Վեմորկի հարձակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վեմորկի հարձակում, երկու ռազմագործողություն, որը տեղի է ունեցել 1942 և 1943 թվականներին նորվեգական դիմադրության զինվորականների կողմից: Ռազմագործողության նպատակն էր ոչնչացնել Վեմորկ հիդրոէլեկտրակայանը, որը արտադրում էր ծանր ջուր: Այս ռազմագործողությունը կարևորվում էր այն հանգամանքով, որ գերմանացիները ցանկանում էին Վեմորկում ստեղծել միջուկային զենք: Առաջադրանքը կատարելուց հետո դիվերսիոն խմբի 5 անդամներ դահուկներով մեկնեցին Շվեդիա[1]։

Էլեկտրակայանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեմորկ հիդրոէլեկտրակայանը գտնվում է Նորվեգիայի Թին կոմունայում գտնվող Րյուկան քաղաքի մոտ: Կայանը կառուցվել է «Նորսկ Հիդրո» նավթամետալուրգիական ընկերության կողմից և բացվել 1911թ.-ին: Հիմնական նպատակը եղել է պարարտանյութերի արտադրության համար ազոտի ստացումը: Հետագայում Վեմորկը դարձավ աշխարհում առաջին գործարանը, որը սկսեց արդյունաբերական չափերի հասնող արտադրությյուն ծանր ջրի ստացման համար: Այն ստացել են ջրածնից և օգտագործել ազտոի ստացման գործընթացում:

Նախքան 1940 թվականի ապրիլի 9-ին գերմանական ներխուժումը՝ Ֆրանսիայի կողմից ուղարկված հատուկ պաշտոնատար անձինք էլեկտրակայանում գտնվող 185 կգ ծանր ջուրը տեղափոխեցին Ֆրանսիա մինչև պատերազմի ավարտը: Սակայն կայանը գրավելուց հետո գերմանացիները կարողացան վերականգնել այն և սկսել ծանր ջրի արտադրություն: Գերմանացիները ցանկանում էին այստեղ ստեղծել միջուկային զենք, ինչը խիստ անհանգստացրեց Հակահիտլերյան կոալիցյաի ուժերին:

Նախքան կայանի ոչնչացման ռազմագործողությունը՝ իրականացվեց մեկ այլ գործողություն, որի շրջանակներում կայանից ոչ հեռու իջեցվեց բրիտանահպատակ 4 նորվեգացիներից կազմված դասակ:

«Անծանոթը» գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի ուշ սկսվեց գործողության երկրորդ փուլը («Անծանոթ» ռազմագործողություն): Բրիտանական ինքնաթիռներով դեսանտ իջեցվեց կայանի մոտակա լեռներում, ովքեր պետք է կապ հաստատեին առաջապահ խմբի հետ և անձամբ իրականացնեն դիվերսիան: Վատ եղանակի պատճառով դեսանտայիններին տեղափոխող մի քանի ինքնաթիռ բախվեց ժայռերին և վթարի ենթարկվեց: Կենդանի մնացածները ձերբակալվեցին Գեստապոյի աշխատակիցների կողմից:

«Գանարսայդ» ռազմագործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականին «Գանարսայդ» ռազմագործողության շրջանակներում նորվեգացիներից և անգլիացիներից կազմված խմբին երկրորդ փորձից հետո հաջողվեց ոչնչացնել Վեմորկի հիդրոէլեկտրակայանը: Կայանը այդպես էլ չվերականգնեցին, իսկ ծանր ջուրը տեղափոխեցին Գերմանիա:

Անդրադարձը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1965 թվականին էկրան բարձրացավ բրիտանական «Տելեմարկի հերոսները» ֆիլմը, որը պատմում էր «Գանարսայդ» ռազմագործողության մասին:
  • 2010 թվականին ձայնագրվեց շվեդական «Sabaton» երաժշտական խմբի «Coat of Arms» ալբոմը, որտեղ կա Վեմորկի հարձակմանը նվիրված «Saboteurs» («Դիվերսանտները») երգ:
  • 2015 թվականի սկզբին էկրան բարձրացավ վեց սերիայից կազմված կարճամետրաժ ֆիլմ, որը կոչվում է «Ծանր ջուր» («The Heavy Water War»): Այն նկարահանվել է Բրիտանիայի, Նորվեգիայի և Դանիայի համատեղ համագործակցությամբ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kraglund, Ivar (1995). "tungtvannssabotasjen". In Dahl; Hjeltnes; Nøkleby; Ringdal; Sørensen. Norsk krigsleksikon 1940-45. Oslo: Cappelen. pp. 425–426. ISBN 82-02-14138-9. (նորվ.)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]