Կոլետ Ավիտալ
Կոլետ Ավիտալ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ավոդա |
---|---|
Կրթություն՝ | Երուսաղեմի հրեական համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծննդյան օր | մայիսի 1, 1939[1] (85 տարեկան) |
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Կոլետ Ավիտալ (եբրայերեն՝ קולט אביטל, մայիսի 1, 1939[1], Բուխարեստ, Ռումինիա[2]), իսրայելցի դիվանագետ և քաղաքական գործիչ։ 1999-2009 թվականներին Քնեսեթի անդամ է եղել Իսրայելի լեյբորիստական կուսակցության Մեկ Իսրայել դաշինքից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլետ Ավիտալը ծնվել է Բուխարեստում։ 1950 թվականին ընտանիքի հետ հայրենադարձել է։ Դեռևս ուսանողական տարիներից, ուսման ծախսերը հոգալու համար, սկսել է աշխատել Իսրայելի արտաքին գործերի նախարարությունում որպես քարտուղար։ Տարիների ընթացքում նախարարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ. 1982-1985 թվականներին Փարիզում եղել է Իսրայելի պատվիրակության անդամ, 1988-1992 թվականներին` Պորտուգալիայի դեսպան, 1992-1996 թվականներին` Նյու Յորքի գլխավոր հյուպատոս։ Իսրայել վերադառնալով` նշանակվել է Արևմտյան Եվրոպայի պատվիրակության ղեկավարի տեղակալ, որը նախարարության երրորդ կարևորագույն պաշտոնն է։
1999 թվականին Ավիտալը որոշեց Լեյբորիստական կուսակցությունից առաջադրվել Քնեսեթի կազմում, որը ձևավորեց Մեկ Իսրայել դաշինքը Գեշեր և Մեյմադի քաղաքական կուսակցությունների հետ միասին։ Թեև Ավիտալը կուսակցության ցուցակում զբաղեցնում էր 24-րդ տեղը, մայիսյան ընտրություններում Լեյբորիստական կուսակցությունն ունեցավ միայն 23 տեղ (Մեկ Իսրայելը հաղթեց 26 տեղ, որոնցից երկուսը գնացին Գեշերին և մեկը Մեյմադին), իսկ Ավիտալը դուրս մնաց։ Սակայն 1999 թվականի նոյեմբերին նա մտավ Քնեսեթ, երբ լեյբորիստական անդամ Մաթան Վիլնաին հրաժարական տվեց։ Ավիտալը կարճ ժամանակով զբաղեցրեց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը և ղեկավարեց Հոլոքոստի զոհերի սեփականության հայտնաբերման և վերադարձման հարցերով հանձնաժողովը, որը 2005 թվականին իր եզրակացությունները ներկայացրեց կառավարությանը։ Ավիտալը ղեկավարել է Ներգաղթի, սանձազերծումների և սփյուռքի հանձնաժողովը, ինչպես նաև Իսրայելի Լեյբորիստական կուսակցության միջազգային քարտուղարն է։
2007 թվականին Իսրայելում կայացած նախագահական ընտրություններում Ավիտալը եղել է նախագահի թեկնածու Շիմոն Պերեսի և Ռըուվեն Ռիվլինի հետ` դառնալով առաջին կին թեկնածուն Իսրայելի նախագահության ընտրություններում։ Չնայած իր սեփական կուսակցությունը կոչ էր անում իրեն դուրս գալ մրցապայքարից ի օգուտ նախկին լեյբորիստական առաջնորդ Շիմոն Պերեսի, Ավիտալը շարունակցեց պայքարը[3]։ Առաջին փուլից հետո միայն նա դուրս եկավ մրցապայքարից և հավանություն տվեց Պերեսի թեկնածությանը, որին հետևեց նաև Ռիվլին, իսկ Պերեսը հաղթեց երկրորդ փուլում[4]։
2009 թվականի ընտրություններում Ավիտալը կորցրեց իր տեղը Քնեսեթում, քանի որ ցուցակում զբաղեցնում էր 19-րդ տեղը, իսկ կուսակցությունը նվազեցրել էր իր տեղերը` Քնեսեթում ունենալով 13 տեղ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 חה"כ קולט אביטל — Knesset.
- ↑ 2,0 2,1 2,2 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ Somfalvi, Attila (2007 թ․ հունվարի 26). «Labor Party wants Peres, calls Avital to forego candidacy». Ynetnews. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Ilan, Shahar; Mazal Mualem (2007 թ․ հունիսի 13). «President-elect Shimon Peres: My job is to unite Israeli society». Haaretz. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլետ Ավիտալ» հոդվածին։ |
- Երուսաղեմի հրեական համալսարանի շրջանավարտներ
- Մայիսի 1 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բուխարեստ քաղաքում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Իսրայելի դեսպաններ Պորտուգալիայում
- Իսրայելցի կին դիվանագետներ
- Իսրայելցի կին քաղծառայողներ
- Քնեսեթի կին անդամներ
- Ռումինիայի հրեաներ
- Իսրայելի քաղաքական գործիչներ
- Իսրայելի դեսպաններ