Կաղապար:Օրվա հոդված/Ապրիլի 11, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Օրվա հոդված» նախագիծ
Ստամբուլ
Ստամբուլ
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Ստամբուլ (թուրքերեն՝ İstanbul, անգլ.՝ Istanbul, պատմականորեն հայտնի է որպես Կոստանդնուպոլիս կամ Բյուզանդիոն), Թուրքիայի ամենամեծ քաղաքը և երկրի տնտեսական, մշակութային, գործարար և պատմական կենտրոնը։ Ստամբուլը միջմայրցամաքային քաղաք է Եվրասիայում, որը կառուցված է Բոսֆորի նեղուցի երկու ափերին։ Վերջինս իրարից բաժանում է Եվրոպան և Ասիան։ Քաղաքը գտնվում է Սև և Մարմարա ծովերի միջև։ Ստամբուլի գործարար և պատմական շրջանները գտնվում են եվրոպական հատվածում, իսկ բնակչության մեկ երրորդը բնակվում է ասիական հատվածում։ Ստամբուլը համարվում է Եվրոպայի ամենամեծ քաղաքը։

Ստամբուլը համանուն նահանգի վարչական կենտրոնն է։ Արվարձանների հետ միասին Ստամբուլի բնակչությունը գերազանցում է 14,7 միլիոնը։ Աշխարհի ամենախոշոր քաղաքների ցանկում Ստամբուլը զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը։

Ստամբուլի ներկայիս Սարայբուրնու թաղամասի տարածքում մ.թ.ա. 667 թվականին կառուցվել է Բյուզանդիոն քաղաքը, որը ժամանակի ընթացքում զարգանալով դարձել է պատմության ամենանշանակալից քաղաքներից մեկը։ 330 թվականին Բյուզանդիոնի հիմքի վրա կառուցվել է Կոստանդնուպոլիս քաղաքը, որը շուրջ 16 դար եղել է սկզբում Հռոմեական և Բյուզանդական (330–1204 և 1261–1453 թվականներ) կայսրությունների, այնուհետև Լատինական (1204–1261 թվականներ) և Օսմանյան կայսրությունների մայրաքաղաք։ Հռոմեական և բյուզանդական ժամանակաշրջանում քաղաքը եղել է քրիստոնյա արևելքի մայրաքաղաքը, սակայն 1453 թվականին գրավվել է օսմանյան սուլթան Մեհմեդ II Ֆաթիհի կողմից։ Դառնալով Օսմանյան կայսրության մայրաքաղաք՝ Կոստանդնուպոլիսը դարձել է... Ավելին