Կամբյուսեսի դատը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Կամբյուսեսի դատը
Het Oordeel van Cambyses, 1498, Groeningemuseum, 0040035000.jpg
տեսակdiptych? և գեղանկարների շարք
նկարիչԴավիդ Գերարդ
տարի1498
բարձրություն202 սանտիմետր
լայնություն349,5 սանտիմետր
ուղղությունվաղ հոլանդական գեղանկարչության
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և փայտ
գտնվում էԳրունինգե թանգարան
հավաքածուԳրունինգե թանգարան և Ֆլամանդական արվեստի հավաքածու[1]
հատվածն էJudgement of Cambyses: The Arrest of Sisamnes? և Judgement of Cambyses: The skinning of Sisamnes?
կայք
The Judgment of Cambyses by Gerard David Վիքիպահեստում

Կամբյուսեսի դատը (հոլ.՝ Het Oordeel van Cambyses) կամ Ծախված դատավորին մաշկելը, նիդերլանդացի նկարիչ Գերարդ Դավիդի 1498 թվականին նկարած երկպատկերը[Ն 1][2]։ Նկարվել է Բրյուգեի քաղաքապետարանի դատական նիստերի դահլիճի համար։ Նկարի նպատակն էր հիշեցնել, որ հարկավոր է արդար դատել։ Ներկայումս ցուցադրվում է Բրյուգեի Գրունինգե թանգարանում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի սյուժեն վերաբերում է այդ ժամանակվա նիդերլանդական արվեստին հատուկ և ժողովրդականություն վայելող խրատական ժանրին, հիմնված է Հերոդոտոսի Պատմության մեջ հիշատակվող մի պատմությանը[3]։

Aquote1.png Այսպես էր ասում Դարեհը։ Հետո թագավորը Սարդիսի սատրապ նշանակեց իր խորթ եղբայր Արտափենոսին և Հիստեոսի հետ մեկնեց Շոշ։ Օթանին նշանակեց է Մերձծովյա շրջանի բանակի հրամանատար։ Օթանի հայրը՝ Սիսամնոսը արքայական դատավոր էր։ Այն պատճառով, որ Սիսամնոսը կաշառվելով անարդար որոշում էր կայացրել, Կամբյուսեսը հրամայեց նրան մահապատժի ենթարկել և մաշկել։ Թագավորը հրամայեց կաշին դաբաղել, գոտիներ կտրատել և ձգել դատավորի նստարանին։ Կամբյուսեսը դատավոր նշանակեց մահապատժի ենթարկված և մաշկված դատավորի տղային, և հրամայեց նրան հիշել, թե ինչ աթոռի նստած է նա դատում։
- Հերոդոտոս[4]
Aquote2.png

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերը նկարված է փայտե տախտակի վրա տեմպերայով։ Բաղկացած է երկու փեղկերից, ձախի չափերն են 182 x 159 սմ, աջինը՝ 202 х 178,2 սմ։ Երկու մասի վրա էլ պատկերված են պարսից արքա Կամբյուսեսը, դատի և մահապատժի բազմաթիվ վկաները։

Ձախ նկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախ հատվածում պատկերված է կաշառք վերցնելուց բացահայտված, անարդար դատավոր Սիսամնիսի ձերբակալումը։ Արքա Կամբյուսեսը դատավորին մատերի վրա թվարկում է կաշառքի դեպքերը։ Զինվորներից մեկը բռնել է Սիսամնիսի ձեռքը։ Դատավորի աթոռի ետևում կանգնած է ապագա դատավոր, երիտասարդ Օթանուսը։

Թեև նկարագրվում է անտիկ պատմություն, բայց կերպարները հագնված են նկարչի ժամանակի նորաձևությամբ, բազկաթոռի ետևում նշված է տարեթիվը՝ «1498», իսկ գործողությունները տեղի են ունենում դուքս Ֆիլիպ I Գեղեցիկի և նրա կնոջ՝ Խուաննա I Խելահեղի զինանշանների ներքո։ Դուքսի դիմանկարը ավելացվել է նկարում նրա գահակալելու սկզբից՝ 1494 թվականից։ Մնացած կերպարները նկարչի ժամանակակիցներն են։ Ետին պլանում պատկերված են Բրյուգեի առևտրական շարքերը, որոնք պահպանվել են մինչև այսօր։ Ետին պլանում սանդղամուտք է պատկերված է , որտեղ մի մարդ դատավորին քսակ է երկարում։

Ընդհանուր կոմպոզիցիան հիշեցնում է Դիրկ Բաուտսի Լուվենի ռատուշայի համար 1468 թվականին ստեղծած «Կրակով փորձություն» նկարը, որը այժմ գտնվում է Բրյուսելի գեղեցիկ արվեստների թանգարանում։

Աջ նկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի աջ մասում պատկերված է, թե ինչպես է դահիճը մաշկազերծում դատավորին։ Ետին պլանում, դատավորի կաշվով երեսպատված աթոռին նստած է Օթինոսը։ Նոր դատավորի աթոռից ձախ կախված են Ֆլանդրիայի և Բրյուգեի դրոշները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Степанов А. В. Искусство эпохи Возрождения: Нидерланды, Германия, Франция, Англия. — СПб.: Азбука-классика, 2009.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երկպատկերը ընդհանուր գաղափարով կապված արվեստի ստեղծագործություն է՝ բաղկացած երկու պատկերից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://vlaamsekunstcollectie.be/collection/work/data/0000_GRO0040_I-0041_I
  2. Медкова Е. Искусство (журнал) Золотой век живописи Нидерландов // 2009. — № 11 (419), 1—15 июня. — С. 20.
  3. Геродот. История. Книга 5, глава 25 // Геродот. История в девяти книгах / Пер. с греч. Г. А. Стратановского; Под общ. ред. С. Л. Утченко. — М., 1972. — С. 245)
  4. Սիմոն Կրկյաշարյան, Պատմահայր Հերոդոտոսը, Հերոդոտոս, Պատմություն ինը գրքից, Երևան, 1986, էջ 568-569, գիրք 5-րդ, գլուխ 25:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]