Կաղապար:Օրվա հոդված/Նոյեմբերի 22, 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Ժողովրդի թշնամի (լատին․՝ hostis publicus, բառացիորեն՝ «հասարակության թշնամի» և լատին․՝ hostis populi Romani՝ «հռոմեական ժողովրդի թշնամի»), քաղաքական կամ դասակարգային հակառակորդների նկատմամբ օգտագործվող տերմին։ Հռոմեական իրավունքում այս պիտակը ստանալով անձն օրենքից դուրս էր հայտարարվում և ենթակա էր անհապաղ ոչնչացման։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ ռեժիմի հակառակորդներին անվանում էին ժողովրդի թշնամի և գիլիոտինի ենթարկում։ ԽՍՀՄ-ում այն անձն էր, ով դեմ էր կոմունիստական կուսակցության ուղուն, ով կասկածվում կամ մեղադրվում էր հակախորհրդային գործունեության մեջ, որի հիման վրա ենթակա էր ֆիզիկական ոչնչացման՝ գնդակահարման: Նման պիտակավորում ստացած անձի նկատմամբ ահաբեկչությունը արդարացված էր համարվում։ Ճակատագրի հեգնանքով, կոմունիստական կուսակցության և խորհրդային ժողովրդի վերջին թշնամին եղել է Լավրենտի Բերիան (1953):

«Ժողովրդի թշնամի» տերմինը թվագրվում է Հին Հռոմի ժամանակներից, որպես հռոմեական ժողովրդի թշնամի։ Ըստ հռոմեական իրավունքի այն անձը, ով հավասարազոր էր հանրապետության դեմ զենքը ձեռքին կռվող թշնամուն հայտարարվում էր «հռոնեական ժողովրդի թշնամի», հետևաբար՝ օրենքից դուրս էր և ենթակա էր անհապաղ ոչնչացման։ Հռոմեական սենատը մ․ թ․ 68 թվականին հռոմեական ժողովրդի թշնամի է հայտարարել Ներոնին:

Նոր ժամանակներում «ժողովրդի թշնամի» արտահայտությունը «ժողովրդի բարեկամ»՝ ճիշտ հակառակ իմաստ... Ավելին