Կարեն Ամատունի
Կարեն Ամատունի | ||
| ||
---|---|---|
340-ականներ | ||
Նախորդող | Վահան Ամատունի | |
Հաջորդող | Պարգև Ամատունի | |
Ծննդյան օր | 4-րդ դար | |
Վախճանի օր | 350-ականներ | |
Դինաստիա | Ամատունիներ | |
Քաղաքացիություն | ![]() | |
Հայր | Վահան Ամատունի | |
Զավակներ | Պարգև Ամատունի |
Կարեն Ամատունի (4-րդ դար - 350-ականներ), հայ նախարար Մեծ Հայքում, Վասպուրական աշխարհի Արտազ, Ճվաշռոտ (Ամատունիքի) գավառների և Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի Օշական բերդ-ամրոցի տերը, Վահան Ամատունու որդին, Պարգև Ամատունու հայրը, Ամատունիների նախարարական տոհմից[1][2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
347 թվականին Մեծ Հայքի արքա Տիրան Բ-ն Կարեն Ամատունուն և ևս չորս այլ նախարարների ուղարկում է Դանիել քորեպիսկոպոսին հրավիրելու Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսական գահին նստել[1][2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Պատմություն Հայոց», Փավստոս Բուզանդ, 1968, էջ 96․
- ↑ 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 614.