Կոնստանտին Սերեբրյակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Սերեբրյակով
Ծնվել էհոկտեմբերի 10, 1914(1914-10-10)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 11, 1996(1996-01-11) (81 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունգրող, հրապարակախոս, թարգմանիչ և լրագրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1951)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կոնստանտին Բագրատի Սերեբրյակով (հոկտեմբերի 10, 1914(1914-10-10), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունվարի 11, 1996(1996-01-11), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային գրող, հրապարակախոս, թարգմանիչ, լրագրող։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975 թվական)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1966 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերեբրյակովը ծնվել է 1914 թվականի հոկտեմբերի 10-ին, Թիֆլիսում։ 1932 թվականին ավարտել է Թիֆլիսի 82-րդ հայկական միջնակարգ դպրոցը։ 1936-1938 թվականներին սովորել է Մոսկվայի ժուռնալիստիկայի կոմունիստական ինստիտուտում։ Հետագայում ավարտել է (էքստեռն) Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը (1951 թվական)։ Աշխատել է Թիֆլիսի և Մոսկվայի թերթերի խմբագրություններում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է ճակատային զինվորական, թերթերի թղթակից, խմբագիր։ 1953-1958 թվականներին աշխատել է Երևանի «Կոմունիստ» թերթում (պատասխանատու քարտուղար)։ 1958-1966 թվականներին «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակիցն էր Հայաստանում, այնուհետև՝ Հարավային Կովկասում, 1966-1974 թվականներին՝ նույն թերթի բաժնի վարիչ, 1974 թվականից թերթի տեսաբան է։ Լույս են տեսել Սերեբրյակովի «Եվրոպայի քաղաքներով» (1959 թվական), «Շարժման իմաստությունը» (1977 թվական), «Կյանքի դասերը» (1977 թվական, ռուսերեն), «Ճանապարհներ և մարդիկ» (1982 թվական, ռուսերեն) ակնարկների, Էսսեների, գրական դիմանկարների գրքերը։ Նրա սցենարով նկարահանվել են «Մարիետա Շահինյան» (1969 թվական) և «Ճանապարհորդություն դեպի Արզրում» (1979 թվական) վավերագրական կինոնկարները։ Թարգմանել է Նաիրի Զարյանի, Սերո Խանզադյանի, Արամյանի և ուրիշների երկերից։ Սերեբրյակովի թարգմանությամբ (հայերենից) ռուսերեն լույս են տեսել Նաիրի Զարյանի «Այնտեղ ծաղկում էր բալենին» (Մոսկվա, 1965), Սերո Խանզադյանի «Յոթ հովիտների երկիրը» (Մոսկվա, 1969), Վալտեր Արամյանի «Ռուսա, որդի Արգիշտի» (Երևան, 1974) գրքերը[1][2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի քաղաքներով (ժուռնալիստի նոթեր), Երևան, Հայպետհրատ, 1959, 140 էջ։
  • Շարժման իմաստություն, Երևան, «Սովետական գրող», 1977, 248 էջ։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարիետա Սերգեյի Շահինյան։ Երկեր։ Բանաստեղծություններ, վիպակներ, պատմվածքներ, ակնարկներ։ Սովետական գրող, 1983։ 404 էջ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Կոնստանտին Սերեբրյակով». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  2. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։
  3. Շահինյան, Մարիետա Սերգեյի (1983). Երկեր: Բանաստեղծություններ, վիպակներ, պատմվածքներ, ակնարկներ. Սովետական գրող.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։