Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 10, 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Վիեննա
Վիեննա

Վիեննա (գերմ.՝ Wien), Ավստրիայի մայրաքաղաքը։ Գտնվում է Դանուբի ափին` Ալպերի Վիեննական անտառ լեռնազանգվածի ստորոտին։ Տրանսպորտային խոշոր հանգույց, գետային նավահանգիստ, միջազգային օդանավակայան (Շվախտ)։ Մեքենաշինության, նավթավերամշակման, քիմիական, տեքստիլ, սննդի արդյունաբերական կենտրոն։ Միջազգային բազմաթիվ կազմակերպությունների նստավայր է: Վիեննան ՄԱԿ-ի երրորդ նստավայրն է Նյու Յորքից և Ժնևից հետո: Վիեննայի միջազգային կենտրոնը (UNO-City) իր մեջ ներառում է միջազգային բազմաթիվ կազմակերպություններ` Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակ, Նավթ արտահանող երկրների կազմակերպություն, ԵԱՀԿ: Վիեննան միջազգային հանդիպումների, բանակցությունների վայր է։

Բազում դարերի ընթացքում Վիեննան եղել է Հաբսբուրգների նստավայրը, իսկ Սրբազան Հռոմեական կայսրության շրջանում դարձել է Եվրոպայի մշակութային ու քաղաքական կենտրոն:

1910 թվականին Վիեննան ուներ 2 միլիոն բնակիչ՝ այդ ցուցանիշով աշխարհում զբաղեցնելով չորրորդ տեղը Լոնդոնից, Նյու Յորքից և Փարիզից հետո: Առաջին համաշխարհային պատերազմից հետո, որը հանգեցրեց կայսրության վերջնական փլուզման, Վիեննայի բնակչությունը կրճատվել է քառորդ մասով:

2001 թվականին Վիեննայի Հին քաղաքը և Շյոնբրունը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի... Ավելին