Կառլ Ցելեր
Կառլ Ցելեր | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Carl Zeller[1][2][3] |
Ի ծնե անուն | գերմ.՝ Carl Adam Johann Nepomuk Zeller |
Ծնվել է | հունիսի 19, 1842[4][5][1][…] Sankt Peter in der Au, Amstetten District, Ստորին Ավստրիա, Չեխիա[1][2][3] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | օգոստոսի 17, 1898[4][5][1][…] (56 տարեկան) Weikersdorf, Բադեն, Ստորին Ավստրիա[3] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն[1][3] |
Ժանրեր | օպերա[1] և օպերետ[1] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, պետական ծառայող և իրավաբան |
Գործիքներ | դաշնամուր[1] |
Աշխատավայր | Q117337577?[1][2][3] |
Կրթություն | Վիեննայի համալսարան (1869)[1][2][3] և Stiftsgymnasium Melk? (1860)[3] |
Անդամակցություն | Wiener Hofmusikkapelle?[1][3] |
Պարգևներ | |
![]() |
Կառլ Ցելեր (գերմ.՝ Carl Adam Johann Nepomuk Zeller,հունիսի 19, 1842[4][5][1][…], Sankt Peter in der Au, Amstetten District, Ստորին Ավստրիա, Չեխիա[1][2][3] - օգոստոսի 17, 1898[4][5][1][…], Weikersdorf, Բադեն, Ստորին Ավստրիա[3]), ավստրիացի կոմպոզիտոր, Վիեննայի օպերետի դասական։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլ Ցելերը ծնվել է բժշկի ընտանիքում, որը մահացել է որդու ծնվելուց մեկ տարի չանցած։ Մանկուց նվագել է տարբեր երաժշտական գործիքներ, այդ թվում՝ երգեհոն Ի. Բրանդշտետերի մոտ[6]։ Երգել է Վիեննայի տղաների երգչախմբում։
1869 թվականին իրավաբանական կրթություն է ստացել Վիեննայի համալսարանում։ Միաժամանակ կոմպոզիտորական արվեստ է սովորել Սիմոն Զեխտերի մոտ։
Այնուհետև աշխատել է կրթության նախարարությունում՝ ազատ ժամանակ գրելով երգեր, խորալներ, իսկ 1876 թվականից՝ նաև օպերետներ։ Ցելերի առաջին օպերետը՝ «Ջոկոնդան», մեծ հաջողությամբ բեմադրվել է Վիեննայում և Լայպցիգում։
1875 թվականին ամուսնացել է Աննա Մարիա Շվեցի հետ (Anna Maria Schwetz)։
Ցելերը մի քանի օպերետների հեղինակ է, որոնցից հայտնի են հատկապես երկուսը՝ «Թռչունների վաճառողը» (1891) և «Մարտին հանքափորը» (1894)։
1895 թվականին Ցելերը հեռացվել է նախարարությունից, ձերբակալվել և մեղադրվել սուտ վկայություն տալու մեջ։ Դժբախտությունը լրացնելու համար Ցելերը ընկնելուց վնասել է ողնաշարը և մնացած օրերը տառապել է այդ հիվանդությունից, իսկ հետո՝ հոգեկան խանգարումից։ Նրա վերջին օպերետան ավարտել է Հովհաննես Բրանդտը։
Օպերետների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոկոնդա (Joconde, 1876)
- Ֆորնարինա (Die Fornarina, 1878)
- Կարբոնարի (Capitän Nicoll, oder Die Carbonari, 1880)
- Թափառաշրջիկ (Der Vagabund, 1886)
- Թռչունների վաճառող (Der Vogelhändler, 1891)
- Մարտին հանքափոր (Der Obersteiger, 1894)
- Der Kellermeister (1901, հետմահու)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ярон Г. М. О любимом жанре. — М.: Искусство, 1960.
- Владимирская А., Звездные часы оперетты. — Л., 1975.
- Янковский M. Оперетта. Возникновение и развитие жанра на Западе и в СССР. — Л.—М., 1937.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Österreichisches Musiklexikon Online — doi:10.1553/0X0001E794
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ältere R. H. d. Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog (գերմ.) / Hrsg.: A. Bettelheim — B. — Vol. 3. — S. 261.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 Ավստրիական կենսագրական բառարան (գերմ.) — ÖAW. — doi:10.1553/0X003D2BD3
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Музыкальная энциклопедия / Гл. ред. Ю.В. Келдыш. — «Советская энциклопедия». — 1982. — С. 113. — 1008 с.