Կլարիս Պետաչչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլարիս Պետաչչի
իտալ.՝ Clara Petacci
Ծնվել էփետրվարի 28, 1912(1912-02-28)[1][2]
ԾննդավայրՀռոմ, Իտալիա
Մահացել էապրիլի 28, 1945(1945-04-28)[1][2] (33 տարեկան)
Մահվան վայրՄեձեգրա, Տրեմեցցինա, Կոմո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
ԳերեզմանԿամպո Վերանո
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Իտալիայի սոցիալիստական հանրապետություն[3]
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Francesco Saverio Petacci?, մայր՝ Giuseppina Persichetti?
 Clara Petacci Վիքիպահեստում

Կլարիս Պետաչչի (իտալ.՝ Clarice Petacci, հայտնի է նաև որպես Կլարետա կամ Կլարա (իտալ.՝ Claretta, Clara), փետրվարի 28, 1912(1912-02-28)[1][2], Հռոմ, Իտալիա - ապրիլի 28, 1945(1945-04-28)[1][2], Մեձեգրա, Տրեմեցցինա, Կոմո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), իտալացի ազնվական կին։

Բենիտո Մուսոլինիի վերջին սիրուհին։ Զոհվել է նրա հետ միասին։

Ծագում և կապ Մուսոլինիի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է բժիշկ Ֆրանչեսկո Պետաչչիի ընտանիքում, որը գլխավորել է Հռոմի կլինիկաներից մեկը և միաժամանակ եղել է Հռոմի Պիոս XI պապի անձնական բժիշկը։ Վաղ մանկությունից դարձել է Մուսոլինիի մոլեռանդ երկրպագուն։ Աղջիկը գրել է նրան նամակներ, որոնք, սակայն, Մուսոլինիին չեն հասել՝ մնալով քարտուղարությունում։ 1932 թվականի ապրիլի 24-ին ավտոմոբիլային զբոսանքի ժամանակ նա հանդիպել է Մուսոլինիին և ամեն ինչ արել նրա ուշադրությունը գրվելու համար, դրանից հետո նրանց միջև հարաբերություներ են սկսվել։ Նա այդ ժամանակ նշանված է եղել ռազմաօդային ակադեմիայի լեյտենանտ Ռիկարդո Ֆեդերիչեի հետ (բաժանվել է նրանից 1936 թվականին), Մուսոլինին ևս ամուսնացած էր Ռաքել Մուսոլինիի հետ։ Կլարայի և Մուսոլինիի տարիքային տարբերությունը մոտ 30 տարի էր։

Նրանց մտերմությունը բարձրացրեց Պետաչչի ընտանիքի վարկանիշը, մասնավորապես նրա եղբայրը` Մարչելո Պետաչչին մեծ հովանավորություն է ստացել։ 1939 թվականին Կլարան շքեղ «Կամիլուչչա» կալվածքն է ստացել Հռոմի կենտրոնում։

1943-1945 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսոլինիի տապալումից հետո Կլարան ձերբակալվել է (1943 թվականի հուլիսի 25-ին) և պահվել կալանքի տակ, ազատ է արձակվել սեպտեմբերի 8-ին այն բանից հետո, երբ Կասիբիլում կնքվել է զինդադար։ Դրանից հետո ընտանիքը տեղափոխվել է Հյուսիսիային Իտալիա, որը գտնվում էր գերմանական զորքերի վերահսկողության տակ։ Կլարային տրամադրվեց կալվածք Գարոդոնում՝ մոտիկ Մուսոլինիի «մայրաքաղաք» Սալոյին։

Ապրիլի 23-ին Պետաչչի ընտանիքը (բացառությամբ Կլարայի և Մարչելոյի) գտնվում էր Միլանում և ինքնաթիռով տեղափոխվել է Մադրիդ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախից աջ կախված են Նիկոլա Բոմբաչիի, Մուսոլինիի, Պետաչչիի, Ալեսանդոր Պավոլինիի և Աքիլե Ստարաչեի մարմինները, Պյացցա Լորետո, 1945

1945 թվականի ապրիլի 27-ին Մուսոլինին, Կլարան և մի քանի ֆաշիստ առաջնորդներ փորձել են դուրս գալ Իտալիայից՝ գերմանական բեռնատար մեքենաների շարասյան մեջ թաքնվելով։ Սակայն պահակախումբը կանգնեցվել է 52-րդ գարիբալդիական խմբի կողմից։ Երկկողմանի կրակոցներից հետո պարտիազնները համաձայնվել են, որ գերմանացիներն անցնեն միայն մեկ պայմանով` իտալացի ֆաշիստներին հանձնելու դեպքում։ Մուսոլինիին փորձել են անցկացնել որպես գերմանացի` ենթասպայի համազգեստ հագցնելով, ինչի պատճառով էլ Մուսոլինին և Կլարան ստիպված էին բաժանվել։ Սակայն կոմիսար Բիլը և պարտիզան-կոմունիստ Դ. Նեգրին ճանաչել են Մուսոլինիին ու նրան ձերբակալել, իսկ Կլարան կրկին ինքնակամ միացել է նրան։ Ֆաշիստները հատուկ խումբ են ստեղծել Մուսոլինիին ազատելու համար, բայց պարտիզան-կոմունիստները այդ խմբին բացահայտել և ձերբակալել են։ Մուսոլինին և Կլարան տեղափոխվել են Մեձեգրա գյուղ և այնտեղ խիստ գաղտնի պայմաններում ապրել մի գյուղացու տանը։ Ընդ որում՝ դաշնակից հրամանատարները, իմանալով Մուսոլինիի ձերբակալության մասին, պնդում էին և պահանջում էին ազատադիմական կոմիտեից՝ ազատել իրենց դիկտատորին։ Չցանկանալով Մուսոլինիին փոխանցել ամերիկացիներին՝ որոշում է կայացվել նրան մահապատժի ենթարկել։ Այդ նպատակով Մեձեգրա է ուղարկվել գնդապետ Վալերիոյի (Վալտեր Աուդիզիո) ջոկատը։ Մուսոլինիին և Կլարային տեղափոխել են Բելմոնտե կալվածք, որի ցանկապատի մոտ էլ որոշվել է գնդակահարել Մուսոլինիին։ Կլարային առաջարկել են մի կողմ քաշվել, սակայն նա կառչել է Մուսոլինիի թևից և փորձել իր մարմնով պաշտպանել նրան։ Արդյունքում նա մահանում է Մուսոլինիի հետ։

Մուսոլինիի և Կլարայի դիակները բերվել է Միլան, որտեղ նրանց Պյացցա Լորետո հրապարակի բենզալցակայնում գլխիվայր կախել են ոտքերից։ Նրանց հետ կախվել են նաև Սալոյի Հանրապետության՝ պարտիզանների սպանած մի քանի առաջնորդների մարմիններ։ Դրանից հետո պարանները կտրել են, և մարմինները որոշ ժամանակ էլ մնացել են կեղտաջրի առվի մեջ։ Մայիսի 1-ին Մուսոլինիին և Կլարային թաղել են աղքատների համար նախատեսված միլանյան Չիմիտերո Մաջիորե գերեզմանոցում։

Մարչելո Պետաչչին սպանվել է քրոջ հետ նույն օրը՝ պարտիզանների հետ փոխհրաձգության ժամանակ, երբ մեծ գումարով և թանկարժեք իրերով փորձել էր փախչել Շվեյցարիա։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А. Виноградова. Конец Муссолини//Вопросы истории, № 5, 1990, стр. 166
  • Чиано Галеаццо, Дневник фашиста. 1939—1943. М. : Издательство «Плацъ», Серия «Первоисточники новейшей истории», 2010, 676 с. ISBN 978-5-903514-02-1
  • Петаччи Кларетта. Секретный Муссолини. Дневники 1932—1938 гг. М.: Рипол классик, 2013. 528 с. ISBN 978-5-386-05064-1.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
  3. LIBRIS — 2013.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարիս Պետաչչի» հոդվածին։