Կոնստանտին Նազարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնստանտին Նազարով
օգոստոսի 17, 1923(1923-08-17) - հոկտեմբերի 8, 1996(1996-10-08) (73 տարեկանում)
Ծննդավայր Կիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայր Մոսկվա, Ռուսաստան
Գերեզման Տրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակ հրետանի
Կոչում գեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, Կարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, Խորհրդային Միության հերոս, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան, Order "For Service to the Homeland in the Armed Forces of the USSR", 2nd class, «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ, Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար», «Բեռլինի գրավման համար» մեդալ և Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ

Կոնստանտին Ալեքսանդրի Նազարով (հայ․՝ Կոնստանտին Ալեքսանդրի Նազարով, 1923 թվականի օգոստոսի 17-ից 1996 թվականի հոկտեմբերի 8-ը), նշանավոր սովետական ռազմական գործիչ։ Խորհրդային Միության հերոս (1945 թվականի փետրվարի 21Հրետանու գենեռալ-մայոր (1970

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Ալեքսանդրի Նազարովը ծնվել է 1923 թվականի օգոստոսի 17-ին Կիսլովոդսկում։ Ազգությամբ հայ է (հայրը ծնունդով Արցախ նահանգից է[1]

Միջնակարգ դպրոցն ավարտել է Բաքվում։ 1941 թվականի հունիսից ծառայել է Կարմիր բանակում։ 1941 թվականին ավարտել է Բաքվի 26 կոմիսարների անվան Թբիլիսիի հրետանային հրամանատարական ուսումնարանը։ Կարճ ժամանակ ծառայել է թիկունքի զորքերում։

Լեյտենանտ Նազարովը Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1942 թվականի մարտի 1-ից։ Կռվել է Հարավ-Արևմտյան ճակատում 846-րդ հրետանային գնդի 277-րդ հրաձգային դիվիզայի կազմում, որպես դասակաի հրամանատար, 1942 թվականի գարնանը և ամռանը մասնակցել է՝ Խարկովի, Օսկոլի և Կուպյանսկի պաշտպանական մարտերին։

1942 թվականի հունիսի 24-ին լեյտենանտ Նազարովը Կուպյանսկում վիրավորվում է և տեղափոխվում Սարատովի մարզի Բալաշով քաղաքի հոսպիտալ։

1942 թվականի մայիսի 9-ից մինչև 1945 թվականը կռվել է 1184-րդ հրետանահակատանկային գնդի կամում Ստալինգրադի, կենտորոնական, Բելառուսի, և 1-ին Բելառուսական ճակատներում։

1943 թվականին դարձել է մարտկոցի հրամանատար, 1945 թվականի սկզբին եղել է գնդի շտաբի պետի տեղակալ։

Մասնակցել է Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերին։ 1943 թվականին դարձել է ՍՄԿԿ-ի անդամ։

1943 թվականի աշնանը սովետական հետևակային զորամասերը դիրքավորվել էին Սոժ գետի արևմտյան ափին պլացդարմը (մարտադաշտ) ուներ 500 մետր երկարություն և 300 մետր խորություն։ Առաջադրանքը կատարելու համար լետյենանտ Նազարովին պարգևատրեցին Կարմիր Աստղի շքանշանով և ստացավ ավագ լեյտենանտի կոչում։ Հետագայում նա դասվեց այն մարդկանց առաջին շարքերում ովքեր ազատագրեցին Արևմտյան Ուկրաինան և Լեհաստանը։

Գերմանացիները Մենդզժին քաղաքը դարձրել էին հզոր դիմադրության կետ։ Քաղաքի ազատագրման մարտերում ցուցաբերած արիության համար ավագ լեյտենանտ Նազարովը պարգևատրվել է Հայրենական պատերազմի շքանշանով։

1944 թվականի հոկտեմբերի 5-ից 7-ը Նազարովի մարտկոցը մասնակցել է Նարև (Լեհաստան) գետի արևմտյան մասում ընթացող մարտական գործողություններին։ Մասնակցության համար 1945 թվականի փետրվարի 21-ին կապիտան Նազարովին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի շքանշան։ 1945 թվականին մասնակցել է Վիսլո-Օդերսյան և Բեռլինի գրավման գործողություններին։ 1945 թվականի հունիսի 24-ին մասնակցել է Հաղթանակի զորահանդեսին։

Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո շարունակել է ծառայությունը Սովետական բանակում։ Ծառայել է հրետանային զորամասերում։

1952 թվականին ավարտել է Պետրոս Մեծի անվան ՌՆՀԶ-ի ռազմական ակադեմիան։

1960 թվականին եղել է հրթիռային գնդի հրամանատար։

1962 թվականին ծառայել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչությունում։

1964 թվականին ծառայել է Գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչությունում։

1970 թվականին եղել է հրետանու գենեռալ-մայոր։

1974 թվականի մայիսից դարձել է Գլխավոր շտաբի Կենտրոնական հրամանատարական կետի ղեկավարի տեղակալը։

1987 թվականից պահեստազորում է։ Ապրել է Մոսկվայում

Կոնստանտին Ալեքսանդրի Նազարովը մահացել է 1996 թվականի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում։

Զինվորական կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Hero of the Soviet Union medal.png Կոնստանտին Նազարով «Երկրի հերոսներ» կայքում