Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 42, 2018 թ.
- ... Սուեզի ջրանցքի բացման կապակցությամբ 1871 թվականին առաջին անգամ Կահիրեի օպերային թատրոնում բեմադրվել է Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան:
- ... Գի դը Մոպասանը, Ալեքսանդր Դյուման, Շառլ Գունոն և ուրիշներ բողոքել են Էյֆելյան աշտարակով Փարիզի տեսքը փչացնելու համար:
- ... Չինաստանում օրենքն արգելում է սպանել պանդա արջերին:
- ... Հյուսիսային Կարոլինայում արգելվում է բամբակի դաշտը վարելիս փղեր օգտագործել:
- ... 1935 թվականին ԽՍՀՄ-ում ընդունվել է օրենք, որով մահապատիժ էր սահմանվում արտասահման փախչող խորհրդային քաղաքացիների համար:
- ... Հակոբ Բալյանը սովորություն ուներ ավելացնել իր այն գործավարի շաբաթական աշխատավարձը, ով իր հետ հայերեն խոսելիս օտար բառեր չէր գործածում: