Վահան Ամատունի (հազարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Ամատունի
Արտազի և Ճվաշռոտի (Ամատունիքի) տեր
մոտ 320 - 330-ականներ
Նախորդող Պարգև Ամատունի (կրտսեր)
Հաջորդող Առնակ Ամատունի
Մեծ Հայքի Հազարապետ
432 - 447, 450 - 451
 
Մասնագիտություն՝ Հազարապետ
Ծննդյան օր 4-րդ դար
Վախճանի օր ոչ վաղ քան 451
Դինաստիա Ամատունիներ
Քաղաքացիություն  Մեծ Հայք և Հայկական մարզպանություն
Հայր Պարգև Ամատունի
Զավակներ Վահան Դ Ամատունի և Առանձար Ամատունի

Վահան Ամատունի (4-րդ դար - ոչ վաղ քան 451), հայ նախարար և Հայոց հազարապետ (432-447, 450-451), Վասպուրական աշխարհի Արտազ, Ճվաշռոտ (Ամատունիքի) գավառների և Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի Օշական բերդ-ամրոցի տերը, Պարգև Ամատունու որդին, Մանուելի, Առնակի եղբայրը, Վահանի և Առանձարի հայրը, Ամատունիների նախարարական տոհմից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

432 թվականին, Ամենայն Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի խնդրանքով և Սասանյան արքա Վռամ Ե-ի հրովարատակով Վահան Ամատունին նշանակվում է հայոց հազարապետ։ 437 թվականին ստանալով Մեսրոպ Մաշտոցի մարմինը, տանում և թաղում է իր սեփական Օշական գյուղում։ 447 թվականին մարզպանություն եկած Դենշապուհը պաշտոնանկ է անում նրան, և նրա փոխարեն հազարապետ նշանակում մի պարսիկի։ 449 թվականին մասնակցում է Արտաշատի ժողովին, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը։ Հազկերտ Բ-ի հրամանով Տիզբոն մեկնած և առերես հավատքը ուրացած նախարարներից մեկն էր նաև Վահան Ամատունին էր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 10-11․