընդունելի է[30]։ Իմպուլսային լազերային թերապիայի կողմնակի ազդեցություններն են՝ ժամանակավոր թեթև ցավը միջամտության տեղամասում, կապտուկները (տևողությունը 2-3 շաբաթ) և մաշկի ժամանակավոր գունափոխությունը բուժվող տեղամասում (տևողությունը 1-6 ամիս)[30]։ Մշտական սպիացման դեպքեր չեն գրանցվել[30]։ 2009թ․-ի տվյալներով, սեռական օրգանների ախտահարման ապացույցներ չկան[31]։
Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]
կոնտագիոզ մոլյուսկը մեծ մաս դեպքերում վերանում է ինքնուրույն՝ երկու տարվա ընթացքում (առավել հաճախ 9 ամսվա ընթացքում)։ Քանի դեռ առկա է մաշկի աճակալում, հնարավոր է վարակի փոխանցում մեկ այլ մարդու։ Աճի կանգին զուգահեռ դադարում է նաև վարակի փոխանցումը[20]։
Ի տարբերություն հերպես վիրուսների, որոնք վարակումից հետո շարունակում են մնալ օրգանիզմում ոչ ակտիվ վիճակում (ամիսներով կամ տարիներով) և հետո նորից արտահայտվել, կոնտագիոզ մոլյուսկը չի մնում օրգանիզմում․ մաշկային աճի վերացմանը զուգահեռ այն անհետանում է և ինքնուրույն հայտնվում ՝ վարակմանը զուգահեռ[20]։
Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի տվյալներով, աշխարհում շուրջ 122 միլիոն մարդ եղել է ախտահարված կոնտագիոզ մոլյուսկով (բնակչության 1.8%)[8]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բազալ բջջային կարցինոմա
- Գորտնուկներ (հարուցված մարդու պապիլոմա վիրուսով, արտաքնապես նման են մոլյուսկին)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Ramdass P, Mullick S, Farber HF (December 2015)։ «Viral Skin Diseases»։ Primary Care (Review) 42 (4): 517–67։ PMID 26612372։ doi:10.1016/j.pop.2015.08.006
- ↑ 2,0 2,1 2,2 «Transmission | Molluscum Contagiosum»։ www.cdc.gov (en-us)։ մայիսի 11, 2015։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 10, 2017-ին։ Վերցված է հունիսի 10, 2017
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Molluscum Contagiosum»։ www.cdc.gov (en-us)։ մայիսի 11, 2015։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 16, 2017-ին։ Վերցված է հունիսի 10, 2017
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Risk Factors | Molluscum Contagiosum»։ www.cdc.gov (en-us)։ մայիսի 11, 2015։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 10, 2017-ին։ Վերցված է հունիսի 10, 2017
- ↑ Ferri Fred F. (2010)։ Ferri's differential diagnosis : a practical guide to the differential diagnosis of symptoms, signs, and clinical disorders (2nd ed.)։ Philadelphia, PA: Elsevier/Mosby։ էջ Chapter M։ ISBN 978-0323076999
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Treatment Options | Molluscum Contagiosum»։ www.cdc.gov (en-us)։ մայիսի 11, 2015։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 17, 2017-ին։ Վերցված է հունիսի 10, 2017
- ↑ 7,0 7,1 «Prevention | Molluscum Contagiosum»։ www.cdc.gov (en-us)։ մայիսի 11, 2015։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 17, 2017-ին։ Վերցված է հունիսի 10, 2017
- ↑ 8,0 8,1 8,2 Vos Theo, Flaxman Abraham D, Naghavi Mohsen, Lozano Rafael, Michaud Catherine, Ezzati Majid, Shibuya Kenji, Salomonn Joshua A, Abdalla Safa, Aboyans Victor, Abraham Jerry, Ackerman Ilana, Aggarwal Rakesh, Ahn Stephanie Y, Ali Mohammed K, AlMazroa Mohammad A, Alvarado Miriam, Anderson H Ross, Anderson Laurie M, Andrews Kathryn G, Atkinson Charles, Baddour Larry M, Bahalim Adil N, Barker-Collo Suzanne, Barrero Lope H, Bartels David H, Basanez Maria-Gloria, Baxter Amanda, Bell Michelle L և այլք: (Dec 15, 2012)։ «Years lived with disability (YLDs) for 1160 sequelae of 289 diseases and injuries 1990-2010: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2010»։ Lancet 380 (9859): 2163–96։ PMC 6350784 ։ PMID 23245607։ doi:10.1016/S0140-6736(12)61729-2
- ↑ 9,0 9,1 «Long Term Effects | Molluscum Contagiosum»։ www.cdc.gov (en-us)։ մայիսի 11, 2015։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 17, 2017-ին։ Վերցված է հունիսի 10, 2017
- ↑ «Day Care Centers and Schools | Molluscum Contagiosum»։ www.cdc.gov (en-us)։ մայիսի 11, 2015։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 17, 2017-ին։ Վերցված է հունիսի 10, 2017
- ↑ Likness LP (June 2011)։ «Common dermatologic infections in athletes and return-to-play guidelines.»։ The Journal of the American Osteopathic Association 111 (6): 373–379։ PMID 21771922։ doi:10.7556/jaoa.2011.111.6.373
- ↑ Basta-Juzbašić A, Čeović R (March 2014)։ «Chancroid, lymphogranuloma venereum, granuloma inguinale, genital herpes simplex infection, and molluscum contagiosum»։ Clinics in Dermatology (Review) 32 (2): 290–8։ PMID 24559566։ doi:10.1016/j.clindermatol.2013.08.013
- ↑ «Scarring in molluscum contagiosum: comparison of physical expression and phenol ablation»։ BMJ 319 (7224): 1540։ 1999։ PMC 28297։ PMID 10591712։ doi:10.1136/bmj.319.7224.1540։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-15-ին
- ↑ MedlinePlus|MedlinePlus Encyclopedia Molluscum Contagiosum
- ↑ 15,0 15,1 15,2 Tyring SK (2003)։ «Molluscum contagiosum: the importance of early diagnosis and treatment»։ Am. J. Obstet. Gynecol. 189 (3 Suppl): S12–6։ PMID 14532898։ doi:10.1067/S0002-9378(03)00793-2
- ↑ «Pamphlets: Molluscum Contagiosum»։ American Academy of Dermatology։ 2006։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-01-ին։ Վերցված է 2008-11-30
- ↑ Chen X, Anstey AV, Bugert JJ (October 2013)։ «Molluscum contagiosum virus infection»։ Lancet Infectious Diseases 13 (10): 877–88։ PMID 23972567։ doi:10.1016/S1473-3099(13)70109-9
- ↑ Prodigy knowledgebase (July 2003)։ «Molluscum Contagiosum»։ National Health Service։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-13-ին։ Վերցված է 2010-04-20
- ↑ van der Wouden Johannes C, van der Sande Renske, Kruithof Emma J, Sollie Annet, van Suijlekom-Smit Lisette WA, Koning Sander (2017-05-17)։ «Interventions for cutaneous molluscum contagiosum»։ Cochrane Database of Systematic Reviews (անգլերեն) 5: CD004767։ ISSN 1465-1858։ PMC 6481355 ։ PMID 28513067։ doi:10.1002/14651858.CD004767.pub4
- ↑ 20,0 20,1 20,2 «Frequently Asked Questions: For Everyone. CDC Molluscum Contagiosum»։ United States Centers for Disease Control and Prevention։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-19-ին։ Վերցված է 2008-12-08
- ↑ Schmitt, Jochen, Diepgen, Thomas L. (2008)։ «Molluscum contagiosum»։ in Berthold Rzany, Williams, Hywel, Bigby, Michael E., Diepgen, Thomas L., Herxheimer, Andrew, Luigi Naldi։ Evidence-Based Dermatology։ Evidence-based Medicine։ London: BMJ Books։ ISBN 978-1-4051-4518-3։ Արխիվացված է օրիգինալից 2008-01-01-ին
- ↑ Credo BV, Dyment PG (1996)։ «Molluscum Contagiosum»։ Adolesc Med 7 (1): 57–62։ PMID 10359957
- ↑ 23,0 23,1 «Cantharidin: a comprehensive review of the clinical literature»։ Dermatology Online Journal (Review) 20 (6)։ June 2014։ PMID 24945640։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին
- ↑ Scheinfeld N (March 2003)։ «Cimetidine: a review of the recent developments and reports in cutaneous medicine»։ Dermatol. Online J. 9 (2): 4։ PMID 12639457։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-28-ին
- ↑ «Treatment Options - Molluscum Contagiosum - Pox viruses - CDC»։ www.cdc.gov։ հոկտեմբերի 2, 2017
- ↑ «A prospective randomized trial comparing the efficacy and adverse effects of four recognized treatments of molluscum contagiosum in children»։ Pediatric Dermatology 23 (6): 574–9։ 2006։ PMID 17156002։ doi:10.1111/j.1525-1470.2006.00313.x
- ↑ 27,0 27,1 27,2 Katz KA (February 2015)։ «Dermatologists, imiquimod, and treatment of molluscum contagiosum in children: righting wrongs»։ JAMA Dermatology 151 (2): 125–6։ PMID 25587702։ doi:10.1001/jamadermatol.2014.3335
- ↑ Katz KA, Swetman GL (July 2013)։ «Imiquimod, molluscum, and the need for a better "best pharmaceuticals for children" act»։ Pediatrics 132 (1): 1–3։ PMID 23796740։ doi:10.1542/peds.2013-0116
- ↑ DailyMed. Aldara (imiquimod) Cream for Topical use (Prescribing information): «DailyMed»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-16-ին։ Վերցված է 2013-07-17
- ↑ 30,0 30,1 30,2 30,3 Griffith RD, Yazdani Abyaneh MA, Falto-Aizpurua L, Nouri K (November 2014)։ «Pulsed dye laser therapy for molluscum contagiosum: a systematic review»։ Journal of Drugs in Dermatology (Review) 13 (11): 1349–52։ PMID 25607701
- ↑ Brown M, Paulson, C, Henry, SL (Oct 15, 2009)։ «Treatment for anogenital molluscum contagiosum»։ American Family Physician 80 (8): 864։ PMID 19835348
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Կոնտագիոզ մոլյուսկ Վիքիպահեստում |
---|
- Մոլյուսկ—Հիվանդությունների վերահսկման կենտրոն
- Ախտածին վիրուսների տվյալների շտեմարան։ Պոքսվիրուսներ(չաշխատող հղում)