Jump to content

Կլիմենտ X

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլիմենտ X
լատին․՝ Clemens PP. X
 
Կրթություն Հռոմի Սապիենզա համալսարան և Պապական Գրիգորյան համալսարան
Մասնագիտություն դիվանագետ, կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
Ծննդյան անուն իտալ.՝ Emilio Bonaventura Altieri
Ծնունդ հուլիսի 13, 1590(1590-07-13)[1][2][3]
Հռոմ, Պապական մարզ
Մահ հուլիսի 22, 1676(1676-07-22)[1][4][2][…] (86 տարեկան)
Հռոմ, Պապական մարզ
Թաղված է Հռոմի Սուրբ Պետրոս տաճար, Tomb of Clemens X
Հայր Lorenzo Altieri?[5]
Մայր Vittoria Delfini?[5]
|

Կլիմենտ X (լատին․՝ Clemens PP. X, աշխարհիկ անունը՝ Էմիլիո Բոնավենտուրա Ալտիերի, իտալ.՝ Emilio Bonaventura Altieri, հուլիսի 13, 1590(1590-07-13)[1][2][3], Հռոմ, Պապական մարզ - հուլիսի 22, 1676(1676-07-22)[1][4][2][…], Հռոմ, Պապական մարզ), Հռոմի պապ 1670 թվականի ապրիլի 29-ից մինչև 1676 թվականի հուլիսի 22-ը։

Էմիլիո Ալտիերին ծնվել է 1590 թվականի հուլիսի 13-ին, Հռոմում, Լորենցո Ալտիերիի և վենետիկցի Վիկտորյա Դելֆինիի ընտանիքում։ Ալտիերիի ընտանիքը մի քանի տարի շարունակ աշխատել են Հռոմի հոգևորական եկեղեցիներում, և բոլորը իրենց մի քանի դար շարունակ հիշել են ու հարգել։ Սակայն որոշ ժամանակ անց նրանք պայմանավորվածություն են ձեռք բերում Կոլոնների և Օրսինների հետ, և տեղափոխվում են նրանց մոտ բնակություն հաստատելու։ Նախորդ Հռոմի պապի ժամանակներում Ալտերիների ընտանիքը սկսում է զբաղվել կարևոր եկեղեցական գործերով։

Ուսոմը ավարտելուց հետո Ալտերին մեկնում Լեհաստան, նունցեների մոտ։ Իսկ երբ վերադառնում է Հռոմ դառնում է Կամերինոյի եպիսկոպոսը։ Հռոմի պապ Ուրբան VIII (1623-1644)-ը նրան սովորեցնում է հոգևորականության մասին, թե դառնալով նա եպիսկոպոս ինչերի պետք է գնա, և ամենագլխավորը նա պարտավոր է մաքուր պահի քաղաք մտնող Պո գետը։ Հռոմի պապ Ինոկենտի X (1644-1655)-ը նրան ընդգրկում է Նեապոլում գտնվող նունցիների կազմի մեջ, որտեղ նա մնում է ավելի քան ութ տարի։ Նրան ասում են, որ նա պետք է վերակառուցի աշխարհը, Մազանելոյի վերակառուցած աշխարհից հետո։ Հռոմի պապ Ալեկսանդր VII (1655-1667)-ը նորից նրան վստահում է Լեհաստանի առաքելությունը։

Հռոմի պապ Կլիմենտ IX (1667-1669)-ը նրան վստահում է եկեղեցու ֆինանսական գործունեությունը, իսկ արդեն 1667 թվականին նրան դարձնում է Կոնգրեգացիայի եպիսկոպոսների գաղտնապահի պաշտոնը։ Իր մահից մի քանի օր առաջ Կլիմենտ IX-ը նրան դարձնում է կարդինալ։ Որոշ ժամանակ անց Ալտերին երբ արդեն 79 տարեկան էր, Կլիմենտ IX-ը մահամերձ վիճակում նրան հանձնում է Հռոմի պապի աթոռը, ասելով, որ "Դու կլինես իմ հաջորդողը":

Ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի պապ Կլիմենտ IX մահից հետո (1669 թ. դեկտեմբերի 20) եկեղեցականների մոտ գումարվում է մի գաղտնի ժողով, որի ժամանակ պետք էր որոշվեր, թե ով է լինելու հաջորդ աշխարհի հոգևորականների առաջնորդը։ Քառասուն երկու ձայնը չի հերիքում նոր Հռոմի պապ ընտրելու համար, դրա համար էլ ընտրությունները շարունակվեցին մոտավորապես չորս ամիս։ Կարդինալ Ջովանի Կոնտին հավաքում է քսաներկու ձայն, կարդինալ Ռոսպիլոզին հավաքում է երեսուն ձայն, որոշ աղբյուրներում նշվում է երեսուն երեք ձայն, իսկ մյուս թեկնածու՝ Չերրին ստանում է քսաներեք ձայն։

Ի վերջո կարդինալները որոշում են դիմել հին ճանապարհներին, և բոլորը միաձայն որոշում են ընտրել ամենատարեց կարդինալ՝ Էմիլիո Ալտերիին, որը մոտ ութսուն տարեկան է։ Նրա կողմից էին հիսուն ինը կարդինալ, իսկ դեմ էին ընդամենը երկուսը։ Ալտերին մի հայտարարություն է անում, ասելով, որ ինքը շատ ծեր է, որպեսզի նման պաշտոն զբաղեցնի։ Նրան հակառակ կարդինալ Բրանկաչոն ասում է, որ Ալտերին հենց այն մեկն է, ում պատք է ընտրել, որպես Հռոմի պապ։ Այս ամենի վերջում, հազարավոր մարդկանց ցանկությամբ, Ալտերինը ընդունում է Հռոմի պապի գահը, և իր անունը դնում Կլիմենտ X, ի պատիվ իր նախորդած Կլիմենտ IX-ի։

Պապական տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիմենտ X, աշխատանքը Ջովանի Լորենցո Բերնինի կողմից

Ութսուն տարեկան Հռոմի պապը որդեգրում է իր ազգական Պալուցոյին, նրան տալիս է Ալտիերի ազգանունը և նրան դարձնում կարդինալ։ Պալուցո Ալտիերին, ճարպկորեն օգտվելով ընձեռված հնարավորությունից, կարճ ժամանակում հարստացնում է իր ընտանիքը։ Ինչպես բոլոր հայրապետները, այնպես էլ Կլիմենտ X-ը բոլոր քրիստոնյա ազգերին քարոզում է սիրել միմյանց և իրենց հավատարմությունը առ Աստված ցույց տալ՝ վստահության, մեծագության և զգուշության միջոցով։ Հիմնականում պապը փորձում էր Իսպանիայի ժողովրդի և Ֆրանսիացիների միջև համերաշխություն տարածել։

Եկեղեցական սահմանադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1671 թվականի ապրիլի 12-ին Կլիմենտ X-ը եկեղեցական սահմանադրության գլուխ կանգնեցրեց հինգ հոգևորականների՝ Կաետան Տիենսկին, Ֆրանսիսկո Բորջան, Լյուդովիկ Բերտրանը և Ռոզա Լիմսկայան։

Կլիմենտ X-ը շատ օգուտներ է տվել եկեղեցուն, հենց մեկը նա վերակառուցել է Հռոմում գտնվող Հռոմի պապ Գրիգոր XIII (1572-1585)-ի կառուցած Գերմանական քոլեջը։

1676 թվականին Լորենցո Բերնինին scculpted քանդակում է իր վերջին քանդակներից մեկը՝ Կլիմենտ X-ի քանդակը։

Կլիմենտ X գերեզմանոցը

1676 թվականի հուլիսի 22-ին Կլիմենտ X մահանում է, քանի որ այդ օրին նրա արյունը շատ էր պդացել և իր մոտ չկար արյան շրջանառություն։ Նա մահացել է ութսուն վեց տարեկանում, իր կյանքի վեց տարի, երկու ամիս և քսանչորս օրը նվիրաբերելով եկեղեցուն և հոգևորականությանը։ Նրա գերեզմանոցը գտնվում է Սուրբ Պետրայի բազալիկի մոտ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Herbermann, Charles, ed. (1913). "Pope Clement X". Catholic Encyclopedia. Robert Appleton Company
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլիմենտ X» հոդվածին։