Կաղապար:Պորտալ:Մեծ Հայք/Ընտրված անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) (հուն․՝ Τιγρανης ο Μέγας, լատին․՝ Tigranes Magnus) (մ.թ.ա. 140 - մ.թ.ա. 55), Մեծ Հայքի թագավոր մ.թ.ա. 95-ից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի թագավոր (մ.թ.ա. 83 - մ.թ.ա. 69), մ.թ.ա. 85-ից կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տիրությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Տիգրան Մեծը փաստորեն հիմնադիրն էր Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տիրության: Նրա տիրության քայքայումից հետո Առաջավոր Ասիան, և մասնավորապես Հայաստանը, հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմը:


Տիգրանի վաղ տարիները համընկել են Պարթևական թագավորության հզորացման հետ: Մ.թ.ա. 2-րդ դարի երկրորդ կեսերին մղված բազմաթիվ պատերազմների արդյունքում պարթևները հաղթում են Սելևկյան թագավորությանը՝ գրավելով Մարաստանը, Ատրպատականը և Միջագետքը: Հավանաբար մ.թ.ա. 113 - 112թթ.-ին պարթևական Միհրդատ Բ թագավորը կռվել է նաև հայոց թագավոր Արտավազդ Ա-ի դեմ. թեև, ըստ Ստրաբոնի վկայության

մանրամասն...