Հակոն VII թագավորի 70-ամյակին նվիրված մեդալ
Հակոն VII թագավորի 70-ամյակին նվիրված մեդալ նորվ.՝ Haakon VIIs 70 års Medalje | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | ![]() | ||||
Տեսակ | jubilee medal? | ||||
Պարգևատրող | Հոկոն VII | ||||
Կարգավիճակ | չի շնորհվում | ||||
Վիճակագրություն | |||||
Պարամետրեր | տրամագիծը 32 մմ | ||||
Հիմնադրման ամսաթիվ | հոկտեմբերի 27, 1942 | ||||
Պարգևատրման քանակը | 9500 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | Հոկան VII թագավորի ոսկե հոբելյանին նվիրված մեդալ | ||||
Կրտսեր պարգև | Հոկան VII թագավորի 100-ամյակին նվիրված մեդալ | ||||
![]() |
Հակոն VII թագավորի 70-ամյակին նվիրված մեդալ, Նորվեգիայի պետական պարգև։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոն VII թագավորի 70-ամյա հոբելյանը համընկավ գերմանա-ֆաշիստական զորքերի կողմից Նորվեգիայի օկուպացիայի հետ, որի ժամանակ թագավորը գտնվում էր Լոնդոնում՝ գլխավորելով վտարանդի կառավարությունը։ Հակոն VII թագավորի 70-ամյակին նվիրված մեդալը հաստատվել է 1942 թ.-ի հոկտեմբերի 27-ին Հակոն VII-ի կողմից որպես Նորվեգիայի զինված ուժերի զինծառայողներին պարգևատրելու համար, ովքեր գործել են Մեծ Բրիտանիայի տարածքում։ Սկզբնական շրջանում մեդալը շնորհվել է ժապավենի տեսքով, իսկ մեդալները պատրաստվել են 1946 թ.-ին՝ պատերազմի ավարտից և թագավորական ընտանիքի՝ նորվեգիա վերադառնալուց հետո Օսլոյում գտնվող Հակոբ Տոստրապի ոսկերչական արհեստանոցում[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդալը շրջանաձև է և պատրաստված բրոնզից։ Վերին հատվածում պատկերված է թագավորական զինանշանը։ Դիմային հատվածում պատկերված է թագավորը ադմիրալի համազգեստով, որի շուրջ գրված է «HAAKON 7 NORGES KONGE»: Դիմանկարի ներքևում գրված է փոքր տառերով գրված է «О. SORENSEN»՝ ցույց տալով նորվեգացի դիզայներ Օսկար Սորենսին, ով մշակել է մեդալի դիզայնը։
Մեդալի հակառակ կողմում շրջանակի մեջ Սուրբ Ալաֆի շքանշանի շղթայի պատկերը՝ մեջտեղում գրված «TIL MINNE OM / 70 ÅRSDAGEN / 3 AUGUST 1942»: Ներքևում, շղթայից քիչ վերև փոքր տառերով գրված է «J TOSTRUP»՝ ցույց տալով նորվեգացի ոսկերիչ Հակոբ Տոստրապին, ում արհեստանոցում ձուլվել է մեդալը[2]։
Մեդալի վերևի հատվածում՝ թագի վրա ամրացված է օղակ, որի միջոցով այն ամրացված է ժապավենին։
Մեդալի ժապավենը մետաքսից է, կարմիր գույնի կենտրոնում երկու դեղին գծերով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Norwegian Decorations». kongehuset.no. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Haakon VII 70th Anniversary Medal». Imperial War Museums. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 16-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Norway: Medal for the 70th birthday of King Haakon VII (անգլերեն)
- Medal for the 70th birthday of King Haakon VII (անգլերեն)
- Haakon VII's 70-års-medalje Արխիվացված 2015-09-12 Wayback Machine (նորվեգերեն)
- H.VII 70-еrs med.: Haakon VIIs 70 еrs medalje(չաշխատող հղում) (նորվեգերեն)