Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 06, 2021 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Կեսարի քաղաքացիական պատերազմ կամ Հռոմեական մեծ քաղաքացիական պատերազմ, Հռոմեական հանրապետության վերջին քաղաքական-ռազմական կոնֆլիկտներից մեկը, որը նախորդել է Հռոմեական կայսրության ստեղծմանը։ Դրա ընթացքում տեղի են ունեցել մի շարք քաղաքական և ռազմական առճակատումներ մի կողմից Կեսարի (մ․թ․ա․ 100-44 թվականներ), նրա կողմնակիցների (պոպուլյարներ) և լեգեոնների, իսկ մյուս կողմից՝ օպտիմատների, Սենատի, նրանց աջակցող Պոմպեոսի (մ․թ․ա․ 106-48 թվականներ) և նրա լեգեոնների միջև։

Մինչև պատերազմի սկիզբը Կեսարը 8 տարի ծառայել էր Գալլիայում՝ հաղթանակ տանելով Գալլիական պատերազմներում։ Մ․թ․ա․ 60 թվականին Կեսարը, Պոմպեոսը և Մարկոս Կրասսոսը հիմնադրեցին առաջին եռապետությունը, որի միջոցով Հռոմեական հանրապետությունը միմյանց մեջ բաժանեցին ազդեցության ոլորտների։ Կեսարը շուտով հասարակ ժողովրդի համար սիրելի դարձավ, իրականացրեց մի շարք բարեփոխումներ։ Սենատը վախենում էր նրանից, ինչի հետևանքով պահանջել է նրանից վայր դնել իր լեգեոնների հրամանատարությունը և վերադառնալ Հռոմ։ Նա հրաժարվել է, անցել Ռուբիկոնը և իր զորքով շարժվել դեպի Հռոմ, ինչը հռոմեական իրավունքի կոպտագույն խախտում էր և պատժվում էր մահապատժով։ Այդ ժամանակ Պոմպեոսը փախել է Հռոմից և տեղափոխվել Հարավային Իտալիա՝ ընդդեմ Կեսարի զորք հավաքելու համար։

Պատերազմը 4 տարի շարունակ հանգեցրեց մի շարք քաղաքական և ռազմական բախումների Հռոմեական Իսպանիա, Իտալիա, Հունաստան, Իլլիրիկում, Եգիպտոս, Աֆրիկա պրովինցիաներում։ Պոմպեոսը կարողանում է Դիրախիումի ճակատամարտում հաջողության հասնել Կեսարի հանդեպ, սակայն ծանր պարտություն է կրում Ֆարսալոսի ճակատամարտի ժամանակ։ Մարկոս Բրուտոսի և Ցիցերոնի հրամանատարության ներքո մարտնչող օպտիմատները հանձնվել են, իսկ Կատոն Կրտսերի և Սցիպիոնի հրամանատարության տակ կռվողները՝ շարունակել պայքարը։ Պոմպեոսը փախել է Եգիպտոս և ժամանելուն պես սպանվել։ Մ․թ․ա․ 46 թվականին Սցիպիոնը պարտություն է կրում Հյուսիսային Աֆրիկայում՝ Տապսոսի ճակատամարտում։ Նա և Կատոնը ճակատամարտից քիչ անց ինքնասպանություն են գործել։ Հաջորդ տարի կեսարական ուժերը Մունդայի ճակատամարտում հաղթանակի է հասել վերջին օպտիմատների հանդեպ և դարձել Հռոմի «ցմահ դիկտատոր»։ Այս ամենը հետագայում հանգեցրեց․․․ Ավելին