Կանտոն (վարչական)
Արտաքին տեսք
Կանտոն-ը երկրի վարչական բաժանման միավոր է[1]։ Ընդհանուր առմամբ, կանտոնները տարածքի և բնակչության առումով համեմատաբար փոքր միավորներ են, երբ համեմատվում են այլ վարչական ստորաբաժանումների հետ, ինչպիսիք են վարչաշրջանները (“county”), դեպարտամենտները, պրովինցիաները կամ մարզերը։ Միջազգայնորեն ամենահայտնին և քաղաքականապես ամենակարևորները Շվեյցարիաի կանտոններն են։ Որպես Շվեյցարիայի Համադաշնության բաղկացուցիչներ, տեսականորեն և պատմականորեն Շվեյցարիայի կանտոնները կիսաիշխան պետություններ են։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եզրույթը եկել է ֆրանսերեն «կանտոն» բառից, որը նշանակում է «անկյուն» կամ «թաղամաս» («ռազմական քաղաք բառը դրա ածանցյալն է)[2]։
Առանձին երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանտոնները գոյություն ունեն կամ նախկինում գոյություն են ունեցել հետևյալ երկրներում.
- Բելգիայի կանտոններ
- Բոհոլի (Ֆիլիպիններ) կանտոնական կառավարություն
- Բոլիվիայի կանտոններ
- Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության կանտոններ, որոնք իրենցից ներկայացնում են դաշնային ստորաբաժանումներ (տես Բոսնիա և Հերցեգովինայի վարչական բաժանում)
- Կանադա. Կանադական ֆրանսերենում անգլերեն «township» («փոքր քաղաք») բառին համարժեք միավոր, քանի որ «municipalité» («մունիցիպալիտետ») թարգմանությունն արդեն օգտագործվում է կառավարման այլ մակարդակի համար։
- Կոստա Ռիկայի կանտոններ՝ Կոստա Ռիկայի գավառներ. ազգային ստորաբաժանման առաջին կարգի միավորի երկրորդ կարգի ստորաբաժանում։ Կանտոնները իրենց հերթին բաժանվում են երրորդ կարգի միավորների՝ Կոստա Ռիկայի շրջանների (‘’’district’’’): Յուրաքանչյուր կանտոն ունի իր սեփական վարչությունը՝ քաղաքապետարանը կամ տեղական ինքնակառավարումը։
- Էկվադորի կանտոններ` Երկրորդ կարգի տորաբաժանումներ՝ Էկվադորի գավառներ են։
- Սալվադորի կանտոններ` Սալվադորի մունիցիպալիտետ առաջին կարգի միավորի երկրորդ կարգի միավոր՝ ավելի ուրբանացված «կասերիոներից» (caserios) դուրս, որոնք սահմանում են փոքր կամ մեծ քաղաքը։ Կանտոնները կարելի է համարել քաղաքի ավելի գյուղական հատվածներ, որոնք հիմնականում հեռու են իրական քաղաքային բնակչությունից։
- Ֆրանսիայի կանտոններ` Ֆրանսիայի թաղամասերի (arrondissement) և դեպարտամենտների ավելի ցածր ստորաբաժանում, որը խմբավորելով մի քանի կոմունաներ։
- Լիբանանի կանտոններ` Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում և դրանից հետո տարբեր խմբակցությունների կողմից վերահսկվող ոչ պաշտոնական տարածքներ։ Տարածքների մեծ մասը վերադարձվել է Լիբանանի կառավարության վերահսկողությանը։
- Լյուքսեմբուրգի կանտոններ` Լյուքսեմբուրգի շրջանների ստորաբաժանում
- Նեգրոսի Կանտոնական Կառավարություն` կարճատև ժամանակավոր կառավարություն 19-20-րդ դարերի Ֆիլիպինա-ամերիկյան պատերազմների ընթացքում գոյացած Նեգրոսի Հանրապետությունում
- Ռոջավայի կանտոններ (Արևմտյան Քուրդիստան)
- Շվեյցարիայի կանտոններ` կիսաինքնավար վարչատարածքային միավոր, կիսաիշխան պետություններ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Chisholm, Hugh, ed. (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 5 (11th ed.). Cambridge University Press. էջ 221.
- ↑ Օքսֆորդի անգլերեն բառարան cantonment and canton, v.