Կլարա Սանչես
Կլարա Սանչես | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1955[1] (65 տարեկան) |
Ծննդավայր | Գուադալախարա, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | իսպաներեն[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
Ժանրեր | վեպ |
Պարգևներ | Նադալի մրցանակ «Alfaguara» հրատարակչության մրցանակ և «Մոլորակ» մրցանակ |
Clara Sánchez (writer) Վիքիպահեստում |
Կլարա Սանչես (իսպ.՝ Clara Sánchez, մարտի 1, 1955[1], Գուադալախարա, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա), իսպանացի վիպասան: 2013 թվականին El cielo ha vuelto վեպի համար արժանացել է «Վեպերի մոլորակ մրցանակին»[3]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլարա Սանչեսը ծնվել է 1955 թվականին Գվադալախարայում: Իսպաներեն բանասիրության գիտական աստիճան է ստացել Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանից, այնուհետև դասավանդել է Իսպանիայի Հեռակա կրթության ազգային համալսարանում:
Սանչեսը ներածականներ է գրել մի շարք արտասահմանյան հեղինակների, այդ թվում`Յուկիո Միսիմայի և Անջեյ Շչիպյորսկու համար, որը գրել է տարբեր ազգային պարբերականների համար, իր աջակցությունն է բերել Իսպանիայի հանրային հեռուստատեսության «Qué grande es el cine» շարքին, որի ռեժիսորն է Խոսե Լուիս Գարսին: Սանչեսի դեբյուտային վեպը՝ Piedras preciosas (1989), քննադատության է արժանացել: Ինչպես իր հետագա աշխատանքներում, այստեղ նույնպես նա օգտագործում է մտերմիկ, կոստումբրիզտական արձակ ու ցինիկ հումոր`ժամանակակից աշխարհի անհամապատասխանությունները բացահայտելու համար:
No es distinta la noche (Գիշերները չեն տարբերվում, 1990) և El palacio varado (Ափ նետված պալատ, 1993) հետո լույս է տեսել Desde el mirador (1996 թ.) ստեղծագործությունը, մարդկային խոցելիության հետազոտություն, որը քառասունամյա կնոջ տեսանկյունից; El misterio de todos los días (1999) ստեղծագործությունը մի պրոֆեսորի պատմություն է, որը սիրահարվում է իր ուսանողներից մեկին, Últimas noticias del paraíso (2000)՝ ժամանակակից երիտասարդների շփոթության և օտարման հետազոտությունն է, որը 2000 թվականին արժանացել է հեղինակավոր «Alfaguara» հրատարակչության մրցանակին: Կլարա Սանչեսի աշխատանքները հրատարակվել են ինչպես Իսպանիայում, այնպես էլ Լատինական Ամերիկայում:
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին Lo que esconde tu nombre վեպի համար Սանչեսն արժանացել է Նադալի մրցանակի: Ստեղծագործությունը հոգեբանական թրիլեր է, որի գլխավոր դերակատարները Մաութհաուզեն-Գուզեն համակենտրոնացման ճամբարը վերապրած իսպանացի հանրապետականն է և օտարացած երիտասարդ կինը, որոնք Կոստա դել Սոլում հանդիպում են տարեց նացիստ զույգին[4]:
- Իսպանական գրական և մշակութային ինստիտուտի մրցանակ, 1998[5]
- «Alfaguara» հրատարակչության մրցանակ (2000) Últimas noticias del paraíso (Վերջին նորություններ դրախտից) վեպի համար[6]
- Գերման Սանչես Ռուիպերեսի մրցանակ Տարվա լավագույն հոդվածի համար, 2006
- Նադալի մրցանակ Lo que esconde tu nombre վեպի համար, 2010[7]
- Մանդարաչե մրցանակ El cielo ha vuelto վեպի համար, 2013
- Մոլորակ մրցանակ El cielo ha vuelto վեպի համար, 2013[8]
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Piedras Preciosas (1989)
- No es distinta la noche (1990)
- El palacio varado (1993)
- Desde el mirador (1996)
- El misterio de todos los días (1999)
- Últimas noticias del paraíso (Ալֆագուարա մրցանակ 2000), Ed. Alfaguara, Madrid.
- Un millón de luces (2003) Ed. Alfaguara, Madrid. 84-204-0070-X
- Presentimientos (2008)
- Lo que esconde tu nombre (Նադալ մրցանակ 2010) Ed. Destino, Barcelona.
- Entra en mi vida (2012)
- El cielo ha vuelto (Վեպերի մոլորակ մրցանակ, 2013)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #123263476 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ (Իսպաներեն) "Clara Sánchez se alza con el Planeta" El País. Retrieved 16 October 2013.
- ↑ El País. Un 'thriller' psicológico gana el Nadal. Retrieved January 7, 2010.
- ↑ Clara Sánchez gana el Premio Nadal con una novela sobre un 'cazanazis', RTVE Noticias, 06.01.2010; acceso 08.01.2015
- ↑ Premio Alfaguara (Ediciones anteriores)
- ↑ Clara Sánchez gana el Premio Nadal con una novela sobre un 'cazanazis'
- ↑ Premio Planeta para Clara Sánchez; Ángeles González Sinde, finalista
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կլարա Սանչես կատեգորիայում։ |