Կոմունիստ (թերթ, Բաքու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմունիստ (այլ կիրառումներ)
Կոմունիստ
Տեսակթերթ
ԼեզուՀայերեն
Խմբագիր
Ս. Խանոյան, Ս. Վարդանյան,
Ի. Դովլաթյան, Ս. Մանուցյան,
Ա. Վարդանյան, Գ. Անտելեպյան,
Հ. Բաբլումյան, Ե. Գրիգորյան,
Հ. Ամիրխանյան, Տ. Գրիգորյան,
Ե. Բաբայան, Է. Գրիգորյան
Հիմնադրվել է1920
ԵրկիրԱդրբեջան
ԳրասենյակԲաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ՊարգևներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Կոմունիստ, օրաթերթ։ Լույս է տեսել 1920-1989 թվականին, Բաքվում շաբաթը 5 անգամ։ Խմբագիրներ՝ Ս. Խանոյան, Ս. Վարդանյան, Ի. Դովլաթյան, Ս. Մանուցյան, Ա. Վարդանյան, Գեղամ Անտելեպյան, Հ. Բաբլումյան, Ե. Գրիգորյան, Համո Ամիրխանյան, Տ. Գրիգորյան, Ե. Բաբայան, Է. Գրիգորյան։

Առաջին տարիներին ներկայացրել է Ադրբեջանի տնտեսության վերակառուցմանն ուղղված միջոցառումները, ծանոթացրել հանրապետության հայ բնակչության առօրյային, տպագրել հայ գրողների գործեր։ Պայքարել է աշխատավորությանը ինտերնացիոնալիզմի և ժողովուրդների բարեկամության ոգով դաստիարակելու համար, պրոպագանդել լենինյան ազգային քաղաքականությունը, խորհրդային հայրենասիրությունը։ Սկզբնական շրջանում մասնակցել է խորհրդային կարգերի ամրապնդմանը, երկրի ինդուստրացմանն ու գյուղատնտեսության կոլեկտիվացմանը, տպագրել Վ. Ի. Լենինի «Ձախության» մանկական հիվանդությունը կոմունիզմի մեջ» աշխատությունը, Ս. Կիրովի, Ս. Օրջոնիկիձեի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Ն. Նարիմանովի, Ա. Միկոյանի, Արտաշես Կարինյանի և ուրիշների հոդվածները։ Լուսաբանել է Կարմիր բանակի և խորհրդային ժողովրդի հերոսական պայքարը Հայրենական մեծ պատերազմում։

1960-ական թվականներից սկսած՝ տեղի կուսակցական և խորհրդային մարմինների ճնշման տակ առավել որոշակի է ուրվագծվել թերթի պասսիվ դիրքորոշումը Ադրբեջանի սահմաններում գտնվող հայկական տարածքների (Լեռնային Ղարաբաղ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն) և հայաբնակ վայրերի հայ բնակչության հետապնդումների, հայկական հուշարձանների յուրացման կամ ոչնչացման փաստերի վերաբերյալ։ Թերթը փակվել է 1989 թվականի դեկտեմբերին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ Սփյուռք հանրագիտարան, Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2003, էջ 24։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 554 CC-BY-SA-icon-80x15.png