Քևին Միտնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կեվին Միտնիկից)
Քևին Դևիդ Միտնիկ
Kevin David Mitnick
Դիմանկար
Քևին Միտնիկ կենտրոնում
Ծնվել էօգոստոսի 6, 1963(1963-08-06) (60 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես Կալիֆոռնիա
Մահացել էհուլիսի 16, 2023(2023-07-16)[1] (59 տարեկան)
Մահվան վայրԼաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ կամ Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունJames Monroe High School?[3] և Los Angeles Pierce College?[3]
ԵրկերThe Art of Deception?[4], The Art of Intrusion?[5], Ghost in the Wires?[6] և Freedom Downtime?
Մասնագիտությունcomputer security consultant, security hacker, համակարգչային գիտնական և Հաքեր
Կայքmitnicksecurity.com
 Kevin Mitnick Վիքիպահեստում

Քևին Դևիդ Միտնիկ (անգլ.՝ Kevin David Mitnick, օգոստոսի 6, 1963(1963-08-06), Վան Նայս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հուլիսի 16, 2023(2023-07-16)[1], Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ և Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]), տեղեկատվական անվտանգության ոլորտում նշանակավոր գործիչ։ Այժմ հանդիսանում է համակարգչային անվտանգության խորհրդատու, գրող և նախկին համակարգչային հաքեր։ XX դարի վերջին մեղավոր էր ճանաչվել տարբեր համակարգչային և հաղորդակցական հանցագործությունների մեջ։

Մանկությունը և Լոս Անջելեսի ավտոբուսները[խմբագրել | խմբագրել կոդը]

Միտնիկը ծնվել է 1963 թվականին։ Նրա հայրը լքել էր ընտանիքը 1968 թվականին, ուստի, մայրը ստիպված էր աշխատել ժամանակի մեծ մասը։ Քևինը ծախսում էր շատ երկար ժամանակ վիրտուալ աշխարհում. Նա սիրում էր շրջել ավտոբուսներով, բայց չուներ բավարար գումար դրա համար, այդ պատճառով Քևինը մի օր գտավ հին անցաթուղթ և կեղծել է գործողության ժամկետը։

12 տարեկանում Քևինը համադասարանցուց իմացել է հեռախոսային խարդախության բազմաթիվ եղանակներ, մասնավորապես, այն մասին, որ, գործելով այլ անձի անունից, կարելի է ստանալ անհրաժեշտ տեղեկություններ. Քևինը սովորել է վերահղել տնային հեռախոսի ազդանշանը տաքսաֆոն, ուրախանում էր երբ սեփականատերերի տնային հեռախոսներում խոսակցությունից առաջ խնդրում էր իջեցնել 10 ցենտ։

1979 թվականին հեռախոսները և ավտոմատ հեռախոսակայանները չէին ներկայացնում Կևինի համար դժվարություններ, նա կարողանում էր զանգահարել անվճար, և այս զվարճանքը նրան ձանձրացրել էր։ Նա երկար նստում էր դպրոցի համակարգչային դասարանում, ուսումնասիրելով մանուալներ և համակարգչային ցանցեր. 1980 թվականին Միտնիկը կատարում է իր առաջին հաքերային աշխատանքը՝ դպրոցական լոկալ ցանցի կոտրումը. Չնայած նրան, որ այս դեպքում նա հնարավորություն է ստացել ուղղել իրեն գնահատմանները, նա չի անում դա, քանի որ նրան հետաքրքրում էր բացառապես կոտրման գործընթացը, արդյունքը երկրորդական էր։

Առաջին անգամ Քևին Միտնիկը կատարել է լուրջ արարք, խախտելով օրենքը (ստացել չարտոնված մուտք դեպի Digital Equipment Corporation ընկերության համակարգչային ցանցեր), 1979 թ, երբ նա տասնվեց տարեկան էր. Սակայն ավելի Միտնիկը հետաքրքրվում էր հեռախոսակապով։ Ձեռք էր բերում գիտելիքներ ինքնուրույն, թեկուզ և սովորում էր Լոս-Անջելեսի Պիեր-քոլեջում և Հարավային Քալիֆորնիայի Համալսարանում. Մեծ քանակությամբ տեղեկատվության նա ստացել է, կոտրելով Pacific Bell խոշոր հեռախոսային ընկերության ցանցը։ Այնտեղից Միտնիկը պատճենահանել է այն ժամանակ կիրառվող տեխնոլոգիաների և նրանց հետ աշխատելու համար ծռագրերի մասին դասագրքերը։

Շուտով հաքերների խումբը, որում ընդգրկվել էր Միտնիկը, հանձնեց իշխանության մասնակից աղջիկներից մեկին։ Քևինը երեք ամսով դատապարտվել է անչափահասների ուղղիչ գաղութում և մեկ տարվա պայմանական ազատազրկման։ Բայց Միտնիկը շուտով կատարեց խելահեղ հարձակումը Պենտագոնի համակարգչային ցանցի վրա. Սկզբում նա կոտրել է Լոոսանջելեսցի համալսարանի համակարգիչներից մեկը, որով իբր նա հարձակվել է Պենտագոնի վրա։ Բայց, չնայած այս հնարքին, Միտնիկին բռնել են և դատապարտել արդեն վեց ամսվա ազատազրկման։

Սակայն բանտում Քևին չի կորցրել ժամանակը իզուր։ Ազատագրմանպահին նա ուներ բոլոր գիտելիքները հեռախոսային ցանցերի մասին, որոնք տրամադրվում էին Bell Labs-ի լավագույն մասնագետները։ Միտնիկը դարձել է հեռախոսային կոտրման վիռտուոզ, նա կարող էր ստեղծել չգրանցված հեռախոսահամարներ, զանգահարել ուրիշի համարներից, լսել և անջատել խոսակցությունները. Հաքերների Միջավայրում Միտնիկին անվանում էին Կոնդոռ այդ մականունը Կեվինին տրվել է մի ամերիկյան ֆիլմից, որտեղ նա թաքնվում էր Կենտրոնական Հետախուզական Վարջուցյունից, օգտագործելով իր հմտությունները հեռախոսային ցանցի հետ աշխատանքում։

Արդեն 1980-ական թվականներին Միտնիկը կատարելագօրծել է իր կարողությունները։ Բնակություն հաստատելով Կալիֆորնիայում, նա կատարում էր տարբեր համակարգչային և հեռախոսային "կատակներ". Հմտորեն նկատելով իր արարքների հետքերը, նրան հաջողվում էր երկար ժամանակ թաքնվել պատասխանատվությունից, բայց 1987 թվականի դեկտեմբերին Միտնիկի բախտը կրկին չի բերում, նրան ոստիկանությանն է հանձնում Լեննի Դի Չիկո, նրա ընկերը և գործընկերը. Նրանք միասին մեկ տարվա ընթացքում կատարել են գիշերային հարձակում համակարգչային ընկերություններից մեկի վրա, փորձելով պատճենել նոր ծրագրային համակարգը. Պաշտոնական տվյալներով, երբ ՀԴԲ-ն ձերբակալել է միտնիկին, նա հարցրել է Դի Չիկոին, թե ինչու է նա այդպես վարվել։ Ինչպես պնդում են ՀԴԲ-ի աշխատակիցները, Լենին պատասխանել է. Դու սպառնալիք ես հասարակության համար։ Այս անգամ դատարանը միտնիկին տվել է մեկ տարի ոչ խիստ ռեժիմ և "համակարգչային կախվածությունից" հարկադիր բուժման կուրս. Չնայած այն հանգամանքին, որ այն ժամանակ չէր կարելի դուրս գալ Ինտերնետ հեռախոսով, առանց համակարգչի, դատարանը արգելել է Կեվինին օգտվել նաև հեռախոսից.

Դատարանում՝ ոստիկանության համակարգչային հանցագործությունների բաժնի պետը հայտարարել է, որ Միտնիկը "...մի քանի մակարդակով բարձր է նրանից, ինչը բնութագրում է շարքային հաքերին.

Միտնիկին բաց են թողնում փորձաշրջանի 1990 թվականին։ Որպես հիմնական պայման նրան արգելվել է ձերք տալ համակարգչին. Սակայն շուտով Միտնիկը կրկին "կատակեց" իր պահվածքի հսկիչի համարը հայտնվել է արքելափակված։ դատավորի վարկային հաշվում սկսվել էր իսկական քաոսի. Իսկ դատարանի գլխավոր համակարգչից անհետացել են բոլոր հիշատակումները միտնիկի ձերբակալման և կայացված դատավճռի մասին։

Որոշ ժամանակ միտնիկը վարել է հանգիստ ապրելակերպ. Տեղափոխվելով Կալիֆորնիա, անցկացրել է հետազոտություն և տվել վճարովի խորհրդատվություն։ 1992 թվականի հունիսին Քևին նիհարել է 45 կգ. Սակայն որոշ ժամանակ անց եղբոր մահը առաջացրել է Միտնիկի հերթական ձախողումը, և նույն տարվա սեպտեմբերին ՀԴԲ-ն ստացել է Կեվինի բնակարանների խուզարկության որոշում. Նա կասկածվում էր միանգամից մի քանի հանցագործությունների մեջ։ Բայց Միտնիկը փախել է, և երկու ամիս հետո Քևինին հայտարարաել են դաշնային հետախուզում։

Նշանները, որ Միտնիկը դեռ կա, հայտնվել է 1994 թվականին ։ Այն ժամանակ Միտնիկը լրջորեն հետաքրքրված էր բջջային հեռախոսներով. Իշխանությունները կասկածում եին նրան Motorola ընկերության բջջային կապի վերահսկողության լաբորատորիայի ծրագրային ապահովման գողության մեջ. Նաև McCaw Cellular Communications ընկերությունը հայտարարել է, որ ինչ-որ մեկը գողացել է նրա բջջային հեռախոսների սերիական համարները. Քննելիս այս հայտարարությունը, ՀԴԲ-ին նույնիսկ հաջողվել է գտնել Կևինին, սակայն վերջինս հասցրել է փախչել վերջին պահին։

Motorola-ն հայտարարել է, որ ինչ-որ հաքերը գողացել է ծրագրեր, որոնք թույլ են տալիս վերահսկել բջջային կապը։ Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել համակարգչային ծրագրի գողության մասին, որը թույլ է տալիս հետևել արդեն մեկ այլ ընկերության ծրագրերի թույլ տեղերին։ Եվ վերջապես, McCaw Cellular Communications ֆիրմայից առեւանգել են նոր բջջային հեռախոսների սերիական համարները։ ՀԴԲ-ի Տեսանկյունից այդ ամենը եղել է Միտնիկի ձեռքի գործը. Միտնիկին հետևում են և կրկին ձերբակալում։ Պարզվել է, որ նա կեղծել է մի քանի անձը հաստատող փաստաթղթեր և թաքնվում էր ուրիշի անվան տակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Միտնիկ» հոդվածին։