Ճավացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ճավացիներ, Ինդոնեզիայի ամենախոշոր ժողովուրդը։ Ընդհանուր թիվը՝ մոտ 65 միլիոն (1975)։ Բնակվում են Ճավա կղզում (բացի արևմտյան մասից), Կալիմանտանի և Սումատրայի՝ Ճավային մոտ շրջաններում, ինչպես և Ինդոնեզիայի այլ շրջաններում և նրա սահմաններից դուրս։ Խոսում են ճավայերեն և ինդոնեզերեն։ ճավացիների մեծ մասը դավանում է իսլամ (16-17-րդ դարերից), կան քրիստոնյաներ (20-րդ դարի կեսից), պահպանվել են հնդուիստական, բուդդայական, ոգեպաշտական հավատալիքների վերապրուկներ։ 17-րդ դարի սկզբից ճավացիներ գտնվում էին Նիդերլանդիայի գաղութային լծի ներքո, որից ազատվեցին 1945 թվականին։ Ճավացիների 80%-ից ավելին հողագործներ են, տնտեսական կարևոր դեր ունեն թռչնաբուծությունը, ձկնորսությունն ու ձկնաբուծությունը։ Ճավացիների մոտ հնուց ի վեր եղել են ազգային թատրոնի, երաժշտության, ճարտարապետության զանազան տեսակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 87 CC-BY-SA-icon-80x15.png