Jump to content

Տվիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

//Տվիչ, չափիչ, ազդանշանային, կարգավորիչ կամ կառավարիչ հարմարանքի տարր, որը վերահսկվող մեծությունը (ճնշումը, ջերմաստիճանը, հաճախականությունը, արագությունը, լույսի ուժը, լարումը, էլեկտրական հոսանքը և այլն) փոխակերպում է չափման, պահման, գրանցման և կառավարվող պրոցեսների վրա ներգործելու համար հարմար ազդանշանի։ Տվիչի կազմի մեջ են մտնում ընկալող (զգայուն) օրգանը և մեկ կամ մի քանի միջանկյալ փոխակերպիչներ։ Հաճախ տվիչը բաղկացած է լինում միայն ընկալող օրգանից (օրինակ, ջերմազույգ, դիմադրության ջերմաչափ և այլն)։ Առավել տարածված են ունակային տվիչ, ինդուկտիվ տվիչ և այլն։ Չափումների Միասնականության ապահովման պետ․ համակարգը (ՀՊՍՏ 16263-16270) հանձնարարում է գրականության մեջ հաճախ հանդիպող «Տվիչ» տերմինի փոխարեն կիրառել չափիչ փոխակերպիչ տերմինը։Տվիչները նախատեսված են չափումների և կարգաբերման համար

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։