Կարգավորիչ (սարք)
Կարգավորիչ ավտոմատ, սարք, որի միջոցով կատարվում է ավտոմատ կարգավորում, պահպանում է պրոցեսի կամ տեղակայման պարամետրը տրված սահմաններում, ապահովում նրա փոփոխությունը տրված օրինաչափությամբ (ծրագրային կարգավորում) կամ որևէ արտաքին չափվող պրոցեսին համապատասխան (հետևող կարգավորում)։ Կախված կարգավորման սկզբունքից, զգայուն տարրի՝ տվիչի օգնությամբ, կարգավորիչը չափում է կամ կարգավորվող մեծությունը, կամ էլ խոտորման ազդեցությունը և փոխակերպիչ կամ հաշվիչ սարքի օգնությամբ կարգավորման օրենքին համապատասխան իրականացնում ներգործությունը օբյեկտիկարգավորող օրգանի վրա։ Գործադիր սարքը, որն իրականացնում է կարգավորող օրգանի տեղափոխումը, անվանում են սերվոհաղորդակ։
Տարբերում են ստատիկ և աստատիկ կարգավորիչներ։ Կարգավորիչի տարրերի իներցիոնության հետևանքով նրա ելքի մեծությունը՝ , նկարագրվում է դիֆերենցիալ հավասարումով, որտեղ (-ը կարգավորվող մեծության ընթացիկ արժեքն է, -ն՝ տրված արժեքը)։ Եթե ֆունկցիան անընդհատ է, ապա կարգավորիչը կոչվում է անընդհատ գործողության։ Եթե կարգավորիչում կատարվում է ազդանշանի քվանտացում, ապա կարգավորիչը կոչվում է ընդհատ գործողության։ Այն կարգավորիչները, որոնցում կարգավորող օրգանի վրա անմիջապես ազդում է զգայուն տարրի ելքի մեծությունը, կոչվում են ուղղակի գործողության կարգավորիչներ, իսկ այն կարգավորիչները, որոնք ունեն կողմնակի աղբյուրից էներգիայի ընդունումը կարգավորող հզորության ուժեղացուցիչներ, ոչ ուղղակի գործողության կարգավորիչներ են։ Կարգավորիչի յուրահատուկ տեսակ է էքստրեմալ կարգավորիչը։ Ըստ կարգավորվող մեծության տարբերում են՝ ճնշման, ջերմաստիճանի, մակարդակի, արագության, ծախսի, էլեկտրական լարման, հոսանքի ուժի, հաճախականության, հզորության և այլ կարգավորիչներ։ Կարգավորիչի հիմնական հանգույցներն են չափող, համեմատող և կատարող օրգանները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 315)։ |