Կառլա Ռիվերո
Կառլա Ռիվերո | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1987[1][2] (37 տարեկան) |
Ծննդավայր | Ռեկրեո[2] |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Մասնագիտություն | դերասանուհի և մոդել |
Calu Rivero Վիքիպահեստում |
Կառլա Սոլեդադ Ռիվերո[3][4] (հայտնի է նաև Կալու կեղծանվամբ, լատին․՝ Calu Rivero ապրիլի 5, 1987[1][2], Ռեկրեո[2]), արգենտինացի դերասանուհի, մոդել, դիզայներ և դիջեյ։
2007 թվականին Ռիվերոն դարձել է Կատամարկայից առաջին դերասանուհին, որը հայտնվել է ազգային հեռուստատեսությունում[5][6][7]։ Դրա շնորհիվ նրան անվանել են Ռեկրեոյի պատվավոր քաղաքացի[8]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլա Սոլեդադ Ռիվերոն ծնվել է 1987 թվականի ապրիլի 5-ին Ռեկրեո (Կատամարկա նահանգ) քաղաքում[5]։ Սակայն 6 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Կորդովա[4][5]։ Նրան «Կալու» մականունը տվել է նրա ավագ քույրը՝ «Տիկ Տակ» չիլիական սերիալի Կալու հերոսի պատճառով[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2006-2007 թվականներ։ Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Ռիվերան սկսել է Կորդովայի ազգային համալսարանում դրամատիկ արվեստ սովորել[5]։ Քանի որ հագուստներ շատ էր սիրում, 19 տարեկան հասակում նա վարել է նորաձևության մասին հեռուստաշոու[4]։
2006 թվականին Ռիվերոն տեղափոխվել է Բուենոս Այրես, որպեսզի շարունակի իր դերասանական կարիերան և սկսի դրամայի դասեր վերցնել Նորման Բրիսկիից[9]։ 2007 թվականին «Սին դե Ֆերրո» և «Լալոլա» ֆիլմերում նա ընտրվել է ժամանակավոր աշխատանքի՝ որպես մասսայական տեսարանների դերասանուհի[4][5]։
2007-2011 թվականներ։ Անճոռնի ճուտիկ, մոդելային և դերասանական բեկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի օգոստոսին Ռիվերոյի համար հեռուստատեսությունում բեկումնային է եղել «Անճոռնի ճուտիկը» ֆիլմում խաղացած չարագործի դերը։ Կերպարը սկսել է հայտնի դառնալ, և որպես արդյունք Ռիվերոն սկսել է երկրպագուներ ձեռք բերել[5]։ Նկարահանվել է նաև «Ատրապադոս», «12 չեմպիոններ», «Գրեթե հրեշտակներ» և «Նա, ով սիրում է ինձ» հեռուստասերիալներում։
Ռիվերոյի մոդելային կարիերան վերելք է ապրել, նա դարձել է ազգային և միջազգային ընկերությունների դեմքը, ինչպիսիք են Նայքը, Toms Shoes, Ագաթա Ռուիս դե լա Պրադան, Լա Կասա դե լաս Բոտասը, Sweet Victorian-ը, Todo Moda-ը, 47 Street and Roho-ն[5]։
2011 թվականից մինչ օրս։ ԶԼՄ-ների լայն ուշադրություն և քննադատների հաջողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Ռիվորեն ընտրվել է Պաբլո Էչարիի «Ընտրյալը» ֆիլմի համար։ Նրա դերն նրան տվել է քննադատների կողմից ճանաչում[4]։ Փետրվարին Ռիվերոն մշակել է իր ձմեռային հավաքածուն արգենտինական Դավադրություն նորաձևության համար[5][10]։
2011 թվականի կեսերին Ռիվերոն նկարահանվել է արգենտինական պոնչո խմբի «Please Me» տեսահոլովակում[11]։ Երգը շատ հաջողակ էր Արգենտինայում և դարձել է 2012 թվականի ամռան հիթը[12]։ Այդ փաստը բարձրացրել էր Կառլա Ռիվերոյի համբավը։
2011 թվականի վերջին Կալու Ռիվերոն դարձել է Արգենտինայի ամենապահանջված դերասաններից մեկը[13]՝ դառնալով նոր ազգային «Այս աղջիկը»[10][13] և նորաձևության կուռքը[10]։
2012 թվականին նա միացել է TELEFEВ-ի կողմից հեռարձակվող «Քաղցր սեր» հաջողակ սերիալի դերասանական կազմին[14]։
2013 թվականին Ռիկարդո Դարինի հետ հայտնվել է Էրանա Գոլֆրիդի «Սպանության կասկածանքով» (Tesis sobre un homicidio) թրիլլերում։
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դեր | Հեռուստաալիք |
---|---|---|---|
2006 | Դուք | Տանտեր | Telefe interior |
2007 | Անճոռնի ճուտիկը | Էմմա | El Trece |
2008 | Գրեթե հրեշտակներ | Ջուլիետ | Telefe |
2009 | 12 չեմպիոններ | Ալեքսիա | Canal 9 |
2010 | Նա, ով սիրում է ինձ | Լոլա Ռիվերա | El Trece |
2011 | Atrapados | Քալու | Yups Channel |
2011 | Ընտրյալը | Էրիկա Մարտինես | Telefe |
2012 | Քաղցր սեր | Նաթաչա Բանդի | Telefe |
2014 | Իմ հին ընկերները | Տանյա | El Trece |
2018 | Սանդրո դե Ամերիկա | Սիլվինա | Telefe |
2019 | Campanas en la noche | Լուսիանա սերվանտես | Telefe |
2019 | Tu parte del trato | El Trece |
Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր | Ռեժիսոր |
---|---|---|---|
2013 | Tesis sobre un homicidio | María Laura Di Natale | Hernán Goldfrid |
2019 | El sonido de los tulipanes | Carolina | Alberto Maslíah |
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 cinenacional.com (իսպ.) — 2001.
- ↑ «La bella catamarqueña Calu Rivero cautiva la pantalla». Contexto.com.ar. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Calu Rivero: una chica que pisa fuerte en la televisión». Lanacion.com.ar. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 «Mi historia». Calurivero.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
- ↑ Vuela, vuela // Revista Viva. — Clarín (газета), 2012. — С. 20. Архивировано из первоисточника 30 Հուլիսի 2012.
- ↑ Valeria Mariño CALU // Para Ti. — Para Ti, 2010. — № 4574. — С. 20. Архивировано из первоисточника 24 Մարտի 2011.
- ↑ «Ciudadana ilustre de mi ciudad!». Calurivero.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Emmanuel Horvilleur y Calu Rivero: Amor en pausa». Clarin.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 «It girls: ¿quién es esa chica?». El Litoral. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Se saca chispas con Emmanuel Horvilleur en un video». Clarin.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Poncho: una que bailaremos todos». Clarin.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
- ↑ 13,0 13,1 «Calu Rivero: "Prefiero ser imperfecta"». VOS (La Voz). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Dulce Amor: Personajes». Dulceamor.telefe.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- calurivero.com :: web oficial Արխիվացված 2020-01-13 Wayback Machine(իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլա Ռիվերո» հոդվածին։ |
|