Կարեն Փիրս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Փիրս
անգլ.՝ Karen Pierce
 
Կրթություն՝ Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և Գիրթոն քոլեջ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 23, 1959(1959-09-23) (64 տարեկան)
Ծննդավայր Պրեստոն, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
Ի ծնե անուն բրիտանական անգլերեն՝ Karen Elizabeth Pierce
Ամուսին Charles Roxburgh?
 
Պարգևներ
Սուրբ Միքայել և Սբ Ջորջ շքանշանների կրող և Սուրբ Միքաելի և Սուրբ Քևորգի շքանշանի ասպետ

Կարեն Էլիզաբեթ Փիրս (անգլ.՝ Karen Elizabeth Pierce, սեպտեմբերի 23, 1959(1959-09-23), Պրեստոն, Լանկաշիր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դիվանագետ, ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն է ստացել Լանկաշիրի և Հերթոն քոլեջի (Քեմբրիջ) կանանց միջնակարգ դպրոցում։ 2012 թվականին Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում (LSE) ստացել է մագիստրոսի աստիճան միջազգային ռազմավարության և դիվանագիտության ոլորտում։

1981 թվականին աշխատանքի է անցել արտաքին գործերի նախարարությունում (Ֆորին-գրասենյակ)։ 1984 թվականին ճապոներենի ուսուցման շրջանից հետո Տոկիոյում նշանակվել է դեսպանության երրորդ քարտուղար։ 1987 թվականին վերադարձել է Լոնդոն և աշխատանքի ընդունվել Ֆորին-գրասենյակի անվտանգության քաղաքականության բաժնում։ 1992-1995 թվականներին աշխատել է Վաշինգտոնում որպես դեսպանի անձնական քարտուղար։ 1996-2000 թվականներին զբաղեցրել է տարբեր պաշտոններ Ֆորին-գրասենյակում՝ Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի խմբի ղեկավար (1996-1997 թվականներ), Բալկանների դեպարտամենտի պետի տեղակալ (1997-1999 թվականներ) և նորությունների բաժնի ղեկավար (1999-2000 թվականներ)[1]։

2006-2009 թվականներին եղել է Նյու Յորքում ՄԱԿ-ին առընթեր Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ։ Այդ պաշտոնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի պարտականությունները կատարել է 2007 թվականի ապրիլին և 2008 թվականի մայիսին։ 2009-2012 թվականներին ղեկավարել է Հարավային Ասիայի և Աֆղանստանի հարցերով Ֆորին գրասենյակի վարչությունը՝ հանդես գալով որպես Աֆղանստանի և 2010 թվականի հունիսից մինչև 2011 թվականի հունիսը Պակիստանի հարցերով Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ։

2018 թվականի հունվարի 22-ից ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչն է՝ փոխարինելով Մեթյու Ռայկրոֆթին և դառնալով այդ պաշտոնում առաջին կինը[2]։

Գործողությունները ՄԱԿ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրինականության և մարդու իրավունքների խախտում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 19-ին հանդես գալով Անվտանգության խորհրդում՝ Փիրսը նշել է Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող Ղրիմի բնակիչների իրավունքների խախտումը։ Նրա խոսքով՝ նրանց «մերժվել է բազային ծառայությունների հասանելիությունը, քանի որ նրանք հրաժարվել են փոխել քաղաքացիությունը, ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին»[3]։ Նույն վայրում Փիրսը հիշատակել է Հարավային Սուդանը՝ նշելով, որ բոլոր կողմերը պետք է պահպանեն արդարադատությունը, որպեսզի վերականգնեն հասարակական կարգը։

Փիրսի խոսքով՝ ամենակոպիտ խախտումները գրանցվել են Սիրիայում։ Նա նշել է, որ տեղի բնակիչները ստիպված են եղել սովի ենթարկվել, քանի որ Կարմիր Խաչի մարդասիրական բեռներն իրենց մոտ չեն թողնում։ Նրանց արտաքսել են նաև Հալեպի և Սիրիայի այլ քաղաքների տներից։ Նրա խոսքով՝ տեղի բնակիչների դեմ օգտագործվել են զանգվածային ոչնչացման զենքեր, ինչպես նաև դպրոցների ու հիվանդանոցների ռմբակոծություններ։

Ույգուրների վիճակը Չինաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերին Փիրսը ներկայացրել է Մեծ Բրիտանիայի հայտարարությունը, որը ստորագրել են 22 այլ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, որը կոչ է արել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին Չինաստանի Սինցզյան-Ույգուրյան շրջանում ապահովել ույգուրների համակենտրոնացման ճամբարների անարգել մուտքը։ Դրան ի պատասխան, չինական ներկայացուցիչները համոզել են մի քանի ավտորիտար երկրների պատվիրակություններին հակա-հայտարարություն գրել, որը ներկայացնում է Չինաստանի գործողությունները Սինցզյանում որպես ահաբեկչության և կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի փորձ[4]։

Հաղորդակցման ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիրսը հայտնի է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ շփվելու իր կռվարար ոճով։ Նրա խոսքերով[5]՝

Դրա մեջ կա թատրոնի ինչ-որ տարր։ Ի թիվս այլ բաների՝ մենք պետք է ռուսներին ցույց տանք, որ մեզ չի կարելի խառնել։ Անվտանգության խորհրդում բոլորին հաճելի է նրանց հակահարված տալ և ցույց տալ, որ քննարկումն այնպես չի ընթանում, ինչպես իրենք են ուզում, և որ իրենց բոլոր հնարքներն ու սուտը չեն անցնի։

Մյուս կողմից՝ Փիրսն ընդունում է Անվտանգության խորհրդի գործընկերների հետ լավ անձնական հարաբերություններ պահպանելու անհրաժեշտությունը[5].

Ընդհանուր առմամբ՝ [անվտանգության] խորհրդի անդամների մեծ մասը պահպանում են անձնային, համեմատաբար լավ հարաբերություններ, և դա օգնում է [աշխատանքում]։ Չարությունը թաքցնելը խելամիտ չէ, քանի որ հաջորդ օրը մենք ստիպված կլինենք քննարկել մեկ այլ ճգնաժամ, և օգտակար բան անելու համար միասնություն կպահանջվի։

Հագուստի ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիրսը կոտրել է ՄԱԿ-ի դրես կոդ կարծրատիպերը․ միագույն կոստյումի փոխարեն նա նախընտրում է վառ գույների զգեստներ և բարձր կրունկներով կոշիկներ[6]։ Մի անգամ Փիրսն անվտանգության խորհրդի նիստին հայտնվել է կաշվե բաճկոնով և կարմիր-սև բոայով[5]։ Իր համար ոճի տիպար է երգչուհի Դեբի Հարրիին[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսինը՝ Չարլզ Ռոքսբուրգը, բրիտանական գանձապետարանի բարձրաստիճան աշխատակից է[7]։ Զույգը 1991 և 1997 թվականներին ունեցել է որդիներ։

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին Vogue ամսագիրը Փիրսին ընդգրկել է Մեծ Բրիտանիայի 25 ամենաազդեցիկ կանանց ցուցակում՝ նշելով նրա դերն ընդդեմ Ռուսաստանի դիմակայությունում[8]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սուրբ Միքաելի և Սուրբ Քևորգի շքանշանի ասպետ», 2018 թվականի հունիսի 9-ին՝ «բրիտանական արտաքին քաղաքականությանը մատուցած ծառայությունների համար»[9]։ Տարբերանշանները շնորհվել են 2019 թվականի փետրվարի 13-ին արքայադուստր Աննայի կողմից Բուքինգհեմյան պալատում[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Change of UK's Permanent Representative to the United Nations and World Trade Organisation in Geneva». Foreign and Commonwealth Office. 2011 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  2. Постпредом Великобритании в ООН впервые стала женщина
  3. Британский постпред в ООН заявила об ущемлении прав украинцев в Крыму
  4. In the UN, China uses threats and cajolery to promote its worldview, The Economist, Dec 7th 2019
  5. 5,0 5,1 5,2 Karen Pierce, UK ambassador to the UN: ‘We can’t be pushed around’
  6. 6,0 6,1 Call Me Dame Karen: UK’s Ambassador Dashes Style With Diplomacy
  7. «Charles Roxburgh - GOV.UK». www.gov.uk.
  8. The Vogue 25: Meet The Women Shaping 2019, Vogue
  9. «Supplement 62310, page B3». The London Gazette. 2018 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  10. «Formal investiture of Dame Karen Pierce today at Buckingham Palace». Постоянное представительство Великобритании при ООН. 2019 թ․ փետրվարի 13. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարեն Փիրս» հոդվածին։