Կինգիսեպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Կինգիսեպ
ռուս.՝ Ямбург
ռուս.՝ Ям
Դրոշ Զինանշան
Flag of Kingisepp (Leningrad oblast).png Coat of Arms of Kingisepp (Leningrad oblast).png

Kingsobor.jpg
Կոորդինատներ: 59°22′0″ հս․ լ. 28°36′0″ ավ. ե. / 59.36667° հս․. լ. 28.60000° ավ. ե. / 59.36667; 28.60000
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է 1384 թ.
Մակերես 29 կմ²
ԲԾՄ 25,6 մետր
Բնակչություն 47 313 մարդ (2017)[1]
Ժամային գոտի UTC+03:00
Հեռախոսային կոդ 81375
Փոստային ինդեքսներ 188455–188456
Ավտոմոբիլային կոդ 47
Պաշտոնական կայք kingisepp-mo.ru
##Կինգիսեպ (Ռուսաստան)
Red pog.png

Կինգիսեպ (ռուս.՝ Кингисепп)[2][3][4], Ռուսաստանի քաղաքներից (1784 թվականից) Լենինգրադի մարզի Կինգիսեպ շրջանի վարչական կենտրոնը և Կինգիսեպյան քաղաքային բնակավայր: Հիմնադրվել է ազնվական Իվան Ֆյոդորովիչի կողմից 1384 թվականին, որպես Յամ ամրոց:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1703-1922 թվականներին քաղաքը կոչվում էր Յամբուրգ[5][6], ապա ի պատիվ էստոնական հեղափոխական Վիկտոր Կինգիսեպի վերանվանվել է Կինգիսեպ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովգորոդի առաջին տարեգրության կրտսեր խմբագրի խոսքերով Յամ քաղաքը կառուցվել է 1384 թվականին[7][8]: Նովգորոդի հանրապետության իշխան Պատրիկեեմի գլխավորությամբ սահմանը ամրապնդել են գերմանական և շվեդական զավթիչներից` հարձակման ժամանակ: Բերդաքաղաքը ուներ ամուր, քարե պատ: Համապատասխանաբար դիմացել է 1395 և 1444-1448 թվականների Շվեդիայի բանակի և Լիվոնսյան համադաշնության պաշարումներին: 1935 թվականին այդ նույն տարեգրությունում հիշատակվում է, որպես Յամս քաղաք, 1397 թվականին՝ Յամսկի քաղաք, 1444 թվականին՝ Յամա: Ամրոցը Յամա անունը ստացել է տեղանքում՝ հարավային ծոցում ապրող յամ ցեղերի անվանումից: Լիվոնյան և Հանզենյան աղբյուրներում Յամա քաղաքը մինչ 15-րդ դարի վերջը կոչվում էր Նիենսլոտ, այսինքն՝ Նոր դղյակ, Նոր քաղաք: Հիմնադրումից հետո Իվանգորոդ քաղաքը արևմտյան խրոնիկաներում տարածում գտավ Յամայի ռուսական անվանումը[9]: Քաղաքը 15-րդ դարից դառնում է ոչ միայն ռազմական, այլև արհեստների և առևտրի կենտրոն: 1583 թվականին քաղաքը զիջել են Շվեդիային, 1595 թվականին վերադարձվել է: Սակայն 1617 թվականին նորից զիջել են: 1681 թվականին պայթեցվել են ամրոցի պատերը և աշտարակները:

Ռուսական կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1700-1721 թվականների Հյուսիսային պատերազմի ժաքմանակ քաղաքը առաջին անգամ գրավել են ռուսական զորքերը 1700 թվականի սեպտեմբերի 10-ին[10]: 1703 թվականի մայիսի սկզբին քաղաքին մոտացավ ռուսական ջոկտը՝ գեներալ-մայոր ֆոն Բերդենի գլխավորությամբ: Պաշարումից կարճ ժամանակ հետո՝ մայիսի 14-ին շվեդական կայազորը նահանջեց: Քաղաքը Ռուսաստանի կազմի մեջ է մտել 1721 թվականի Նիշտադտի հաշտության պայմանագրով և պահպանվել է շվեդական անվանումը՝ Յամբուրգ: 18-րդ առաջին կեսին զարգացում ապրեց ապակու արդյունաբերությունը, իսկ 18-րդ դարի վերջում արդեն գործում էր տեքստիլ արդյունաբերություն[11]: 1930-ական թվականներին այստեղ է ապրել Հայրենական մեծ պատերազմի հերոս Կառլ Բիստրոմը: 19-րդ դարի սկզբում Յամբուրգ քաղաքը Պետերբուրգի շրջանում ամենաաղքատն էր: Մինչև հեղափոխոիթյուն բնակչության մեծ մասը եղել են զինծառայողներ: Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ Յամբուրգ քաղաքում էր տեղակայված 146-րդ հետևակային գնդի 37-րդ դիվիզիան:

Խորհրդային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1703 թվականի մայիսի սկզբին Յամբուրգին մոտեցավ ռուս գեներալ-մայոր Վարդեն Նիկոլայի ջոկատը: 1919 թվականի մայիսի 17-ին՝ առաջին հարձակման ժամանակ առգրավվել է Պետրոգրաի հյուսիսային շենքը, սակայն օգոստոսի 5-ին հետ վերադարձվեց: Պետրոգրադի երկրորդ հարձակման ընթացքում քաղաքը գրավել է առաջին կորպուսի հյուսիս արևմտյան բանակը: 1922 թվականին քաղաքը վերանվանվել է Կինգիսեպ՝ Էստոնիայի կոմունիստ Վիկտոր Կինգիսեպի պատվին: 1963 թվականի դեկտեմբերի 25-ին նոր կառուցված Ֆոսֆորի գործարանում արտադրվեց առաջին պարարտանյութը՝ ֆոսֆորային այլուրը[12]: Արդյունքում տվյալ գործարանը դարձավ Կինգիսեպի հիմնական ձեռնարկություններից մեկը: 1984 թվականի հոկտեմբերի 11-ին ԽՍՀՄ-ի գերագույն խորհրդի հրամանով «Ֆաշիստական զավթիչների դեմ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ արիության և ցուցաբերած դիմադրության համար» Կինգիսեպ քաղաքը պարգևատրվեց Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով:

Նոր ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի դեկտեմբերի 13-ին քաղաքին միացրեցին Լեսոբիրժա և Կասկալովկա ավանները, ինչպես նաև Նոր Լուցք գյուղը[13]: Քաղաքը համարվում է «Նոր ժամանակների Հանզայի միություն» կազմակերպության անդամ[14]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գնվում է Լուգա գետի հարավ արևմտյան մասում՝ Սանկտ Պետերբուրգից 130կմ հեռավորության վրա[15][16]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օդի միջին ջերմաստիճան—5,4°C
  • Քամու միջին արագություն—2,3մ/վ

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով, ըստ բնակչության թվի, Ռուսաստանի Դաշնության[17] 1112[18] քաղաքների ցանկում գտնվում է 338-րդ տեղում:

Էկոնոմիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսիս կրաքարի գործարան[19]
  • Ֆինանսա-արդյունաբերական խումբ ROSSTRO-VELOX(մշտական կողապատում)[20]
  • Ֆոսֆորի արդյունաբերություն(հանքային պարարտանյութեր)[21]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ямбург 0033 Екатерининский собор.jpg Ямбург 0021.jpg Kingisepp.jpg Pam Kinges.jpg Ямбург 0025.jpg Ямбург 0022.jpg
Եկատիրինյան տաճար Յամբուրգի Ավետարանական-Լյութենական մուտքը Ժամանակակից բնակարանային գույք Պարտիզանական շարժման մարտիկներին նվիրված հուշարձան Կառլ Բիստրոմի հուշարձանը Պյոտր Կլոդտի քանդակը Ռոմանովկա զբոսայգում Կինգիսեպի Գավառագիտական թանգարան

Զանգվածային լրատվության միջոցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 67,67 — Ռուսաստանի ռադիո
  • 87,8 — Վանյա ռադիո
  • 88,6 — Պլազմա ռադիո
  • 90,2 —Կինգիսեպն այսօր ռադիո[22]
  • 98,0 — Ցնցում ռադիո
  • 99,3 —Եվրոպա+
  • 100,3 —Ավտոռադիո
  • 104,2 — Ճանապարհային ռադիո
  • 106,2 — Պիտեր FM
  • 107,1 — Ռեկորդ ռադիո[23]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 06 — Էն-Տե_Վե
  • 10 — 5-րդ ալիք
  • 21 — Առաջին ալիք
  • 30 — Ռուսաստանի առաջին մուլտիպլեքս թվային հեռուստատեսություն
  • 37 — Ռոսիա 1
  • Կինգիսեպի հեռուստատեսություն «Յամ TV»

Թերթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://web.archive.org/web/20170731141731/http://www.gks.ru/free_doc/doc_2017/bul_dr/mun_obr2017.rar
  2. Агеенко Ф. Л. Собственные имена в русском языке: Словарь ударений. — М.: Изд-во НЦ ЭНАС, 2001. — С. 145. — 376 с.
  3. Словарь географических названий СССР/ГУКГ, ЦНИИГАиК 2-е изд., перераб. и доn. М., Недра, 1983. 296 с., с. 113.
  4. еографические названия России: топонимический словарь: более 4000 единиц / Е. М. Поспелов. — М.: АСТ: Астрель, 2008. — 523, ISBN 978-5-271-20728-0, с. 228.
  5. Агеенко Ф. Л. Собственные имена в русском языке: Словарь ударений. — М.: Изд-во НЦ ЭНАС, 2001. — С. 145. — 376 с.
  6. Ямбург, город // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  7. Новгородская первая летопись старшего и младшего изводов. М.; Л., 1950. 576 с. Опись А, № 10183
  8. Новгородская летопись. Проверено 26 сентября 2011. Архивировано 4 февраля 2012 года.
  9. Клейненберг И. Э. О названии новгородского пригорода Ямы в западных источниках XV в.
  10. Под ред. Л. Г. Бескровного и Г. А. Куманева. Северная война 1700–1721 гг. Сборник документов. Т. I (1700–1709 гг.). — Первое. — Москва: Объединенная редакция МВД РФ; Кучково поле, 2009. — С. 54. — 528 с. — ISBN ISBN 978–5–8129–0093–9 (Объединенная редакция МВД) ISBN 978–5–9950–0053–2 (Кучково поле).
  11. Аббат Жоржель. Путешествие в Петербург. — Рыцарь трона. — М.: Фонд Сергея Дубова, 2012. — 400 с. — (История России и Дома Романовых в мемуарах современников. XVII—XX вв.). — ISBN 978-5-94177-016-8
  12. Промышленная Группа «Фосфорит»
  13. Областной закон Ленинградской области От 13.12.2001 № 72-ОЗ об упразднении населённых пунктов деревни Новый Луцк, посёлков Лесобиржа и Касколовка Кингисеппского района Ленинградской области
  14. Официальный сайт администрации МО «Кингисеппское городское поселение». kingisepp-mo.ru. Проверено 21 июля 2012. Архивировано 5 августа 2012 года.
  15. Расстояние между Санкт-Петербургом и Кингисеппом
  16. Расчёт расстояний между городами РФ, расчёт маршрута по СНГ. Расстояние от Санкт-Петербурга до Кингисеппа.
  17. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года. Таблица «31. Численность населения городов и пгт по федеральным округам и субъектам Российской Федерации на 1 января 2016 года». RAR-архив
  18. с учётом городов Крыма
  19. NordKalk «Алексеевка»
  20. ПГ РОССТРО
  21. Общество с ограниченной ответственностью «Промышленная Группа „Фосфорит“»
  22. Радиостанции в Кингисеппе.
  23. Радиостанции в Кингисеппе.
  24. Алексей СТАРКОВ. Побратим Йыхви — российский Кингисепп — за развитие российско-эстонских отношений