Կենան Ամատունի
Արտաքին տեսք
| Կենան Ամատունի | ||
| ||
|---|---|---|
| մոտ 370 - 380-ականներ | ||
| Նախորդող | Վահան Ամատունի | |
| Հաջորդող | Պարգև Ամատունի | |
| Ծննդյան օր | 4-րդ դար | |
| Վախճանի օր | 380-ականներ | |
| Դինաստիա | Ամատունիներ | |
| Քաղաքացիություն | ||
| Հայր | Վահան Բ Ամատունի | |
| Զավակներ | Պարգև Ամատունի | |
Կենան Ամատունի (4-րդ դար - 380-ականներ), հայ նախարար Մեծ Հայքում, Վասպուրական աշխարհի Արտազ, Ճվաշռոտ (Ամատունիքի) գավառների և Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի Օշական բերդ-ամրոցի տերը, Վահան Ամատունու որդին, Պարգև Ամատունու հայրը, Ամատունիների նախարարական տոհմից[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենան Ամատունին, 385 թվականին թողնելով իր կալվածքները, Մեծ Հայքի արքա Արշակ Գ-ի (378-389) հետ տեղափոխվում է թագավորության արևմտյան մաս, որը գտնվում էր Հռոմեական կայսրության ենթակայության տակ։ Արշակ Գ-ի մահից հետո ետ է վերադառնում Մեծ Հայքի արևելյան մաս և Խոսրով Դ-ի հրովարտակով վերահաստատվում իր բարձին ու ստանում իր կալվածքները[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 615․