Ապակու արդյունաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ապակու արդյունաբերություն, զբաղվում է

Ապակու արդյունաբերությունը ԽՍՀՄ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապակու օգտագործման ոլորտի ընդլայնումը առաջացրեց ապակու արդյունաբերության բուռն աճ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ԽՍՀՄ–ում։ ԽՍՀՄ–ում ապակու արդյունաբերության մեքենայացված խոշոր ձեռնարկություններ են գործում Գոմել, Գորկի, Աշխաբադ, Սարատով, Օրեխովո–Զուևո և այլ քաղաքներում։ Լուսամուտի ապակու արտադրությամբ ԽՍՀՄ-ն աշխարհում գրավում է առաջին տեղը։ 1970 թվականին արտադրվել է լուսամուտի ապակի (2 միլիմետրանոցի վերածած) ԽՍՀՄ–ում՝ 341,0, ԱՄՆ–ում՝ 120,0, Ճապոնիայում՝ 126,0 միլիոն մ2։ 1971–1975 թվականներին ապակու արդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունն է շինարարական և տեխնիկական ապակու նոր տեսակների (ապակեպրոֆիլիտ, ապակեբլոկ, ջերմակայուն ապակի ևն) յուրացումը և նրանց արտադրության ծավալի մեծացումը։

Արզնիի ապակյա տարաների գործարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում 1950 թվականին կառուցվեց Արզնիի ապակյա տարաների գործարանը, որի արտադրողականությունը 1950 թվականի 10 միլիոն շշի դիմաց 1971 թվականին հասավ 62 միլիոն շշի։

Լենինականի լուսատեխնիկական ապակու գործարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին Լենինականում հիմնվեց լուսատեխնիկական ապակու գործարան, նրա արտադրանքը 1970 թվականին կազմել է 2,1 հազար հատ լուսատեխնիկական ապակի և 1,1 միլիոն կոնյակի շիշ։ 1975 թվականին գործարանը կարտադրի 500 հազար մ2 ապակեբլոկ և ապակեպրոֆիլիտ։

Արզնիի բյուրեղապակու գործարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին շարք մտավ Արզնիի բյուրեղապակու գործարանը, որը 1970 թվականին արտադրեց 0,8 միլիոն ռուբլի արժողությամբ բյուրեղապակի և 12,2 միլիոն կոնյակի շիշ։ 1971 թվականին Արզնիի բյուրեղապակու և ապակյա տարաների գործարանները միավորվեցին և ստեղծվեց «Բյուրեղապակի» գործարանը։

Հոկտեմբերյանի պահածոների ապակյա տարաների գործարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին սկսվել է Հոկտեմբերյանի պահածոների ապակյա տարաների գործարանի կառուցումը, որի նախագծային կարողությունն է 200 միլիոն պայմանական ապակետուփ և 30 միլիոն կոնյակի շիշ։

Այդ ձեռնարկությունները Լենինականի ապակու գործարանի հետ միասին մտնում են «Հայապակի» միավորման (հիմնվել է 1973 թվականին) մեջ։ Ապակեթել արտադրվում է Սևանի «էլեկտրաապակեմեկուսիչ», իսկ էլեկտրավակուումային ապակի՝ Երևանի էլեկտրալամպերի գործարաններում։ Երևանամ գործում է հայելիների և կահույքի ապակու գործարանը։ Հայաստանն ունի ապակու հումքի գործնականում անսպառ պաշարներ (պեմզա, օբսիդիան, պեռլիտ, քվարցիտ ևն)։ Հրազդանի լեռնա-քիմիական կոմբինատում, քիմիական մշակման շնորհիվ, կստացվեն «Երևանիտ» և «Կանազիտ» բարձրորակ հումքատեսակները։ ՀԽՍՀ ապակու խոշոր սպառող է (գինեգործություն, էլեկտրատեխնիկական, պահածոյի արդյունաբերություն, հանքաջրերի լցում ևն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 501 CC-BY-SA-icon-80x15.png