Կոնկորդիա Սամոյլովա
Կոնկորդիա Սամոյլովա ռուս.՝ Конкордия Николаевна Самойлова | |
---|---|
Ծնվել է | 1876[1] |
Ծննդավայր | Իրկուտսկ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հունիսի 2, 1921[2] |
Մահվան վայր | Աստրախան, Խորհրդային Ռուսաստան[2] |
Գերեզման | Աստրախան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Բեստուժևյան դասընթացներ |
Մասնագիտություն | լրագրող |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Konkordiya Samoilova Վիքիպահեստում |
Կոնկորդիա Նիկոլաևնա Սամոյլովա (ծննդյան անունը` Գրոմովա, 1876[1], Իրկուտսկ, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 2, 1921[2], Աստրախան, Խորհրդային Ռուսաստան[2]), ռուս քաղաքական գործիչ, հեղափոխական, կոմունիստական շարժման անդամ, Ռուսաստանում և ՌՍՖՍՀ կանանց պրոլետարական շարժման ղեկավար։
«Работница» ամսագրի հիմնադիր և Կանանց միջազգային օրվա կազմակերպիչներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնկորդիա Գրոմովան ծնվել է 1876 թվականին Իրկուտսկում, քահանա Նիկոլայ Գրոմովի ընտանիքում։ 1894 թվականին ավարտել է գիմնազիան, իսկ 1896 թվականին, առանց ծնողների թույլտվության, մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ դարձել է Կանանց Բեստուժևյան բարձրագույն դասընթացների ուսանող։ 1897 թվականից սկսել է մասնակցել ուսանողական շարժմանը[3]։ 1901 թվականին ձերբակալվել է, երեք ամիս անց ազատ է արձակվել։ Ձերբակալության պատճառով հեռացվել է դասընթացներից «քաղաքական անվստահության» համար և վտարվել Սանկտ Պետերբուրգից։
1902 թվականին Գրոմովան մեկնել է Փարիզ և ընդունվել Ռուսաստանի հասարակական գիտությունների բարձրագույն դպրոց, որտեղ ծանոթացել է դասախոսություններով հանդես եկող Վլադիմիր Լենինի հետ և հարել է «Իսկրային»[3]։ 1903 թվականին վերադարձել է Ռուսաստան, որտեղ կասկածները ցրելու համար հանգրվանել է Տվերում ավագ քրոջ՝ հոգևոր դպրոցի վերակացուի կնոջ տանը և այդ ժամանակ էլ դարձել է ՌՍԴԲԿ-ի Տվերի կոմիտեի անդամ[3]։ Շուտով, պրովակատորի գործունեության պատճառով, նա ստիպված տեղափոխվել է Եկատերինոսլավ։ Կրկին ձերբակալվել է, 14 ամիս բանտարկվել Տվերի բանտում, որից հետո ազատ է արձակվել ապացույցների բացակայության պատճառով։ 1905-1907 թվականներին անընդհատ փոխել է բնակության վայրը՝ առանց դադարեցնելու իր քաղաքական գործունեությունը, գտնվել է ՌՍԴԲԿ Օդեսայի, Ռոստովի, Մոսկվայի և Լուգանսկի կոմիտեներում։ 1907 թվականի գարնանը եղել է Լոնդոնում կայացած ՌՍԴԲԿ-ի 5-րդ համագումարի պատվիրակ, որից հետո որոշ ժամանակ աշխատել է Բաքվում։ 1909-1910 թվականներին եղել է ՌՍԴԲԿ Սանկտ Պետերբուրգի կոմիտեի անդամ[3]։ Այդ ժամանակահատվածում նա կրկին ձերբակալվել է և բանտարկվել Լիտվական ամրոցում, որտեղ անցկացրել է շուրջ մեկ տարի։
1907 թվականին Լուգանսկում Կոնկորդիա Գրոմովան հանդիպել է հեղափոխական առաջնորդ Արկադի Ալեքսանդրովիչ Սամոյլովին (1877-1919), և շուտով նրանք սկսել են ուժեղ զգացմունքներ տածել միմյանց նկատմամբ։ 1910 թվականին ազատվելուց հետո Գրոմովան ամուսնացել է Սամոյլովի հետ և վերցրել նրա ազգանունը։
1912 թվականին Կոնկորդիան նշանակվել է «Правда» թերթի խմբագրական խորհրդի քարտուղար։ 1914 թվականի սկզբին նա նշանակալի դեր է խաղացել «Работница» ամսագրի առաջին համարի տպագրության նախապատրաստման գործում[3]։ Քաղաքային իշխանությունների կողմից թերթի հրապարակման թույլտվությունը պարզվել է, որ սադրանք է և գործնականում ամբողջ խմբագրական խորհուրդը, այդ թվում Կոնկորդիա Սամոյլովան, ձերբակալվել են, սակայն ամսագիրը թողարկվել է նույն թվականի փետրվարի 23-ին (մարտի 8-ին)։ Նա հնարավորություն չի ունեցել մասնակցելու «Работница»-ի հետագա համարների հրատարակմանը` Պետրոգրադից հեռանալու անհրաժեշտության պատճառով։ 1914 թվականի հունիսի 26-ին ամսագիրը փակվել է ոստիկանության հետապնդումների պատճառով, այդ ընթացքում թողարկվել է 7 համար։
1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո սկսել է կազմակերպչական և քարոզչական աշխատանքներ տանել Պետրոգրադում[3]։ Մայիսին Սամոյլովան, Նադեժդա Կրուպսկայայի, Ալեքսանդրա Կոլոնտայի և Կլավդիա Նիկոլաևայի հետ միասին վերսկսել է «Работница» ամսագրի հրատարակությունը։
1919 թվականին Աստրախանում գործուղման ժամանակ մահացել է Արկադի Սամոյլովը։ Կոնկորդիան ծանր է տարել սիրելիի կորստը և այլևս չի կարողացել ամբողջությամբ վերականգնվել[4]։
1917 թվականի նոյեմբերին նա ղեկավարել է բանվորուհիների առաջին կոնֆերանսը, իսկ 1918 թվականի հունվարին դարձել բանվորուհիների Համառուսական առաջին համաժողովի կազմակերպիչներից մեկը։ Եղել է ՌԿԿ (բ) կենտրոնական կոմիտեի շրջիկ հրահանգիչ կանանց շրջանում աշխատանքների գծով, աշխատել «Правда» թերթում և «Коммунистка» ամսագրում։ 1919 թվականին եղել է ՌԿԿ (բ) Սամարայի նահանգային և քաղաքային կոմիտեների անդամ, հետագայում՝ ՈւԿ(բ)Կ–ի Կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչ Խարկովում կանանց շրջանում աշխատանքի գծով, նույն թվականին ընտրվել է ՌԿ(բ)Կ VIII համագումարի պատվիրակ։ 1920-1921 թվականներին եղել է Վոլգայի վրա նավարկող «Красная Звезда» ագիտացիոն շոգենավի համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի քաղաքական բաժնի վարիչ[3]։
1921 թվականի հունիսի 2-ին Կոնկորդիա Սամոյլովան մահանում է խոլերայից։ Նրան թաղել են Աստրախանում՝ ամուսնու գերեզմանի հարևանությամբ։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սամոյլովայի անվամբ փողոցներ կան Մուրմանսկում, Սանկտ Պետերբուրգում և Սմոլենսկում,
- 1922 թվականին Սանկտ Պետերբուրգի Վարագույր-ժանյակների արտադրութան ընկերությունն կոչվել է Սամոյլովայի անունով։ Բայց 1996 թվականին ընկերությունը փոխել է իր անունը և սկսել կոչվել պարզապես Վարագույր-ժանյակների արտադրութան բաց բաժնետիրական ընկերություն[5],
- 1957 թվականին Լենինգրադի Սամոյլովա փողոցում նրա պատվին հուշատախտակ է տեղադրվել։
- Արխանգելսկում գործում է Սամոյլովայի անունը կրող ծննդատուն[6],
- Սանկտ Պետերբուրգում գործում է Սամոյլովայի անունով հրուշակեղենի ֆաբրիկա, որն ապրանքներ է արտադրում «Սամոյլովյան քաղցրավենիք» ապրանքանիշով[7],
- Աստրախանի մարզում կա Սամոիլովսկի ձկնաբուծարան ավան,
- Սարատովի մարզի Սարատովի շրջանում, Կրասնի Տեկստիլշչիկ ավանում գործում է «Սարատովյան մանուֆակտուրա» մանածագործական ֆաբրիկան, որը 1920 թվականից կրում էր Սամոյլովայի անունը,
- Սամոյլովան «Առաջին սուրհանդակ» ֆիլմի հերոսուհիներից մեկն է, որը կազմակերպում է «Искра» թերթերի Ռուսաստան անլեգալ տեղափոխումը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Н. Путиловская Конкордия Николаевна Самойлова // Славные большевички / Сборник подг. Елена Дмитриевна Стасовой] Цецилия Самойловна Бобровской (Зеликсон) и А. М. Иткиной. — М.: Госполитиздат, 1958. — С. 245—258. — 323 с. — 100,000 экз.
- Самойлова Конкордия Николаевна // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Ольга Татарникова Самойлова Конкордия — революционерка // Копейка : газета. — 17 октября 2007. — № 41.(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Самойлова Конкордия Николаевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Самойлова Конкордия Николаевна // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Noonan, Norma C. Encyclopedia of Russian women's movements. — Greenwood Publishing Group, 2001. — С. 66, 67—. — ISBN 978-0-313-30438-5
- ↑ Гардинно-кружевная компания. О нас
- ↑ «Архангельский родильный дом им. К. Н. Самойловой». Արխիվացված է օրիգինալից 2017-08-18-ին. Վերցված է 2021-03-31-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 35 (օգնություն) - ↑ Кондитерская фабрика им. К. Самойловой
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնկորդիա Սամոյլովա» հոդվածին։ |