Աստատիկ կարգավորիչ
Արտաքին տեսք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6b/%D0%90%D1%81%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9_%D1%80%D0%B5%D0%B3%D1%83%D0%BB%D1%8F%D1%82%D0%BE%D1%80.png/220px-%D0%90%D1%81%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9_%D1%80%D0%B5%D0%B3%D1%83%D0%BB%D1%8F%D1%82%D0%BE%D1%80.png)
Աստատիկ կարգավորիչ, ավտոմատ կարգավորիչ, որը կարգավորվող մեծության կայունացած սխալի արժեքը պահպանում է անփոփոխ՝ կարգավորման համակարգի վրա ցանկացած արտաքին ազդեցության դեպքում։ Պարզագույն Աստատիկ կարգավորիչում հեղուկի ծախսը ավելանալու (պակասելու) դեպքում լողանը իջնում (բարձրանում) է և փակում վերին (ստորին) կոնտակտը։ Շարժիչի խարսխին տրվում է լարում, որը պտտվելով փոփոխում է փականի դիրքը։ Վերջինս ավելացնում (պակասեցնում) է հեղուկի մուտքը և վերականգնում նրա մակարդակը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 575)։ ![]() |