Jump to content

Կարմեն Սալինաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմեն Սալինաս
իսպ.՝ Carmen Salinas
Ծնվել էհոկտեմբերի 5, 1939(1939-10-05)[1]
ԾննդավայրՏորեոն, Կոաուիլա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էդեկտեմբերի 9, 2021(2021-12-09)[2][3][4] (82 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԳերեզմանSpanish Cemetery
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, նմանակող, կատակերգու, քաղաքական գործիչ և theatre entrepreneur
Երեխա(ներ)Pedro Plascencia Salinas?

Կարմեն Սալինաս Լոսանո (իսպաներեն՝ Carmen Salinas Lozano․ հոկտեմբերի 5, 1939(1939-10-05)[1], Տորեոն, Կոաուիլա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - դեկտեմբերի 9, 2021(2021-12-09)[2][3][4], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասանուհի, իմպրեսարիո, կատակերգու, քաղաքական գործիչ և թատերական ձեռներեց։ Որպես քաղաքական գործիչ իր կարիերայի ընթացքում կապված էր Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության (PRI) հետ[5][6]։

Նկարահանվել է 115 ֆիլմերում, 70 թատերական աշխատանքներում, 23 հեռուստանովելներում և 9 հեռուստասերիալներում[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալինասը ծնվել է 1939 թվականին՝ Խորխե Պերես Թեխադա Սալինասի և Կարմեն Լոսանո Վիրամոնտեսի ընտանիքում։ Հեռուստատեսությունում դեբյուտը կատարել է 1964 թվականին՝ Էռնեստո Ալոնսոյի ղեկավարությամբ հանդես գալով La vecindad (Հարևանությունը), La frontera (Սահմանը) և El chofer շոուներում[8]։ Հետագայում հանդես է եկել նաև մի շարք պիեսներում, ավելի քան 110 ֆիլմերում[9], և 30-ից ավելի հեռուստատեսային շոուներում[9]։ Նա աշխատել է այնպիսի դերասանների և պրոդյուսերների ընկերակցությամբ, ինչպիսիք են Դենզել Վաշինգտոնը ( Մարդը կրակի մեջ ) և Խուան Օսորիոն[8]։ Սալինասի հաջողված նախագծերց էր նրա «Aventurera» մյուզիքլը, որը ներկայացրել է մի շարք բեմերում[9]։

1956 թվականին Սալինասը և Պեդրո Պլասենսիան ունեցել են որդի՝ Պեդրո Պլասենսիա Սալինասը։ Վերջինս երաժշտական գործեր է հեղինակել, ներառյալ նշանավոր ստեղծագործությունները Necaxa ֆուտբոլային ակումբի և Televisa- ի Noticias ECO և 24 Horas լրատվականների համար[10]։ Պեդրո Պլասենսիա Սալինասը մահացել է անժամանկ՝ 1994 թվականի ապրիլի 19-ին, քաղցկեղից[10],

2021 թվականի նոյեմբերի 11-ին Կարմեն Սալինասը հիպերտոնիայի հետևանքով գլխուղեղի արյունազեղում է ունեցել, որի պատճառով ընկել է կոմայի մեջ։ Նա այդպես էլ ուշքի չի եկել և մահացել է 2021 թվականի դեկտեմբերի 9-ին Մեխիկոյում 82 տարեկան հասակում[11]։

Քաղաքական և օրենսդրական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալինասը 2017 թ․

2015 թվականի մարտին El Universal- ին տված հարցազրույցում Սալինասը հայտարարեց, որ ինքը « պրիիստա / priísta է եղել դեռ այն ժամանակվանից, երբ դարձել է դատողունակ»[12]։

2015- թվականին PRI կուսակցությունը Սալինասին ներառել է իր համամասնական ցուցակում՝ չորրորդ ընտրական շրջանից ընտրվելու համար։ Նա տեղ է գրավել Մեքսիկայի Կոնգրեսի LXIII օրենսդիր մարմնի պատգամավորների պալատում ; Սալինասը ընդգրկվել է գենդերային հավասարության, ռադիոյի և հեռուստատեսության և առողջապահության հանձնաժողովներում[13]։ Սալինասը, որն ավարտել էր միայն տարրական դպրոցը, օրենսդիր մարմնի բոլոր պատգամավորներից ամենացածր կրթական մակարդակն ուներ[14]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալինաս, c. 1960-ական թթ
Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
1967 La vida inútil de Pito Pérez Նորամուտի ֆիլմըm
1972 Doña Macabra Լյուսիլա
1972 El rincón de las vírgenes Պանչա Ֆրեգոզո
1973 El diablo en persona Բենեդիտա
1974 Calzonzin inspector Դոնյա Էմե
1974 Tívoli Չապաս
1975 Bellas de noche La Corcholata
1975 Las fuerzas vivas Դոնյա Օրտենզիա
1975 Albures mexicanos
1976 La palomilla al rescate Բենեդիտա
1977 Las cenizas del diputado Դորոթեա
1977 Las ficheras: Bellas de noche II parte La Corcholata
1978 El lugar sin límites Լյուսի
1978 Carnival Nights
1978 Tarjeta verde
1979 Ratero Լյորոնա
1979 The Loving Ones / Սիրելիները
1979 Midnight Dolls / Կեսգիշերային տիկնիկներ
1979 El secuestro de los cien millones
1980 A paso de cojo Լյորոնա
1980 Las tentadoras
1981 El sexo sentido Թիա Լուպե
1981 Que viva Tepito! Կոնչա
1981 El testamento Դոնյա Կլեո
1981 The Pulque Tavern / Պուլկե պանդոկը
1981 D.F./Distrito Federal
1981 Las noches del Blanquita
1982 El rey de los albures
1982 La pulquería 2
1982 Las pobres ilegales Պետրա
1984 Las Glorias del Gran Puas
2004 Man on Fire / Մարդը կրակի մեջ Guardian Three / 3-րդ պահապան
2007 La misma luna Դոնյա Կարմեն
2011 La otra familia Դոնյա Չույ
2011 ¿Alguien ha visto a Lupita? Չեսպիտա
2014 The Popcorn Chronicles / Եգիպտացորենային տարեգրություններ Ինքն իր կերպարն է մարմնավորել։
2019 Ruta Madre Դոնյա Սեսի
2022 The Valet Սեսիլիա Դերասանուհու վերջին դերակատարումն ամփոփող այս ֆիլմը թողարկվել է նրա մահից հետո։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալինաս,  1956 թ․
Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
1964 Casa de vecinidad Հեռուստատեսային նորամուտը
1966 La razón de vivir
1967 Frontera Պանչա Ֆրեգոզո
1970 La sonrisa del diablo Բենեդիտա
1971 Sublime redención Դոնյա Էմե
1977 Variedades de media noche Կատակերգակ 6 դրվագ
1979 Elisa
1989 La hora marcada Էլլա "El último metro" դրվագում
1990–1997 Mujer, casos de la vida real 2 դրվագ
1992–1993 María Mercedes Ֆիլոգոնիա
1995–1996 María la del Barrio Ագրիպինա
1996 La antorcha encendida Կամիլա
1997–1998 Mi pequeña traviesa Դոնյա Մատի
1998 Preciosa Դոնյա Պաչիս
1999–2000 Hasta en las mejores familias Ինքն իր կերպարն է մարմնավորել։ Հյուր
2000–2001 Abrázame muy fuerte Սելիա Ռամոս
2002 Entre el amor y el odio Չելո
2003–2004 Velo de novia Մալվինա Գոնսալես
2005–2006 Los perplejos Կորչոլատա
2006–2007 Mundo de fieras Կանդելարիա դե Բառիոս
2009 Adictos Սոֆյա 6 դրվագ
2009 Mujeres asesinas Կարմեն Խիմենես "Carmen, honrada" դրվագում
2009 Los simuladores Լուպե Գոնսալես "Fin de semana" (2-րդ եթերաշրջան, դրվագ 15)
2009–2010 Hasta que el dinero nos separe Արկադիա Ալկալա
2010–2011 Triunfo del amor Մալագրոս Ռոբլես Վդա. դե Մարտինես
2012 La familia P. Luche Ինքն իր կերպարն է մարմնավորել։ 1 դրվագ
2012–2013 Porque el amor manda Լուիզա "Չատիտա" Էռերա
2014–2015 Իմ սիրտը քոնն է Յոլանդա դե Կաստրո
2016 Sueño de amor Մարգարիտա Մանսանարես
2016-2020 Nosotros los guapos Էնկառնասիոն Ֆլորես "Դոնյա Կուկա"
2018–2019 Mi marido tiene más familia Դոնյա Քրիստինա Դիաս
2021 Mi fortuna es amarte Մարգարիտա "Մագոս" Դոմինգես Նեգրետե

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Մրցանակը Անվանակարգը Telenovela Արդյունքը
1993 թ TVyNovelas մրցանակաբաշխություն Լավագույն դերասանուհի Մարիա Մերսեդես Հաղթանակ
1996 թ Մարիա լա դել Բարիո Առաջադրված
1999 թ Preciosa Հաղթանակ
2001 թ Աբրազամե Մույ Ֆուերտե Առաջադրված
2002 թ Entre el Amor y el Odio
Հատուկ մրցանակ գեղարվեստական կարիերայի համար Հաղթանակ
2003 թ Հատուկ մրցանակ՝ դերասանական 50-ամյա գործունեության համար
2010 թ Լավագույն առաջատար դերասանուհի Hasta que el dinero nos separe Առաջադրված
2012 թ Triunfo del amor
2013 թ Հատուկ մրցանակ՝ ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար Հաղթանակ
2008 թ Premios Diosas de Plata / Պրեմիոս Դիոսաս դե Պլատա Կանացի փոքր դերի լավագույն կատարում Միսմա Լունա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 https://twitter.com/VengaLaAlegria/status/1469179760815312898
  3. 3,0 3,1 3,2 https://www.infobae.com/america/entretenimiento/2021/12/10/carmen-salinas-fallecio-a-los-82-anos-de-edad/
  4. 4,0 4,1 4,2 https://cnnespanol.cnn.com/2021/12/10/carmen-salinas-muere-actriz-mexicana-orix/
  5. «Sistema de Información Legislativa». sil.gobernacion.gob.mx.
  6. Andrew Herrera, Karena (2021 թ․ դեկտեմբերի 9). «Muere la actriz Carmen Salinas». Televisa.com (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. Rodríguez, Darinka (2021 թ․ դեկտեմբերի 10). «Fichera, aventurera y malhablada: fallece la actriz mexicana Carmen Salinas». El País México (իսպաներեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 12-ին.
  8. 8,0 8,1 «Carmen Salinas llega a 79 años a la espera de homenaje en Coahuila». Expansión. 2012 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Conoce el perfil profesional de Carmen Salinas, candidata a diputada plurinominal del PRI». EmeEquis. 2015 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
  10. 10,0 10,1 Cruz Barcenas, Arturo (2007 թ․ ապրիլի 16). «"Pedro Plascencia era el arreglista de mis imitaciones; las enterré con él"». La Jornada. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
  11. «La actriz mexicana Carmen Salinas está en coma tras sufrir un derrame cerebral». Univisión. 2021 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 11-ին.
  12. El Universal (2015 թ․ հունիսի 3). «He sido priísta desde que tengo uso de razón: Carmen Salinas». El Siglo de Torreón. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
  13. «SIL :: Sistema de Información Legislativa-PopUp Legislador». sil.gobernacion.gob.mx. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
  14. Rodríguez, Esteban David (2015 թ․ սեպտեմբերի 29). «Cae nivel educativo en Cámara de Diputados». El Universal. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմեն Սալինաս» հոդվածին։