Կարմիր, սպիտակ և թագավորական կապույտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիր, սպիտակ և թագավորական կապույտ
անգլ.՝ Red, White & Royal Blue
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն[1] և ռոմանտիկ ֆիլմ
ՀիմքRed, White & Royal Blue?
Թվականօգոստոսի 11, 2023[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորMatthew López?
ՊրոդյուսերԳրեգ Բեռլանտի և Sarah Schechter?
Սցենարի հեղինակMatthew López?
ԴերակատարներԹեյլոր Զախար Պերես[3], Նիկոլաս Գալիցին[3], Քլիֆթոն Քոլինս[3], Սառա Շահի[3], Սթիվեն Ֆրայ, Rachel Hilson?[3], Ellie Bamber?[3], Aneesh Sheth?, Polo Morín?, Ումա Թուրման[3] և Sharon D. Clarke?
ՕպերատորՍթիվեն Գոլդբլաթ
ԵրաժշտությունSofia Hultquist?
ՄոնտաժՔրիստինա Հեթերինգթոն և Նիկ Մուր
ԿինոընկերությունAmazon MGM Studios
Տևողություն112 րոպե

Կարմիր, Սպիտակ և Թագավորական Կապույտ (անգլ.՝ Red, White & Royal Blue), 2023 թվականի ամերիկյան ռոմանտիկ կատակերգություն, որի ռեժիսորն է Մեթյու Լոպեսը, ֆիլմը նրա ռեժիսորական դեբյուտն է, որը նա գրել է Թեդ Մալավերի հետ։ Սցենարն ստեղծվել է Քեյսի Մաքքուիսթոնի 2019 թվականին լույս տեսած համանուն վեպի հիման վրա։ Այն պատմում է ԱՄՆ նախագահի որդու (Թեյլոր Զախար Պերես) և Բրիտանիայի արքայազնի (Նիկոլաս Գալիցին) զարգացող սիրային կապի մասին։ Քլիֆթոն Քոլինզ կրտսերը, Սառա Շահին, Ռեյչել Հիլսոնը, Սթիվեն Ֆրայը և Ումա Թուրմանը կատարել են երկրորդական դերեր։

2019 թվականին Amazon Studios-ը հայտարարել է ֆիլմի մշակման մասին, որտեղ Գրեգ Բերլանտին հանդես է գալիս որպես պրոդյուսեր։ 2021 թվականին Լոպեսը՝ Մալավերի հետ հայտարարվել է որպես ռեժիսոր և համահեղինակ։ Քասթինգի հայտարարությունները սկսվել են 2022 թվականի հունիսին, երբ Թեյլոր Զախար Պերեսը, Գալիցինը և Թուրմանը հայտարարել են, որ կատարելու են իրենց համապատասխան դերերը։ Մնացած դերասանական կազմի մեծամասնությունը հայտարարվել է հաջորդ ամիս։ Նկարահանումները տեղի են ունեցել Անգլիայում՝ 2022 թվականի հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում։

Ֆիլմի պրեմիերան կայացել է Լոնդոնում BFI IMAX-ի ժամանակ՝ 2023 թվականի հուլիսի 22-ին, իսկ թողարկումը կայացել է օգոստոսի 11-ին Amazon Prime Video-ով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ առաջին կին նախագահ Էլեն Քլերմոնտի որդին՝ Ալեքս Քլերմոնտ-Դիասը, ներկա է գտնվում Անգլիայի թագավորի ավագ թոռի՝ արքայազն Ֆիլիպի հարսանիքին։ Նրան ուղեկցում է իր լավագույն ընկերուհի Նորա Հոլերանը։ Ալեքսը զզվում է արքայազն Հենրիից՝ Ֆիլիպի կրտսեր եղբորից, որը Ֆիլիպից հետո «պահեստային» թագաժառանգ է։ Ընդունելության ժամանակ Ալեքսն ու Հենրին վիճաբանության մեջ են մտնում, որի արդյունքում հարսանեկան տորթն ընկնում է նրանց վրա, իսկ հաջորդ առավոտյան թերթերում որոշ ամոթալի նորություններ են հայտնվում։

Միջադեպի հետևանքները մամուլի համար մեղմելու համար, հատկապես այն բանի համար, որ նախագահ Քլարեմոնտը ձգտում է վերընտրվել, Ալեքսը և Հենրին ստիպված են մի շարք բեմադրված հարցազրույցներ և համատեղ հրապարակային ելույթներ ունենալ, որտեղ նրանք ներկայանում են որպես ընկերներ։ Ավելի ուշ, երբ մենակ են մնում՝ Ալեքսը խոստովանում է Հենրիին, որ սկսել է ատել նրան այն բանից հետո, երբ Հենրին արհամարհել է Ալեքսին՝ առաջին անգամ որպես հանրային գործիչ հանդես գալու ժամանակ։ Հենրին ներողություն է խնդրում և բացատրում, որ իր հանկարծակի հեռանալը պայմանավորված է եղել նրանով, որ նա դեռ սգում էր իր հոր մահը, բայց նրան թույլ չեն տվել հեռանալ հասարակական կյանքից։ Ավելի ուշ նա ասում է Ալեքսին, որ վերջինս իրեն դուր է գալիս։ Երկուսն էլ հարթում են իրենց մեղքը, իսկ ավելի ուշ հեռախոսահամարներով են փոխանակում և դառնում զվարճալի, կատակասեր ընկերներ։

Ալեքսի ամենամյա ամանորյա խնջույքին հրավիրված Հենրին հանկարծակի հեռանում է այն բանից հետո, երբ տեսնում է, թե ինչպես է Ալեքսը կեսգիշերն համբուրվում մի քանի աղջիկների հետ։ Ալեքսը հետևում է նրան դրսում՝ Սպիտակ տան տարածք։ Հենրին համբուրում է Ալեքսին, բայց ի զարմանս Ալեքսի՝ հաջորդ օրը չի պատասխանում իր հետ կապվելու Ալեքսի փորձերին։ Ավելի ուշ Նորային վստահելուց հետո՝ Ալեքսը հասկանում է, որ Հենրին իրեն դուր է գալիս։

Շաբաթներ անց՝ նախագահական ընթրիքի ժամանակ Ալեքսը վերամիավորվում է Հենրիի հետ և համբուրում նրան։ Զույգը հարաբերությունների մեջ է մտնում, թեև նրանք գաղտնի են պահում իրենց հարաբերությունները, սակայն այդ մասին իմանում են Նորան, Հենրիի քույր Բեատրիսը, Հենրիի լավագույն ընկեր Փերսին և նրանց մոտ միշտ ներկա Գաղտնի ծառայության և MI5 թիկնապահները։

Զույգը կրկին հանդիպում է Փարիզում։ Մինչ նրանք մենակ են հյուրանոցի իրենց համարում, Հենրին առաջարկում է սեքսով զբաղվել։ Ալեքսը համաձայն է, բայց նյարդայնանում է, քանի որ նախկինում երբեք սրբանային սեքսով չի զբաղվել այլ տղամարդու հետ։ Հենրին օգնում է Ալեքսին իր առաջին համասեռական սեքսում։ Հետո, երբ նրանք միասին պառկում են անկողնում՝ նրանք զրուցում են իրենց կյանքի, զգացմունքների և ապագայի հույսերի մասին։

Երբ Ալեքսը ծրագիր է կազմում, թե ինչպես իր մայրը հաղթի Տեխասում առաջիկա ընտրություններում, նախագահ Քլերմոնտը նրան ուղարկում է այնտեղ՝ Տեխասի իր քարոզարշավը ղեկավարելու։ Ավելի ուշ նա մեկնում է Նյու Յորք՝ Բրուքլինի դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում ելույթ ունենալու համար։ Հենրին անսպասելիորեն այցելում է նրան այնտեղ և նրանք նորից սեքսով են զբաղվում։ Հաջորդ առավոտ Զառան՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալը, հայտնաբերում է երկուսին միասին և նախատում նրանց պահանջելով, որ Հենրին վերադառնա Անգլիա։ Ավելի ուշ Ալեքսը ամենի մասին խոստովանում է իր մորը, որը աջակցում է նրան, բայց խորհուրդ է տալիս լավ մտածել իր հարաբերությունների մասին, քանի որ զույգի հանրային պրոֆիլն անկասկած լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։

Ալեքսը Հենրիին հրավիրում է Օսթինից ոչ հեռու գտնվող իր ընտանիքի հանգստյան տուն և Ալեքսը սկսում է ասել Հենրիին, որ սիրահարված է նրան, բայց Հենրին, ճնշված զգալով և վախենալով, որ չի կարող պահպանել սիրային հարաբերությունները, քանի որ բրիտանական թագավորական ընտանիքը չի հանդուրժի իրավահաջորդության գծում լինելով բացահայտ միասեռական հարաբերությունները՝ թողնում է խոսակցությունը և փախչում Անգլիա։ Նա հրաժարվում է պատասխանել Ալեքսի՝ իր հետ կապվելու փորձերին։ Ալեքսը անսպասելիորեն այցելում է Հենրիին Լոնդոնում և բացատրություն պահանջում նրա պահվածքի համար։ Հենրին խոստովանում է, որ սիրում է Ալեքսին ճիշտ այնպես, ինչպես Ալեքսն է սիրում նրան, բայց բացատրում է, որ իր թագավորական դիրքն իր համար անհնարին է դարձնում համասեռական հարաբերությունները։ Ալեքսն վստահեցնում է Հենրիին, որ Հենրին այնքան է սիրում իրեն, որ արժե պայքարել իրենց հարաբերությունների համար և նրանք հաշտվում են՝ հավատարիմ մնալով իրենց հարաբերություններին։

Ալեքսի ԱՄՆ վերադառնալուց կարճ ժամանակ անց Հենրիի և Ալեքսի անձնական էլեկտրոնային էջերը ջարդվում են և նամակագրությունը առցանց տեղադրվում է և լայնորեն տարածվում մամուլում։ Սպիտակ տունը և Թագավորական պալատը խզում են Հենրիի և Ալեքսի կապի բոլոր միջոցները։ Զառան կապվում է Շահանի՝ Հենրիի սպասավոր հետ, որի հետ Զառան գաղտնի սիրային կապ ուներ, ինչից հետո Հենրին և Ալեքսը վերջապես կարողանում են խոսել։ Ալեքսը անմիջապես մեկնում է Լոնդոն՝ Հենրիի հետ վերամիավորվելու համար։ Ջեյմս III թագավորը նրանց հրավիրում է հանդիպման և ասում, որ հավատում է նրանց անկեղծ սիրուն, բայց նրանք չեն կարող միասին լինել, քանի որ նրանց հարաբերությունները անհամատեղելի են թագավորական ավանդույթների հետ։ Սակայն Հենրիի քույրը՝ Բեան նկատում է Բուքինգհեմյան պալատի առջև հավաքված ամբոխին՝ ի աջակցություն նրանց և լուրեր է գտնում Անգլիայի, Ուելսի և Շոտլանդիայի խոշոր քաղաքներում նմանատիպ աջակիցների բազմության մասին։ Հենրին և Ալեքսը միասին դուրս են գալիս պատշգամբ և առաջին անգամ բացահայտորեն ողջունում են հանդիսատեսին որպես զույգ։

Ընտրությունների գիշերը Հենրին Ալեքսի հետ վերադառնում է ԱՄՆ։ Ալեքսի մոր համար Տեխասում հաղթելու Ալեքսի ծրագիրը ի վերջո հանգեցնում է նրա վերընտրմանը։ Հաղթանակը տոնելու համար Ալեքսն ու Հենրին գնում են Օսթինում Ալեքսի մանկության տանը գիշերելու, իսկ ճանապարհին նրանք շարունակում են զվարճանալ իրար հետ։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թեյլոր Զախար Պերես՝ Ալեքս Քլերմոնտ Դիաս, ԱՄՆ նախագահի տղան[4][5]
  • Նիկոլաս Գալիցին՝ Արքայազն Հենրի, Բրիտանիայի Արքայազն[4][6][7]
  • Քլիֆթոն Քոլինս կրտսեր՝ սենատոր Օսկար Դիաս, Ալեքսի հայրը[8]
  • Սառա Շահի՝ Զառա Բենքսթոն, Էլեն Քլերմոնթի աշխատակազմի ղեկավարի տեղակալ[4]
  • Ռեյչել Հիլոն՝ Նորա Հոլերան, Ալեքսի լավագույն ընկերոը և ԱՄՆ փոխնախագահի թոռը[4]
  • Սթիվեն Ֆրայ՝ Թագավոր Ջեյմս III, Բրիտանիայի միապետ, Հենրիի պապիկը[9]
  • Ումա Թուրման՝ Էլեն Քլերմոնթ, ԱՄՆ առաջին կին նախագահ և Ալեքսի մայրը[4]
  • Էլլի Բամբեր՝ Արքայադուստր Բեատրիս, Հենրիի կրտսեր քույրը[4]
  • Թոմաս Ֆլին՝ Արքայազն Ֆիլիպ, Հենրիի ավագ եղբայրը[10]
  • Մալքոլմ Աթոբրահ՝ Փերսի Օքոնջո, Հենրիի լավագույն ընկերը[11]
  • Խուան Կաստանո՝ Միգել Ռամոս, քաղաքական լրագրող և Ալեքսի նախկինը
  • Աքշայ Խանա՝ Շաան Շրիվիստավա, Հենրիի սպաավորը
  • Անիշ Շիթ՝ Էյմի, ԱՄՆ գաղտնի գործակալ[8][12]
  • Շերոն Քլարկ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Բացի այդ Դոնալդ Սեյջ Մաքքեյը մարմնավորում է Ջեֆրի Ռիչարդսին՝ հանրապետական թեկնածուի, որը նախագահական ընտրություններում մրցում է Էլեն Քլերմոնտի հետ, մինչդեռ Ռեյչել Մեդոուն և Ջոյ Ռիդը կատարում են իրեն դերերը։ Բնօրինակ վեպի հեղինակ Քեյսի ՄակՔուիսթոնը ֆիլմում հանդես է գալիս որպես Էլեն Քլերմոնտի ճառերի հեղինակ։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ապրիլին հաղորդվել է, որ Amazon Studios-ը հաղթել է «Red, White & Royal Blue» ֆիլմի իրավունքների գնումը աճուրդում, որը արտադրվելու է Berlanti Productions-ի կողմից, նրա դուստր ձեռնարկության Berlanti-Schechter Films-ի միջոցով[13]։ 2021 թվականի հոկտեմբերին հաղորդվել է, որ Մեթյու Լոպեսը աշխատանքի է ընդունվել Թեդ Մալաուերի կողմից սցենարի նախագիծը բեմադրելու և վերխմբագրելու համար[14][15]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի հունիսին Թեյլոր Զախար Պերեսը և Նիկոլաս Գալիցինը հայտարարվեցին որպես ֆիլմի գլխավոր դերակատարներ՝ համապատասխանաբար մարմնավորելով Ալեքս Քլերմոնտ-Դիասին և արքայազն Հենրիին[16]։ Ումա Թուրմանը հաստատվել է Էլեն Քլերմոնտի դերում[17]։ Քլիֆթոն Քոլինս կրտսերը, Սթիվեն Ֆրայը, Սառա Շահին, Ռեյչել Հիլսոնը, Էլի Բամբերը, Անիշ Շեթը, Պոլո Մորինը հաստատվել են որպես դերասանական կազմի անամներ, հետո նաև կազմին միացել են Ահմեդ Էլհաջը և Աքշայ Խաննան։ Արտադրությունը սկսվել է նույն ամսին Մեծ Բրիտանիայում[16][18]։ 2022 թվականի հուլիսին, Շերոն Քլարկը, Մալքոլմ Աթոբրան և Թոմաս Ֆլինը նույնպես հայտվել են դերասանական կազմում[19]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական նկարահանումները սկսվել է Միացյալ Թագավորությունում՝ 2022 թվականի հունիսին և ավարտվել օգոստոսին[20][21]։

Պարային տեսարանում ներկայացված է Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի քանդակների պատկերասրահը[22][23][24]։ Տեսարանում ընդգծված է Իվան Մեշտրովիչի «Բանովիչ Ստրահինիայի իրանը» քանդակը[25][26]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Drum & Lace-ը գրել է ֆիլմի երաժշտությունը[27]։ Սաունդթրեք ալբոմը թողարկվել է 2023 թվականի օգոստոսի 11-ին Lakeshore Records-ում[28]։:

Ալբոմում տեղ են գտել արտիստներ Վագաբոնի և Օլիվեր Սիմի երգերը։ Վագաբոնի «If I Loved You»-ն թողարկվել է որպես գովազդային սինգլ՝ 2023 թվականի հուլիսի 26-ին։ Այն «Կարուսել» մյուզիքլի համանուն երգի քովերն է[29][30]։ Դրան հաջորդել է Սիմի «Fruit» («Red, White & Royal Blue» տարբերակը)՝ 2023 թվականի օգոստոսի 3-ին։ Դա նրա 2022 թվականին թողարկված «Hideous Bastard» ալբոմի համանուն երգի նվագախմբային տարբերակն է[30][31]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարմիր, Սպիտակ և Թագավորական կապույտ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսի 22-ին՝ Լոնդոնի BFI IMAX կինոթատրոնում, թեև նրա գլխավոր դերասանները բացակայել էին 2023 SAG-AFTRA գործադուլի պատճառով։ Մեթյու Լոպեսը արտադրության միակ անդամն է եղել, որը ներկա է գտնվել, սակայն չի քայլել կարմիր գորգի վրայով և հարցազրույցներ չի տվել, քանի որ նա նույնպես մասնակցում էր գործադուլին՝ որպես Ամերիկայի գրողների գիլդիայի անդամ[32]։

Ֆիլմը թողարկվել է Amazon Prime Video-ում՝ 2023 թվականի օգոստոսի 11-ին[33]։ Պրեմիերայից հետո՝ հանգստյան օրերին այն ամբողջ աշխարհում ամենաշատ դիտված ֆիլմն է եղել հարթակում և ըստ Prime Video-ի նոր բաժանորդների «հսկայական ալիք» է առաջացրել[34][35]։

Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարծիքների ագրեգատոր «Rotten Tomatoes» կայքում ֆիլմն ունի 75% հավանության վարկանիշ՝ հիմնված 114 գրախոսականների վրա՝ միջինը 6,3/10 գնահատականով։ Կայքի քննադատների կոնսենսուսում ասվում է՝ «Զվարժալի և գրավիչ ֆիլմը կենսուրախ ռոմ-կոմ է, որն ունի ինքնատիպություն և անցում չի կատարում որևէ կարծրատիպերի»[36] «Metacritic» կայքը, որն օգտագործում է միջին ընդհանուր հաշվարկ, ֆիլմին 100-ից 62 գնահատական է տվել՝ հիմնվելով 25 քննադատների վրա, ինչը ցույց է տալիս «ընդհանուր առմամբ բարենպաստ» գրախոսություններ[37]։ Prime Video-ն հայտնել է, որ ֆիլմի վարձույթում հայտնվելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում այն հայտնվել է հարթակի ամենադիտված ռոմանտիկ կատակերգությունների թոփ եռյակում[35]։

«CNN Entertainment»-ից Բրայան Լոուրին հայտարարել է, որ ֆիլմը «իր էությամբ հեքիաթային վեպ է, միայն այն տարբերությամբ, որ խնդիրը ոչ թե սովորական չար խորթ մայրն է կամ չար կախարդը, այլ այն ինչ տեղի է ունենում, երբ իսկական սերը գտնում է երկու արքայազնի, այլ ոչ թե մեկին»[38]։ The New York Times-ից Էմի Նիկոլսոնը գրել է՝ «Դա հնչում է ֆանֆիկի նման և երևում է նաև այդպիսին հատկապես, երբ Գալիցինը ամոթխած իջեցնում է կզակը, դա դիմագծերի ջղաձգում է, որը արքայադուստր Դիանան փոխանցել է իր տղաներին։ Ինչպես յուրաքանչյուր ռոմանտիկ ֆիլմում նույնպես կա «տրանսատլանտիկ ծովային աղ», նորեկ ռեժիսոր ТՄեթյու Լոպեսը ստիպում է մեզ երկրպագել լկտի զույգի մրցակցությունից դեպի անկողնային ռոմանտիկ զույգ դառնալուն, ինչին նաև խթանում է օպերատոր Սթիվեն Գոլդբլաթը, որը գլխավոր հերոսներին նկարահանում է այնպիսի մեծ հիացմունքով, որ տպավորություն է ստեղծվում թե նրանք կթեքվեն տեսախցիկի կողմը և կփոխանցեն ձեզ օծանելիքի շիշ։ Նրանց խաղային քիմիայի շնորհիվ մենք վաճառված ենք»։ Սակայն նաև քննադատել է մի քանի «թատերական գերբեմադրված զարգացումներ»[39]։ The Observer-ից Ուենդի Էյդ-ը ֆիլմին շնորհել է հինգ աստղերից երեքը՝ անվանելով այն «այնքան հարթ և հղկված, որ թվում է, թե այն ավելի շատ մոլուցքով է կառավարվում միկրո մակարդակում, քան ռեժիսուրայով»։ Այնուամենայնիվ բարձր է գնահատել Զախար Պերեսի և Գալիցինի խարիզման և նրանց վերագրել ֆիլմի գրավչությունը՝ «Պարզվում է, որ երկու անհավանական գեղեցիկ տղաների դիտելը, որոնք միմյանց վրա նայում են կովի աչքերով, կարող է պարզապես էսկապիզմական ընթերցանություն լինել, որն այժմ մեզ անհրաժեշտ է»[40]։

«New York Post»-ի լրագրող Լորեն Սարները կարծիք է հայտնել ֆիլմի մասին, ըստ նրա ֆիլմը «մի քանի մեծ թերություններ ունի, բայց այն զվարճալի և ռոմանտիկ ռոմ-կոմ է»:Կոշտ քննադատության է ենթարկել Թուրմանի կատարումը (անվանելով այն «կարիերայում ամենավատը»), նրա Տեխասի առոգանությունը և նրա կերպարը, բայց գովաբանել է Զախար Պերեսի և Գալիցինի կատարումները։ Սարները նաև նկատել է արքայազն Հենրիի և արքայազն Հարրիի նմանությունը՝ երկու արքայազններն էլ պահեստային թագաժառանգ են և նրանց սիրավեպերը ամերիկացի սիրեկանների հետ հանգեցնում են իրենց ավագ եղբայրների հետ հարաբերությունների սրմանը[41]։

«The Independent»-ից Ջեսսի Թոմփսոնը ֆիլմին շնորհել է հինգ աստղերից երեքը՝ նկարագրելով այն որպես «սկզբում չարամիտ և սրամիտ, բայց հետո այն դառնում է անհետաքրքիր, քանի որ այն անցում է կատարում սերիալային ռեժիմին», լրացուցիչ համեմատություն կատարելով «Թագը» հեռուստասերիալի և «Արքայազն Հարրիի մեդիաշրջագայության» հետ և նշելով «ֆիլմում տիրող տիրլիբերալ ֆանտազիայի մթնոլորտը»։ Նա Զախար Պերեսի և Գալիցինի դերասանական խաղը բնութագրել է որպես «անհեթեթ [լավ]... ինչպես Դիսնեյի արքայադուստրերը մուլտֆիլմից, որոնք վերածվել են մարդկանց», իսկ Թուրմանի կատարումը որպես «հիասքանչ»[42]։ «The Guardian»-ից Բենջամին Լին ֆիլմին շնորհել է հինգ աստղերից երկուսը և ասել, որ այն «բարի մտադրություններով լի, բայց ծեծված է»՝ գրելով, որ «Ֆիլմը պարզապես այն զվարճալի, ուղեղ անջատող խառնաշփոթը չէ, որը կարող էր լինել, ցանկացած գովասանք ուղղված է գաղափարին, այլ ոչ թե կատարմանը»[43]։ BBC-ի թղթակից Լուի Սթեյփլսը կարծիք է հայտնել, որ «ճռճռան» բանաձևային սցենարը «հաճախ հնչում է, թե այն գրված է ChatGPT-ի կողմից», քննադատել է ֆիլմի բացահայտ թեքումը «անգլո-ամերիկյան հարաբերությունների հորինված առանձնահատկություններին» և բրիտանացիների և ամերիկացիների կարծրատիպերին։ Նա այն բացասաբար համեմատել ՝ «Արքայադստեր օրագրերը» (2001), «Միշտ միայնակ» (2021), «Սուրբ ծննդյանը նախորդող արքայազնը» (2019), «Հրե կղզի» (2022) և «Ընկերներ» (2022) ֆիլմերի հետ, իսկ հետո հավելել՝ «Եթե դուք փնտրում եք ֆիլմ գեղեցիկ տղամարդկանց մասին՝ կատարյալ մազերով և քանդակված որովայնով, որը ձեզնից շատ բան չի պահանջում, ապա այն կարող է ձեզ համար լինել։ Բայց եթե դուք ակնկալում եք, որ դա ինչ-որ բան կլինի ռոմանտիկ կատակերգությունների շարքից, որոնք բարձր ծիծաղ են առաջացնում և իրականում ինչ-որ հետաքրքիր բան են ասում հարաբերությունների մասին, կամ ինչ-որ այլ բան, քան ծույլ կլիշեները, ապա դուք թագավորական հիասթափություն կզգաք[44]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 https://www.imdb.com/title/tt10172266/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Tinoco, Armando (2023 թ․ հունիսի 12). «Red, White & Royal Blue: First Look Photos Of Prime Video's Gay Rom-Com Film Adaptation». Deadline Hollywood. Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
  5. Poznanski, Renée (2016 թ․ սեպտեմբերի 27). «Leff, Lisa MosesThe Archive Thief: The Man Who Salvaged French Jewish History in the Wake of the HolocaustNew York: Oxford University Press 304 pp., $29.95, ISBN 978-0199380954 Publication Date: July 2015». History: Reviews of New Books. 44 (6): 173–174. doi:10.1080/03612759.2016.1225476. ISSN 0361-2759.
  6. Donnelly, Matt (2022 թ․ հունիսի 1). «Amazon's Gay Rom-Com 'Red, White & Royal Blue' Finds Leads in Taylor Zakhar Perez, Nicholas Galitzine». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 2-ին.
  7. Grobar, Matt (2022 թ․ հունիսի 1). «Taylor Zakhar Perez, Nicholas Galitzine To Topline Amazon Rom-Com 'Red, White & Royal Blue' From Director Matthew López; Clifton Collins Jr., Stephen Fry & Sarah Shahi Also Set». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 2-ին.
  8. 8,0 8,1 @RWRBonPrime (July 24, 2023). «america, this is *my* first family. #RWRBMovie» (Թվիթ). Վերցված է July 25, 2023-ին – via Թվիթթեր.
  9. H., Lea (2022 թ․ օգոստոսի 12). «Stephen Fry talks about his role in the Red White and Royal Blue movie». Q+. Վերցված է 2023 թ․ հուլիսի 6-ին.
  10. @RWRBonPrime (July 25, 2023). «oh, this is the royal family? i'm sat. #RWRBMovie» (Թվիթ). Վերցված է 2023-08-10-ին – via Թվիթթեր.
  11. Gibson, Kelsie (2023 թ․ ապրիլի 26). «Everything to know about Amazon Prime Video's Red, White & Royal Blue film». People. Վերցված է 2023 թ․ ապրիլի 29-ին.
  12. Stroude, Will (2023 թ․ հուլիսի 25). «Trans Red, White & Royal Blue star Aneesh Sheth says the LGBTQ+ romantic comedy 'changed her life'». PinkNews. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 12-ին.
  13. Fleming, Mike Jr. (2019 թ․ ապրիլի 10). «Amazon Studios, Berlanti Productions Win Casey McQuiston Novel Red White & Royal Blue». Deadline Hollywood. Վերցված է 2023 թ․ ապրիլի 29-ին.
  14. Lang, Brent (2021 թ․ հոկտեմբերի 1). «Tony Winner Matthew López to Make Directorial Debut With LGBTQ+ Romance Red, White & Royal Blu (Exclusive)». Variety. Վերցված է 2023 թ․ ապրիլի 29-ին.
  15. «Red, White & Royal Blue». Writers Guild of America. Վերցված է 2023 թ․ ապրիլի 29-ին.
  16. 16,0 16,1 Donnelly, Matt (2022 թ․ հունիսի 1). «Amazon's Gay Rom-Com Red, White & Royal Blue Finds Leads in Taylor Zakhar Perez, Nicholas Galitzine». Variety. Վերցված է 2022 թ․ հունիսի 2-ին.
  17. Grobar, Matt (2022 թ․ հունիսի 2). «Red, White & Royal Blue: Uma Thurman To Play U.S. President In Amazon's Rom-Com Based On Casey McQuiston Novel». Deadline Hollywood. Վերցված է 2022 թ․ հունիսի 2-ին.
  18. Grobar, Matt (2022 թ․ հունիսի 1). «Taylor Zakhar Perez, Nicholas Galitzine To Topline Amazon Rom-Com Red, White & Royal Blue From Director Matthew López; Clifton Collins Jr., Stephen Fry & Sarah Shahi Also Set». Deadline Hollywood. Վերցված է 2022 թ․ հունիսի 2-ին.
  19. Jackson, Angelique (2022 թ․ հուլիսի 13). «Sharon D Clarke, Thomas Flynn and Malcolm Atobrah Join Matthew López's Rom-Com Red, White & Royal Blue». Variety. Վերցված է 2022 թ․ հուլիսի 13-ին.
  20. Grobar, Matt (2022 թ․ հունիսի 1). «Taylor Zakhar Perez, Nicholas Galitzine To Topline Amazon Rom-Com Red, White & Royal Blue From Director Matthew López; Clifton Collins Jr., Stephen Fry & Sarah Shahi Also Set». Deadline Hollywood. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 16-ին.
  21. Maskell, Emily (2022 թ․ օգոստոսի 15). «Red, White & Royal Blue stars confirm filming has wrapped on gay rom-com». Attitude. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  22. https://ew.com/movies/red-white-royal-blue-victoria-and-albert-museum-scene/
  23. https://www.looper.com/1363525/red-white-royal-blue-movie-v-and-a-museum-real-life/
  24. https://www.sceen-it.com/sceen/7299/Red-White-Royal-Blue/Victoria-and-Albert-Museum
  25. Jovović, Pero (2023 թ․ օգոստոսի 23). «U gej filmu koji je zaludeo svet glavni glumci oduševljeni "Torzom Banović Strahinje" i jugoslovenskim skulptorom Ivanom Meštrovićem FOTO». Nova.rs (սերբերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  26. «Srbi tvrde da kipar Meštrović nije Hrvat nego 'Jugosloven i Srbin'. U sve su upetljali i gay film, evo suludog tumačenja». Slobodna Dalmacija (խորվաթերեն). 2023 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 12-ին.
  27. «Drum & Lace Scoring Matthew López's 'Red White & Royal Blue'». Film Music Reporter. 2023 թ․ ապրիլի 14. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
  28. «'Red, White & Royal Blue' Soundtrack Album Announced». Film Music Reporter. 2023 թ․ հուլիսի 27. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
  29. «If I Loved You (From the Amazon Original Movie "Red, White & Royal Blue")». 2023 թ․ հուլիսի 26. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին – via YouTube.
  30. 30,0 30,1 Lynch, Joe (2023 թ․ օգոստոսի 8). «Why the 'Red, White & Royal Blue' Soundtrack Doesn't Exactly Follow the Book». Billboard (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 10-ին.
  31. «27 New Songs Out Today». BrooklynVegan. 2023 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 4-ին.
  32. Bamigboye, Baz (2023 թ․ հուլիսի 28). «Breaking Baz: Empty Red Carpet For London Premiere Of 'Red, White & Royal Blue' Amid Strikes; Stars Absent, Writer-Director Poses With Back To Camera». Deadline Hollywood. Վերցված է 2023 թ․ հուլիսի 28-ին.
  33. Franklin, McKinley (2023 թ․ հուլիսի 6). «'Red, White & Royal Blue' Trailer: Taylor Zakhar Perez and Nicholas Galitzine Heat Up the Palace in Gay Royal Romance». Variety. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
  34. Campione, Katie (2023 թ․ օգոստոսի 16). «Red, White & Royal Blue Becomes Prime Video's No. 1 Movie Globally In Premiere Weekend». Deadline Hollywood. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  35. 35,0 35,1 «'Red, White & Royal Blue' Is No. 1 Worldwide on Prime Video, Sparks 'Huge Surge' of New Subscribers». People. 2023 թ․ օգոստոսի 17.
  36. «Red, White & Royal Blue» (movie). red_white_and_royal_blue. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն); Unknown parameter |publisher_hide= ignored (օգնություն)
  37. «Red White & Royal Blue» (movie). red-white-royal-blue. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն); Unknown parameter |publisher_hide= ignored (օգնություն)
  38. Lowry, Brian (2023 թ․ օգոստոսի 10). «'Red, White & Royal Blue' gives the US-UK relationship a rom-com twist». CNN Entertainment. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  39. Nicholson, Amy (2023 թ․ օգոստոսի 10). «'Red, White & Royal Blue' Review: Keep Calm and Pine On». The New York Times. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  40. Ide, Wendy (2023 թ․ օգոստոսի 13). «Red, White & Royal Blue review – enemies become lovers in super-slick queer romance». The Observer. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  41. Sarner, Lauren (2023 թ․ օգոստոսի 13). «'Red, White and Royal Blue' is a cute rom-com with an awful Uma Thurman». New York Post. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  42. Thompson, Jessie (2023 թ․ օգոստոսի 11). «Red, White & Royal Blue review – Think Meghan and Harry: The Movie… but gay». The Independent. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  43. Lee, Benjamin (2023 թ․ օգոստոսի 11). «Red, White and Royal Blue review – bland gay romance opts for beige». The Guardian. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
  44. Staples, Louis (2023 թ․ օգոստոսի 10). «Red, White & Royal Blue is 'a royal disappointment'». BBC. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]