Կամիլ Լըմոնյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Կամիլ Լըմոնյե
Camille Lemonnier.jpg
Ծնվել է մարտի 24, 1844({{padleft:1844|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:24|2|0}})[1][2][3][4]
Ծննդավայր Իքսել, Arrondissement of Brussels-Capital, Բրյուսել, Բելգիա[5]
Վախճանվել է հունիսի 13, 1913({{padleft:1913|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:13|2|0}})[1][2][4] (69 տարեկանում)
Վախճանի վայր Բրյուսել, Բրյուսել, Բելգիա[5]
Մասնագիտություն գրող, բանաստեղծ, գրական քննադատ, լրագրող և վիպասան
Լեզու ֆրանսերեն[1]
Քաղաքացիություն Flag of Belgium.svg Բելգիա
Camille Lemonnier Վիքիպահեստում

Կամիլ Լըմոնյե (ֆրանսերեն` ֆր.՝ Camille Lemonnier, մարտի 24, 1844({{padleft:1844|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:24|2|0}})[1][2][3][4], Իքսել, Arrondissement of Brussels-Capital, Բրյուսել, Բելգիա[5] - հունիսի 13, 1913({{padleft:1913|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:13|2|0}})[1][2][4], Բրյուսել, Բրյուսել, Բելգիա[5]), բելգիացի արձակագիր, արվեստագետ, քննադատ։ «Երիտասարդ Բելգիա»-ի հիմնադիրներից։

Սերում է ֆլամանդական ընտանիքից։ Սովորել է Լյովենի համալսարանում, որը չի ավարտել։ Ծառայել է Բրյուսելի քաղաքային վարչությունում։ Քսաներկու տարեկանում պաշտոնաթող է եղել և լիովին նվիրվել գրական գործունեության։ Նրա վեպերում արտացոլվում է Բելգիայի առաջատար կապիտալիստական եկրներից դառնալու գործընթացը, որն ուղեկցվում է սոցիալ-տնտեսական արմատական փոփոխությամբ։ «Վերջին բարոնը» վեպում Լըմոնյեն ցույց է տալիս, թե ինչպես կապիտալի ուժեղ ճնշման տակ կործանվում է ասպետական հին ամրոցը («Hallali»)։ «Մահը» («La Mort») վեպում ցույց է տալիս, թե ինչպես փողն ու ընչաքաղցությունը գյուղի կործանման պատճառ են դառնում։ «Բուրժուաների վերջը» («La fin des bourgeois», 1892) ստեղծագործությունում նկարագրում է խոշոր բուրժուայի կենցաղվարությունը։ «Happe-Chair»-ում ներկայացնում է հասարակության այն խավին, որը ստեղծել է մեծահարուստների հարստությունը, սակայն դատապարտված է աղքատության և դեգրադացիայի։

Լըմոնյեն մերժում է քաղաքակրթության մեքենայացումը և քարոզում վերադարձ դեպի առողջ բնություն. «Ադամ և Եվա» («Adam et Ève», 1899)։ Լմոնյեն քարոզում է պարզ արհեստագործական աշխատանքը՝ «Au cœur frais de la forêt» (1900) և «Comme va le ruisseau» (1909) վեպերում։ Լըմոնյեն արդարացնում էր մանր բուրժուազիան և ժամանակի հակասությունների մեղմացումը փնտրում էր այդտեղ։ Այս նույն թեման նա զարգացնում է նաև այլ ստեղծագործություններում. «Le vent dans les moulins» (1901) վեպում նկարագրում է գյուղից քաղաք եկած մի երիտասարդի, որը երազում է հասարակության վերափոխման մասին, սակայն կամաց-կամաց նրա գաղափարները փոխվում են և նա խանդավառվում է ատաղձագործի ամենօրյա աշխատանքից։ Անվրդով կյանքի նույն գաղափարներն են արտացոլված «Le petit homme de Dieu» (1903) և «La chanson du carillon» (1910) վեպերում։

Կամիլ Լըմոնյեն 19-րդ դարի բելգիական արձակի բացառիկ դեմքերից է։ Նրան անվանում են «բելգիական Զոլա»։ Վերջինի նման նա մարդուն տեսավ որպես ժառանգականության և միջավայրի արդյունք՝ առաջ քաշելով բազմաթիվ հոգեբանական հարցեր։ Այսպես, «L’homme en amour» (1897, հայերեն հրատարակվել է 2001-ին՝ «Սիրո որոգայթը» և 2013-ին՝ «Տղամարդու սերը» վերնագրերով, թարգմանիչ՝ Ալեքսանդր Թոփչյան) վեպում նկարագրում է երիտասարդի պաթոլոգիական սիրո կիրքը, որը կաթոլիկական դաստիարակություն ուներ, ինչը թուլացնում է նրա կամքը և դիմադրողականության ուժը։ «Le possédé» վեպը բացահայտում է բարոյականության դատարկությունը և հասարակության, պաշտոնական բարոյախոս դատավորների թաքուն անառակությունը։ Փարիզյան «աստղերի» հոգեբանությանը, կենդանի սերն է լուսաբանում «Կլոդին Լամուր» («Claudine Lamour», 1893) վեպը։ Մեծ քաղաքների սիրային հարաբերություններին է վերաբերում նաև «Տիկին Շարվեի ոճիրը» («La faute de madame Charvet», 1895), «Կին» («Une femme», 1898) վեպերը և «Գաղտնի կյանքը» («La vie secrète», 1898) նովելները։

Քննադատները Լըմոնյեին անվանում են երկրի «գեղարվեստական խիղճը»։

Կամիլ Լըմոնյեն ավելի քան 50 հատորի հեղինակ է։ Ամենամեծ աշխատությունը «Belgique» (1888) է, որը նվիրված է Բելգիային, որտեղ նա ներկայացնում է ժամանակակից Բելգիան, մենագրությունների շարք՝ նվիրված Մենյեին, Ֆելիսյեն Ռոպսին, Էմիլ Կլաուսին և այլոց։ Նա առաջինն է բացահայտել Կուրբեին։ Նրա վերջին ստեղծագործությունը «Գրողի հիշողություններ»-ն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]