Կամո Գյանջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կամո Գյանջյան
Kamo Gyanjian, painter, sculptor.JPG
Ծնվել էօգոստոսի 30, 1948(1948-08-30) (70 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ստեղծագործություն(ներ)Էրեբունի թանգարան
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
ԱշխատավայրԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ԱնդամությունՀայաստանի գրողների միություն
Կամո Գյանջյան Վիքիքաղվածքում
Կամո Գյանջյան Վիքիդարանում
Kamo Gyanjian Վիքիպահեստում

Կամո Նշանի Գյանջյան (Արիացի) (1948, օգոստոսի 30, Երևան), հայ քանդակագործ, նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է «Մենք՝ կամապաշտներս, ժամանակի ոլորտներում» (1997 թ.), «Վերազանցական պոեզիայի հորիզոններում» (2000) գրքերի, գրել է «Կամքի արվեստի մանիֆեստ» (1989 թ.), ստեղծել է բառարան՝ 19537 բառերով, բառակապակցություններով ու բառաբարդություններով[1]։

Մասնակցել է բազմաթիվ հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների (Երևան, Մոսկվա, Ռիգա, Նյու Յորք, Լոս Անջելես, Մոնրեալ և այլն)[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամո Գյանջյանն զբաղվում է գեղանկարչությամբ, քանդակագործությամբ, գրաֆիկայով, գրական ստեղծագործությամբ, գրում է արձակ, չափածո բանաստեղծություններ, ուսումնասիրում փիլիսոփայություն, ընդունում է Շոպենհաուերի աշխարհայեցողությունը[3]։

  • «Տիեզերական կամքի ուրվականը» քանդակների շարքը («Տիեզերական սֆինքս», 1981 թ., «Մետամորֆոզ», 1982 թ., «Սմբատ Սպարապետ Գունդստաբլ», 1985 թ.
  • «Կամքի պոռթկում» (1979 թ.)
  • «20-րդ դարի Լաոկոոնը» (1982 թ.)
  • «Ահեղ դատաստան» (1997 թ.) երփնագիր կոմպոզիցիաները
  • «Աստեղային մարմին» (1991 թ., «Տիեզերական կամքի նիրվանան» շարքից)
  • «Տրանսցենդենտալ կոմպոզիցիա» (1993 թ.)
  • «Տիեզերական էակ» (1994 թ.) գրաֆիկական աշխատանքները

Մեջբերումներ Կամո Գյանջյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստը կյանքի հետ կապ չունի, որովհետև արվեստը կյանքին զուգահեռ ֆենոմեն է։ Հնչյունը, գույնը, բառը, ֆորման կյանքի դրսևորումներ չեն՝ մարդու ներքին հրաշագործության արդյունք են։ Բառը, ֆորման չի ծնվում՝ հայտնվում է ակնթարթորեն, և այդ հայտնությունն իրավունք ունի ամրագրվել՝ որպես փաստ։ Իմպրեսիոնիզմը մեկն է, բայց իմպրեսիոնիստներից ամեն մեկը մի հրաշք է գործում, մեկը մյուսին չի կրկնում։ Նայում եմ Մատիսին՝ կախարդվում եմ։ Դա է երջանկությունը[4]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մենք՝ կամապաշտներս ժամանակի ոլորտներում», Պոեմ-էսսե, Բանաստեղծություններ, 1997 թ., (Հեղինակ և նկարիչ՝ Կ. Գյանջյան)
  • «Վերազանցական պոեզիայի հորիզոններում», 2000 թ., (Կամո Արիացի)
  • «Դեպի Գեղագիտության Լաբիրինթը Ոսկյա». էսսեներ, խոհաբանաստեղծական գրառումներ, փիլիսոփայական ընդհանրացումներ. Զանգակ հրատարակչություն, Երևան 2014 թ.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]