Կաղապար:Օրվա հոդված/Մայիսի 6, 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Միլգրեմի գիտափորձի գրաֆիկական պատկեր
Միլգրեմի գիտափորձի գրաֆիկական պատկեր

Միլգրեմի գիտափորձ կամ Միլգրեմի էֆեկտ (1961 թվականի հուլիս, ԱՄՆ, Կալիֆոռնիա, Նյու Հեյվեն, Եյլի համալսարան), հեղինակություններին ենթարկվելու սոցիալական հոգեբանական վարքի պատճառներն ուսումնասիրող փորձարարական հոգեբանության գիտափորձ, պարտադրված սոցիալական դերի դեպքում մարդու վարքագծի հոգեվերլուծական ուսումնասիրություն, հոգեբան Սթենլի Միլգրեմին (անգլ.՝ Stanley Milgram 1933-1984) համաշխարհային ճանաչում բերած հայտնի վիճահարույց գիտափորձը: Նպատակն էր հասկանալ, թե մարդն ինչու, ինչպես և ինչքան է պատրաստ ցավ պատճառել, եթե դա իր աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում: Միլգրեմի գիտափորձի ուսումնասիրությունները Զիգմունդ Ֆրոյդի ուսումնասիրությունների նման հանգեցրին մարդկային բնույթի մասին ընդունված տեսակետների հիմնովին վերանայման:

Գիտափորձի ուսումնասիրության առարկան «ուսուցիչն» էր, որը հետևելով գիտափորձի ղեկավարի հրահանգներին, պատժում էր էլեկտրական աթոռ հիշեցնող նստարանին նստած «աշակերտին» յուրաքանչյուր սխալի համար հոսանքահարելով, չնայելով, որ իր գործողություններով ակնհայտ անտանելի ցավ է պատճառում: Փորձարկվող «ուսուցիչները» քայլ առ քայլ կատարում էին ղեկավարի ցուցումները, անտեսելով իրենց իսկ... Ավելին