Կետապանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կետապանգ
ինդոն.՝ Ketapang
ԵրկիրԻնդոնեզիա Ինդոնեզիա
Բնակչություն77 765 մարդ (2000)
Ժամային գոտիUTC+7
Պաշտոնական կայքketapangkab.go.id
Կետապանգ (Ինդոնեզիա)##
Կետապանգ (Ինդոնեզիա)

Կետապանգ (ինդոն.՝ Ketapang), քաղաք Ինդոնեզիայում։ Արևմտյան Կալիմանտան պրովինցիայի նույնանուն շրջանի (Kabupaten Ketapang) կենտրոնն է։ Գտնվում է Կալիմանտան կղզում (Բորնեո), Պավան գետի դելտայում։ 2000 թվականի դրությամբ բնակչությունը կազմել է 77 765 մարդ, իսկ 2012 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում բնակվում է 200 544 մարդ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն անվանակոչվել է հնդկական նուշի տեղական՝ մալայական անվանմամբ (Terminalia catappa)։

1930-ական թվականներին Կետապանգ շրջանը ներառված էր Հոլանդական արևելահնդկական ընկերության կազմում, որտեղ համարվում էր Բորնեոյի արևմտյան մասի նստավայրի մի մասը։ Վերջինիս կենտրոնը Պոնտիանակն էր։ 1956 թվականին շրջանը դարձել է ինքնավար (անկախ) և մտել ռեգենտի (bupati) կողմից կառավարվող Արևմտյան Կալիմանտան պրովինցիայի կազմի մեջ։

1961 թվականից ի վեր քաղաքում է գտնվում Պոնտիանակի միտրոպոլիտի կազմի մեջ մտնող Հռոմի կաթոլիկ եկեղեցու թեմը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում զբաղվում են արմավենու յուղի, կաուչուկի և փայտանյութի արտադրությամբ։ Բացի այդ, արդյունահանվում են նաև բոքսիտ, ցիրկոն և կապար։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կետապանգը բազմազգ քաղաք է։ Քաղաքացիների մեծամասնությունը կազմում են ինդոնեզացիները, իսկ փոքրամասնությունում գերակշռում են չինացիները (հան)։ Փոքրամասնություն են կազմում նաև մադուրացիները և ճավացիները։ Չինացի բնակիչների մեծամասնությունն են կազմում չաոշան և հակա ժողովուրդները, ընդ որում՝ գերակշռում է չաոշանը։

Քաղաքում ապրող բնիկ ինդոնեզացիները հիմնականում մալակացիներ կամ դայակացիներ են։ Կետապանգի բնակիչների մեծամասնությունը ինդոնեզերենում ներառում է մալազիական շեշտադրում, որը փոքր-ինչ նման է Մալայզիայում օգտագործվող լեզվին։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը սպասարկում է Կետապանգի օդանավակայանը (Rahadi Osman Airport)։ Օդանավակայանում Pangkalan Bun-ի միջոցով իրականացվում են մի շարք չվերթներ դեպի Պոնտիանակ և Սեմարանգ։ 2011 թվականի հունվարից գործում է նաև ուղիղ չվերթ դեպի Ջակարտա, որը իրականացնում է Aviastar ընկերությունը։ Պոնտիանակից Կետապանգ կարելի է հասնել նաև նավի միջոցով (նավով ուղևորությունը տևում է վեց ժամ, ամեն օր ուղևորությունները սկսվում են առվոտյան ժամը վեցից)։

Կետապանգից դեպի Սուկդանու հասարակական երթևեկությունը ապահովում են ավտոբուսները, տաքսիները և մոտոցիկլետները։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինություն Կետապանգ քաղաքում Kelenteng Tua Pek Kong Tugu Ale-ale Ազգայիին պարկ Գունունգ Պալունգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]