Թեյլոր Զախար Պերես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեյլոր Զախար Պերես
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 25, 1991(1991-12-25)[1] (32 տարեկան)
Ծննդավայր՝Չիկագո, Իլինոյս[2]
Ազգություն՝Mexican Americans?
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
IMDb։ID 3253943

Թեյլոր Զախար Պերես (անգլ.՝ Taylor Zakhar Perez, դեկտեմբերի 25, 1991(1991-12-25)[1], Չիկագո, Իլինոյս[2])[3], ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Համբույրների կրպակը 2» (2020), «Համբույրների կրպակ 3» (2021), «Կարմիր, սպիտակ և թագավորական կապույտ» ֆիլմերում և «Չարաճճին» հեռուստասերիալում կատարած դերերի շնորհիվ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 24-ին Չիկագոյում, բայց մեծացել է Ինդիանայի Չեսթերթոն քաղաքում[4]։ Նա հաճախել է Չեսթերթոնի ավագ դպրոց, որտեղ լողորդ էր[5]։ Ունի մերձավորարևելյան, միջերկրածովյան և մեքսիկական ծագում[6]։

Նրա մայրը կոսմետոլոգ է, իսկ Թեյլորը ութ երեխաներից երրորդն է[7]։ Պերեսը հանգստյան օրերին անվադողեր է փոխել ընտանեկան ավտոմասերի խանութում[8]։ Լողի համար կրթաթոշակ է ստացել Ֆորդհեմի համալսարանում, սակայն հրաժարվել է դրանից Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարան ընդունվելու համար, որտեղ մասնագիտացել է իսպանական մշակույթ, լեզու և հասարակություն, նաև հեռուստատեսություն և կինո բաժիններում[9]։

Վաղ տարիքում նա օպերային թատրոններում սկսել է խաղալ մյուզիքլներում[10]։ Հետո զբաղվել է մոդելավորմամբ և տեղափոխվել է Լոս Անջելես։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան սկսել է մի շարք միջազգային ճանաչում ունեցող հեռուստասերիալներում կատարած դերակատարումներով, ինչպիսիք են «iCarly», «Արվարձան», «Երիտասարդ և քաղցած», «Սև կոդ» և «Սկանդալ» հեռուստասերիալները[11]։

2020 թվականին կատարել է Մարկո Վալենտին Պենայի դերը Նեթֆլիքսի «Համբույրների կրպակը 2» ֆիլմում, որտեղ նկարահանվել է նաև Ջոյ Լին Քինգը[12]։ Դերակատարման համար ստացել է խորեոգրաֆիայի և կիթառի դասընթացներ[13]։ 2021 թվականին կրկնել է դերը «Համբույրների կրպակը 3» ֆիլմում[14]։

2022 թվականին HBO Max-ի կատակերգական «Չարաճճի» հեռուստասերիալում կատարել է Շեյն Բրոդիի դերը[15]։ Հետո 1Up խաղային կատակերգությունում հանդես է եկել Դասթինի դերով[16][17]։ 2023 թվականին Amazon Prime Video-ի «Կարմիր, սպիտակ և թագավորական կապույտ» ֆիլմում կատարել է Քլերմոնտ Դիասի դերը, նրա խաղընկերը եղել է Նիկոլաս Գալիցինը[18]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

COVID-19 համաճարակի սկզբում դիմակներ պատրաստելու համար համագործակցել է 3D տեխնոլոգիական «Variant Malibu» ընկերության հետ։ Նրանք կրճատել են ավանդական արտադրական թափոնների 90%-ը[19]։ Նա նաև նախագծել է դիմակներ՝ «Համբույրների կրպակ 2» ֆիլմի իր գործընկերների՝ Ջոել Քորթնիի, Ջոյ Քինգի, Մեգան Յանգի և Մեյզի Ռիչարդսոն-Սելլերսի հետ։ Հասույթը տրամադրվել է Չիկագոյի մի կազմակերպության, որն օգնում է իսպանախոս համայնքների հաշմանդամ երեխաներին, մեծահասակներին և հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին[20]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր Հարթակ Նշում(ներ)
2020 Համբույրների կրպակը 2 Մարկո Վալենտին Պենա Netflix [21]
2021 Համբույրների կրպակ 3 [22]
2022 1Up Դասթին
2023 Կարմիր, սպիտակ և թագավորական կապույտ Ալեքս Քլերմոնտ Դիաս Amazon Prime Video [23]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հեռուստասերիալ Դեր Հարթակ Նշում(ներ)
2012 iCarly Քեյթ Nickelodeon [24]
2013 Suburgatory Ռենալդո ABC
2014 Ալֆա տուն Թրենթ Prime Video
Անփույթը MTV
2015 Երիտասարդ և քաղցած Բենջի Ռոդրիգես ABC Family
2016 Սև կոդ Արի Սթրիքս CBS [25]
12 մահացած օրեր Զաք YouTube Red
Դաժան մտադրություններ Մաթեո Դե Լա Վեգա NBC
2017 Ներդրումներ Նւա Տորես Go90 [26]
Մեծ ակնկալիքներ Ջոնաթան Փրայս YouTube
2018 Սկանդալ Քելվին ABC
2022 Չարաճճի Շեյն Բրոդի HBO Max [27]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.seventeen.com/celebrity/hot-guys/a33447599/taylor-zakhar-perez-facts/
  2. 2,0 2,1 2,2 https://www.capitalfm.com/news/kissing-booth-taylor-zakhar-perez-marco-girlfriend/taylor-zakhar-perez-ethnicity/
  3. «9 fun facts about "The Kissing Booth 2" heartthrob Taylor Zakhar Perez who brought Marco to life». Seventeen (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հուլիսի 29.
  4. «Taylor Zakhar Perez: Everything you need to know about 'Kissing Booth 2' star». Entertainment Tonight (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 7.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «15 minutes with Chicago-area native Taylor Zakhar Perez of Netflix's 'The Kissing Booth 2'». Chicago Tribune. 2020 թ․ օգոստոսի 3.
  6. «Taylor Zakhar Perez is a star for the streaming age». Sharp Magazine (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ հունիսի 7.
  7. «The Kissing Booth 2's Taylor Zakhar Perez shares the skin-care lesson he learned the hard way». Popsugar (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ փետրվարի 2.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. «Meet the Hot Boys of the Steamy 'Red, White & Royal Blue' Movie». GQ (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ հունիսի 14.
  9. «Here's everything we know about The Kissing Booth 3 actor Taylor Zakhar Perez». Buzzfeed (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 20.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. «The 'Kissing Booth' star Taylor Zakhar Perez on Cats, Selena and greased abs». The New York Times (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հուլիսի 24.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. «Who is Taylor Zakhar Perez? Meet the actor who plays Marco in The Kissing Booth 2». Elle (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հուլիսի 29.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. «Netflix's The Kissing Booth 2 sets Maisie Richardson-Sellers & Taylor Perez in key roles». Deadline (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 30.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. «Prepare to fall in love with Kissing Booth 2 star Taylor Zakhar Perez». Glamour (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հուլիսի 23.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  14. «Kissing Booth 3 star Taylor Zakhar Perez talks end of Netflix franchise: There will be some heartbreak». Variety. 2021 թ․ օգոստոսի 12.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  15. «Kissing Booth actor Taylor Zakhar Perez on baring it all in HBO Max's 'scandalous' 'Minx'». Entertainment Weekly (անգլերեն).
  16. «WME & Anonymous Content sign 'Kissing Booth 2' breakout star Taylor Zakhar Perez». Deadline. 2021 թ․ փետրվարի 9.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  17. «Ruby Rose replaces Elliot Page in '1Up'». Hollywood Reporter (անգլերեն). 2021 թ․ հունվարի 27.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  18. «Amazon's gay rom-com 'Red, White & Royal Blue' finds leads in Taylor Zakhar Perez, Nicholas Galitzine». Variety. 2022 թ․ հունիս.
  19. «The Kissing Booth 2 star Taylor Zakhar Perez on having to lie about a third movie». Variety (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 3.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  20. «Taylor Zakhar Perez is doing it all». Vman. 2021 թ․ օգոստոսի 9.
  21. «The Kissing Booth 2 star Taylor Zakhar Perez on Marco, Jacob Elordi, and more». Teen Vogue (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հուլիսի 24.
  22. «We got 'The Kissing Booth 3' star Taylor Zakhar Perez to tell us all about what's in his drawers». Cosmopolitan (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 17.
  23. «Taylor Zakhar Perez, Nicholas Galitzine to topline Amazon rom-com 'Red, White & Royal Blue' from director Matthew López». Deadline. 2022 թ․ հունիս.
  24. «Try to get through these photos of Taylor Zakhar Perez without drooling — just try!». Popsugar (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հուլիսի 22.
  25. «Meet Taylor Zakhar Perez: Marco from The Kissing Booth 2». New York Post. 2020 թ․ հուլիսի 24.
  26. «Recognize Taylor Zakhar Perez? He's been in more than just the Kissing Booth trilogy». Popsugar (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հուլիսի 28.
  27. «Taylor Zakhar Perez is 'excited' to strip down for new HBO Max role». E! News. 2022 թ․ փետրվարի 26.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]