Կանտոն (վարչական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեյցարիայի կանտոնները

Կանտոն-ը երկրի վարչական բաժանման միավոր է։ [1] Ընդհանուր առմամբ, կանտոնները տարածքի և բնակչության առումով համեմատաբար փոքր միավորներ են, երբ համեմատվում են այլ վարչական ստորաբաժանումների հետ, ինչպիսիք են վարչաշրջանները (“county”), դեպարտամենտները, պրովինցիաները կամ մարզերը։ Միջազգայնորեն ամենահայտնին և քաղաքականապես ամենակարևորները Շվեյցարիաի կանտոններն են։ Որպես Շվեյցարիայի Համադաշնության բաղկացուցիչներ, տեսականորեն և պատմականորեն Շվեյցարիայի կանտոնները կիսաիշխան պետություններ են։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուքսեմբուրգի կանտոններ

Եզրույթը եկել է ֆրանսերեն « կանտոն» բառից, որը նշանակում է «անկյուն» կամ «թաղամաս» («ռազմական քաղաք բառը դրա ածանցյալն է)։ [2]

Առանձին երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանտոնները գոյություն ունեն կամ նախկինում գոյություն են ունեցել հետևյալ երկրներում.

  • Բելգիայի կանտոններ
  • Բոհոլի (Ֆիլիպիններ) կանտոնական կառավարություն
  • Բոլիվիայի կանտոններ
  • Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության կանտոններ, որոնք իրենցից ներկայացնում են դաշնային ստորաբաժանումներ (տես Բոսնիա և Հերցեգովինայի վարչական բաժանում)
  • Կանադա. Կանադական ֆրանսերենում անգլերեն «township» («փոքր քաղաք») բառին համարժեք միավոր, քանի որ «municipalité» («մունիցիպալիտետ») թարգմանությունն արդեն օգտագործվում է կառավարման այլ մակարդակի համար։
  • Կոստա Ռիկայի կանտոններ՝ Կոստա Ռիկայի գավառներ. ազգային ստորաբաժանման առաջին կարգի միավորի երկրորդ կարգի ստորաբաժանում։ Կանտոնները իրենց հերթին բաժանվում են երրորդ կարգի միավորների՝ Կոստա Ռիկայի շրջանների (‘’’district’’’): Յուրաքանչյուր կանտոն ունի իր սեփական վարչությունը՝ քաղաքապետարանը կամ տեղական ինքնակառավարումը։
  • Էկվադորի կանտոններ` Երկրորդ կարգի տորաբաժանումներ՝ Էկվադորի գավառներ են։
  • Սալվադորի կանտոններ` Սալվադորի մունիցիպալիտետ առաջին կարգի միավորի երկրորդ կարգի միավոր՝ ավելի ուրբանացված «կասերիոներից» (caserios) դուրս, որոնք սահմանում են փոքր կամ մեծ քաղաքը։ Կանտոնները կարելի է համարել քաղաքի ավելի գյուղական հատվածներ, որոնք հիմնականում հեռու են իրական քաղաքային բնակչությունից։
Ֆրանսիայի թաղամասերն և կանտոնները

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1.  Chisholm Hugh, ed. (1911)։ «Canton»։ Encyclopædia Britannica 5 (11th ed.)։ Cambridge University Press։ էջ 221 
  2. Օքսֆորդի անգլերեն բառարան cantonment and canton, v.