Կապույտ քարակեռնեխ
Կապույտ քարակեռնեխ | |
![]() Կապույտ քարակեռնեխ (արու) | |
![]() Կապույտ քարակեռնեխ (էգ) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
Ընտանիք | Ճանճորսներ (Muscicapidae) |
Ցեղ | Քարակեռնեխներ (Monticola) |
Տեսակ | Կապույտ քարակեռնեխ (M. solitarius) |
Միջազգային անվանում | |
Monticola solitarius | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |

Կապույտ քարակեռնեխ, կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։ Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապույտ քարակեռնեխի ընդհանուր փետրավորումը մուգ երկնագույն է, էգերը դարչնամոխրագույն են՝ երկնավուն երանգով։ Կոկորդը շիկավուն է, թևերը և պոչը՝ դարչնասև։ Արուները նման են էգերին։ Քաշը՝ 75-110 գ, թևի երկարությունը՝ 114-128 մմ։ Երկչոտ է, դժվարամատչելի։
Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարնանը վերադառնում է մարտի երկրորդ կեսին, աշնանը չվում է նոյեմբերին։ Բնակություն է հաստատում նախալեռնային շրջանների ժայռոտ, քարքարոտ ձորերում, սարալանջերին, քարակույտերում, կարող է թափանցել նաև բարձրադիր լեռնային շրջաններ։ Փոքրաքանակ է, առավելապես տարածված է հանրապետության հարավարևմտյան շրջաններում։ Բնադրվում է քարերի արանքում, ժայռերի խորշերում, փորվածքների մեջ և քիվերի վրա։ Բույնը պատրաստում է էգը 5-6 օրվա ընթացքում, խոտերի նուրբ արմատներից։ Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 կապտականաչավուն ձվեր։ Երգը զրնգուն է, բարձր, չափազանց հաճելի և երբեմն նման է այլ թռչունների երգին։
Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնվում է միջատներով, իսկ աշնանը՝ նաև հատապտուղներով[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մ. Ս. Ադամյան (1988)։ Հայաստանի թռչունները։ Երևան: «Արևիկ»։ էջ էջ 47
|