Կասպեր Իդլանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կասպեր Իդլանդ
նորվ.՝ Kasper Idland
հունիսի 21, 1918(1918-06-21) - մայիսի 25, 1968(1968-05-25) (49 տարեկան)
ԾննդավայրՍաննես, Նորվեգիա
Մահվան վայրՀանթինգդոն, Նյու յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունՆորվեգիա Նորվեգիա
ԶորատեսակՆորվեգիայի բանակ
Ծառայության տարիներ1940—1945
ԿոչումԵրկրորդ լեյտենանտ
ԶորամասՄիացյալ Թագավորություն Հատուկ գործողությունների կառավարման կենտրոն
Նորվեգիա 1-ին նորվեգական առանձնակի գումարտակ
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Պարգևներ


Կասպեր Իդլանդ (նորվ.՝ Kasper Idland, հունիսի 21, 1918(1918-06-21), Figgjo, Սաննես, Ռուգլան, Նորվեգիա - մայիսի 25, 1968(1968-05-25), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), նորվեգական դիմադրության անդամ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[1]։

Մանկություն և դպրոցական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասպեր Իդլանդը ծնվել է Սաննես ոչ մեծ գյուղում, որը գտնվում է Նորվեգիայի հարավում։ Կարսթեն և Գուդուն Բերգ Իդլանդների երկրորդ երեխան է։ 1937 թվականին, 3,5 տարի ռազմական դպրոցում սովորելուց հետո, ստացել է սերժանտի կոչում։ Այնուհետև սովորել է փոստային աշխատողների դպրոցում, որը ավարտելուց հետո աշխատել է Ստավանգերի փոստային բաժանմունքում[1]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին, երբ Նորվեգիան գրավվեց Ֆաշիստական Գերմանիայի կողմից, Իդլանդը զորակոչվեց նորվեգական զինված ուժեր՝ մասնակցելով Դիրդալի մոտ տեղի ունեցած մարտերին (Դանիա-Նորվեգական ռազմագործողություն)։ Մադլի գյուղից ոչ հեռու Կասպերը գերի ընկավ, բայց ավելի ուշ ազատվեց գերությունից[1]։

Լինգեի գումարտակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի սեպտեմբերին Իդլանդը նավակով տեղափոխվեց Շոտլանդիա և շուտով անդամագրվեց 1-ին նորվեգական առանձնակի գումարտակին։ 1941 թվականի դեկտեմբերին բրիտանական կոմանդոսի կազմում Իրլանդը մասնակցեց Ռեյնեի ռազմագործողությանը[1]։

Վեմորկի հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականին Իդլանդը Վեմորկի դեմ ռազմագործողությանը շրջանակներում մասնակցեց երկու գործողության, որի նպատակն էր ոչնչացնել Վեմորկ հիդրոէլեկտրակայանը, որը արտադրում էր ծանր ջուր։ Այս ռազմագործողությունը կարևորվում էր այն հանգամանքով, որ գերմանացիները ցանկանում էին Վեմորկում ստեղծել միջուկային զենք։ Առաջադրանքը կատարելուց հետո Կասպերը դիվերսիոն խմբի 4 անդամների հետ դահուկներով փախավ Շվեդիա[1][2]։

Vestige 4[խմբագրել | խմբագրել կոդը]

1944-1945 թվականներին Իդլանդը ակտիվ մասնակցություն ունեցավ «Vestige 4» դիմադրության ստորաբաժանման գործունեությունում։ Խմբի հիմնական նպատակը ռազմական նավերի սաբոտաժն էր։ Սակայն Իդլանդի խումբը այդպես էլ ոչ մի նավի սաբոտաժ չիրականացրեց։ Այս խմբի կազմում 1945 թվականին նա մասնակցեց Բերքրաիմեի մոտ տեղակայված գերմանական ռազմաբազայի հրդեհման գործողությանը[1]։

Ետպատերազմյան տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո Կասպեր Իդլանդը ապրեց Ստանվանգերում մինչև 1955 թվականը, որից հետո տեղափոխվեց ԱՄՆՆյու յորք նահանգի Հանթինգդոն քաղաքում, որտեղ ապրեց մինչև իր մահը՝ 1968 թվականի մայիսի 25։ 1955 թվականին Իդլանդի ծննդավայրում նրա պատվին բացեցին հուշահամալիր[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Nils Helge Amdal (12 March 2008). "Kasper Idland". (անգլ.)
  2. Kraglund, Ivar (1995). "tungtvannssabotasjen". In Dahl; Hjeltnes; Nøkleby; Ringdal; Sørensen. Norsk krigsleksikon 1940-45. Oslo: Cappelen. pp. 425–426. ISBN 82-02-14138-9. (նորվ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասպեր Իդլանդ» հոդվածին։