Կարո Խաչատուրյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչատուրյան (այլ կիրառումներ)
Կարո Խաչատուրյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1909[1] կամ փետրվարի 27 (մարտի 12), 1909[2] Բասենի գավառակ[1][2] |
Մահացել է | մարտի 29, 1993[2] (84 տարեկան) Երևան, Հայաստան[2] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկաքիմիկոս |
Հաստատություն(ներ) | Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիա[1] և Երևանի պետական համալսարան[1][2] |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ (1935)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[1][2] (1957) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կարո Էրանի Խաչատուրյան (հունվարի 7, 1909[1] կամ փետրվարի 27 (մարտի 12), 1909[2], Բասենի գավառակ[1][2] - մարտի 29, 1993[2], Երևան, Հայաստան[2]), հայ ֆիզիկա-քիմիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1957), պրոֆեսոր (1958), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1935 թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի քիմիայի ֆակուլտետը։ 1939 թվականից դասախոսել է Կ. Ե. Վորոշիլովի անվան ռազմածովային ակադեմիայում, 1945 թ.՝ նշանակվել Ա. Ն. Կռիլովի անվան ակադեմիայի թերմոդինամիկայի և այրման տեսության ամբիոնի պետ։ 1960 թվականից Երևանի համալսարանի քիմիայի ֆակուլտետի տեսական քիմիայի ամբիոնի վարիչն է։ 1967-1977 թթ.՝ նույն համալսարանի գիտական գծով պրոռեկտոր։
Գիտական աշխատանքները վերաբերում են հեղուկների ու լուծույթների մակերևութային լարվածության թերմոդինամիկայի և հրթիռային շարժիչներում վառելանյութի այրման ու գազային պրոցեսների տեսության հարցերին։ Բրատիսլավայի (Չեխոսլովակիա) համալսարանի պատվավոր դոկտոր (1970), ԽՍՀՄ ԳԱ բարձր ջերմսատիճանային ջերմաֆիզիկայի խորհրդի անդամ (1974)։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեսական քիմիա։ (Ընտիր գլուխներ). Ուսումնական ձեռնարկ, Կ. Ե. Խաչատուրյան, ԵՊՀ, Խաչատուրյան Կարո Էրանի, 1909-1993։
- Տեսական քիմիայի հիմունքներ։ Խաչատուրյան Կարո Էրանի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1974։
- Տեսական քիմիա։ Խաչատուրյան Կարո Էրանի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1991, 348 էջ։
- Տեսական քիմիա (ընտիր գլուխներ)։ Խաչատուրյան Կարո Էրանի, Երևան, ԵՊՀ , 1991, 346 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 23)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարո Խաչատուրյան» հոդվածին։ |
|
- Հունվարի 7 ծնունդներ
- 1909 ծնունդներ
- Մարտի 12 ծնունդներ
- Մարտի 29 մահեր
- 1993 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քիմիկոսներ
- Հայ պրոֆեսորներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Հայ ֆիզիկոսներ